041.1139.270818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2018 թվականի N 1139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. օգոստոսի 27-ի
N 1139-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2002 թ. սեպտեմբերի 16-ի
N 532-Ն որոշման
ԿԱԶՄ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Ռոստոմյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Էլոյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Մ. Սողոմոնյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ի. Գաբայան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Ս. Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Մուխսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և
շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Ս. Աթանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահի տեղակալ
Է. Փիրումյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Վանյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր տնօրեն
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»: