041.1391.181018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2018 թվականի N 1391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆՀ-114-Ն ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 46-րդ հոդվածների 1-ին մասերը`
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության մասին» ՆՀ-114-Ն հրամանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ