Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1064-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. 2018 թվականի հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 10135.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1064-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժի-
նը
Խում-
բը
Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
09     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 0.0
      այդ թվում`  
  06   Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (10135.0)
      այդ թվում`  
    01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (10135.0)
      50. Աջակցություն «Երևանի թվային պլանետարիում» ծրագրի իրականացմանը (10135.0)
      ՀՀ կրթության և գիտության նախարարություն (10135.0)
      այդ թվում`  
      Այլ ընթացիկ դրամաշնորհներ (10135.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 10135.0
      այդ թվում`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 10135.0
      այդ թվում`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 10135.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 10135.0
      ՀՀ կառավարություն 10135.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1064-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ    
1.2. Տրանսֆերտներ  
Ծրագրային դասիչը Անվանումը
Աջակցություն «Երևանի թվային պլանետարիում» ծրագրի իրականացմանը
Նկարագրությունը
Կրթական և ժամանցային բաղադրիչներով թվային պլանետարիումի կազմակերպում հանրակրթական միջին դպրոցի սովորողների համար
1146 ԾՏ16
Շահառուների քանակը 5-9 դասարանների սովորողներ (11000.0)  
Գումարը (հազ. դրամ)   (10135.0)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը   -  
Շահառուների ընտրության չափանիշները
Տվյալ տարիքային խմբի յուրաքանչյուր սովորող
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր  
Վերջնական արդյունքի նկարագրությունը  
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
1. Քաղաքականության միջոցառումներ    
1.1. Ծառայություններ  
Ծրագրային դասիչը Անվանումը
Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կազմակերպում և անցկացում
Նկարագրությունը
2018 թվականի հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման համար
1146 ԱԾ 139
Քանակական      
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x 10135.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1064-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ՀՀ 2018 թ. պետական բյուջե (հազ. դրամ)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
(բաժինը/ խումբը/ դասը)
1146     ԾՐԱԳԻՐ  
      Հանրակրթության ծրագիր 0.0
Ծրագրի նկարագրությունը
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
ԾՏ16   Աջակցություն «Երևանի թվային պլանետարիում» ծրագրի իրականացմանը (10135.0)
Տրանսֆերտի նկարագրությունը
Կրթական և ժամանցային բաղադրիչներով թվային պլանետարիումի կազմակերպում հանրակրթական միջին դպրոցի սովորողների համար
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ 139   Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կազմակերպում և անցկացում 10135.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
2018 թվականի հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման համար
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1064-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
գումարը (հազ. դրամ)
կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը միավորի գինը (դրամ) քանակը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 10135.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 10135.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 10135.0
  ՄԱՍ III. Ծառայություններ         10135.0
79951110/502 մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ ԷԱՃ դրամ 10135000 1 10135.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1064-Ն
Որոշում