050.0213.211299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 213
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 հունվարի 19-ի թիվ 9 որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններում և դրանց լրացման կանոններում» ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.17 կետ.
._____________________________________________________________________.
| Նվազագույն վավերապայմանները | Լրացման կարգը |
|______________________________|______________________________________|
| 2.17. հարկ վճարողի հաշվառման | պարտադիր (պետական բյուջե կատարվող |
| համարը (ՀՎՀՀ) | հարկային և այլ պարտադիր վճարումների |
| | կատարման դեպքում) |
._____________________________________________________________________.
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի թիվ 122 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: