ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-18-Ո-38
2018 թ.
ՈՐՈՇՈՒՄ
ԼԻԼԻԹ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի դիմումները` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունները Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնելու անհամաձայնության մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. հունիսի 21
ք. Երևան