ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-17-Ո-34
2018 թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանի և Արթուր Սմբատյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները,
հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանի և Արթուր Սմբատյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. հունիսի 18
ք. Երևան