Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 942- ...

 

 

040.1048.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1048-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 942-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Գույք մասնավորեցնելու մասին» N 942-Ա որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Գույք մասնավորեցնելու մասին» N 942-Ա որոշման մեջ նշված` «Գանձաքար» կինոթատրոնի 540,9 քառ. մետր մակերեսով շենքը և սեփականության իրավունքով դրան հատկացված 0,0855 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Գանձաքարի համայնք, 28 փողոց, N 11), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի միջև կնքված հաշտության համաձայնության (այսուհետ` հաշտության համաձայնություն) հիման վրա, որպես սեփականություն, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

3. Հաշտության համաձայնության հիման վրա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքին ներել` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի միջև 2014 թվականի փետրվարի 17-ին կնքված` Պետական գույքի մասնավորեցման և գրավի N 871-ՈՒ պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) նախատեսված պարտավորությունների չկատարման հիմքով գոյացած տուգանքներով ձևավորված ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև լուծված համարել դատական ծախսերի հարցը:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` հաշտության համաձայնություն կնքելուց հետո` մեկամսյա ժամկետում, լուծել պայմանագիրը:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի ղեկավարին` սույն որոշման 4-րդ կետի կատարումից հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Սահմանել, որ պայմանագրի լուծմամբ պայմանավորված նոտարական վավերացման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի միջոցների, իսկ գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հետ կապված գրանցման ծախսերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2018
N 1048-Ա
Որոշում