Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2018 թվականի N 190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների`

i

1) 2-րդ կետի 20-րդ ենթակետում «բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը» բառերից հետո լրացնել «, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը` մինչև 500 կՎտ-ը,» բառերը.

2) 11-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

 

i

«ԲԱԺԻՆ 11. ՎԷ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 28. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը

 

200. Սույն բաժինը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև իրականացվող ՎԷ փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:

201. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը` տարեկան կտրվածքով: ՎԷ փոխհոսքերի շրջանակում հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

202. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

203. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:

204. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

205. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հաշվարկային ժամանակահատվածի համար կատարվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ հետևյալ բանաձևերով`

 

Էփցi=Էփց(i-1)+(Բցաi-Իցաi),

Էփգi=Էփգ(i-1)+(Բգաi-Իգաi),

 

որտեղ`

Էփցi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Էփց(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Բցաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իցաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

i-ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներն են,

Էփգi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Էփգ(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Բգաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իգաi- ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է:

206. Յուրաքանչյուր հաշվարկային տարվա առաջին Հաշվարկային ժամանակահատվածի համար «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի: «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի նաև այն դեպքերում, երբ դրանք ունեն դրական նշան:

207. Այն Հաշվարկային ժամանակահատվածում, երբ «Էփցi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին (որպես սպառող) ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

208. Այն Հաշվարկային ժամանակահատվածում, երբ «Էփգi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին (որպես սպառող) գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

209. Հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

 

          12

Էվց = Ʃ Էփցi,

           i=1

 

            12 

Էվգ = Ʃ Էփցi,

           i=1

 

որտեղ`

Էվց -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարն է,

Էվգ -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփգi» դրական մեծությունների հանրագումարն է:

210. Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Էտ=Էց+Էգ,

 

որտեղ`

Էտ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է,

Էց-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

         12

Էց = Ʃ (Բցաi-Իցաi),

         i=1

 

որտեղ`

Էգ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

           12         

 Էգ = Ʃ  (Բցաi-Իցաi):

           i=1

 

211. Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը և գումարի չափը որոշվում են հետևյալ կերպ.

1) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց=Էվց և Էգ=Է վգ, ապա ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցում չի տրամադրվում.

2) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց<Էվց և Էգ=Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց-Էց), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

3) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց=Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվգ-Էգ), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

4) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց < Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց-Էց) և (Էվգ-Էգ) հանրագումարը և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

5) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի գիշերային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվգ-Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

6) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի ցերեկային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվց-Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

7) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը` դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.

8) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը` դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.

9) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էց և Էգ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը` դրանց նկատմամբ կիրառելով համապատասխանաբար հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված` համապատասխանաբար ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

212. Հաշվարկային տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի բանկային հաշվեհամարին` հաշվարկային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.05.2018
N 190-Ն
Որոշում