Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի N 773-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների`

i

1) 2-րդ կետի 19-րդ ենթակետում, 140-րդ, 142-145-րդ, 147-րդ և 148-րդ կետերում «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» բառով` համապատասխան հոլովաձևերով,

i

2) 109-112-րդ և 114-116-րդ կետերում «Հաղորդող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» բառով` համապատասխան հոլովաձևերով,

i

3) 111-րդ կետում «Հանձնաժողովի տրամադրած` համապատասխանաբար էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի» բառերով,

i

4) 112-րդ կետից հանել «` Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի N 29-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի համաձայն կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրով» բառերը,

5) 113-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«113. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ»-ի կողմից Բաշխողից էլեկտրական էներգիայի գնումը կամ Բաշխողին էլեկտրական էներգիայի վաճառքը իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.12.2018
N 773-Ն
Որոշում