Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ ...

 

 

040.0537.050518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 537-Ն

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2018-2020 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 537-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` հիդրոմետ ծառայություն) կողմից 2018-2020 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կոնվենցիայի, Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» և «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրերի դրույթների հիման վրա:

2. Ծրագրով կանոնակարգվում են հիդրոմետ ծառայության կողմից 2018-2020 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը` գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

1) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, այլ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության.

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման.

3) պետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման.

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման.

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ հիդրոմետ ծառայության գործունեության միասնականացման և այլ հարցերում:

3. Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 818-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ աշխատանքների համար նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:

4. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Հիդրոմետ ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ`

1) անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու նպատակով.

2) մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման նպատակով.

3) շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

 

III. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

6. Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով 46 օդերևութաբանական (այդ թվում` 6 դժվարամատչելի և 3 մասնագիտացված) կայաններում լրիվ ծրագրով, իսկ 25 հիդրոլոգիական դիտակետերում` կրճատ ծրագրով (միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա դիտարկումների իրականացում հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ.

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների (տարրերի)    |Ամրագրման հաճախականու-    |Կայանների      |

|անվանումները              |թյունը և  (կամ) ժամկետը   |քանակը         |

|__________________________|__________________________|_______________|

|1) Օդի ջերմաստիճան`       |շուրջօրյա, յուրաքանչյուր  |46 կայաններում |

|__________________________|3 ժամը մեկ անգամ          |               |

|ա. նվազագույն             |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. առավելագույն           |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. ժամկետային             |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|2) Հողի մակերևույթի       |շուրջօրյա, յուրաքանչյուր  |43 կայաններում |

|ջերմաստիճան`              |3 ժամը մեկ անգամ          |(բացի Երևանի   |

|__________________________|                          |աերոլոգիական,  |

|ա. նվազագույն             |                          |Երևանի  Արաբկիր|

|__________________________|                          |և  Ապարանի     |

|բ. առավելագույն           |                          |ջրամբարի       |

|__________________________|                          |կայաններից)    |

|գ. ժամկետային             |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|3) Հողի ջերմաստիճանը 5,   |շուրջօրյա, յուրաքանչյուր  |21 կայաններում |

|10, 15, 20 սմ             |3 ժամը մեկ անգամ          |               |

|խորությունների վրա        |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|4) Հողի 20, 40, 80 (կամ   |տարվա տաք ժամանակաշրջա-   |3 կայաններում` |

|60), 120 (կամ 100) սմ     |նում` յուրաքանչյուր       |Երևան  Ագրո,   |

|խորությունների            |3 ժամը մեկ անգամ, ցուրտ   |Մարտունի,      |

|ջերմաստիճանը              |ժամանակաշրջանում` օրական  |Վանաձոր        |

|                          |1 անգամ                   |               |

|__________________________|__________________________|_______________|

|5) Քամի`                  |շուրջօրյա, յուրաքանչյուր  |46 կայաններում |

|__________________________|3 ժամը մեկ անգամ          |               |

|ա. ուղղությունը դիտաժամին |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. միջին արագությունը     |                          |               |

|դիտաժամին                 |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. առավելագույն           |                          |               |

|արագությունը դիտաժամին    |                          |               |

|__________________________|                          |               |

|դ. առավելագույն պոռթկումը |                          |               |

|դիտաժամերի միջև           |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|6) Տեսանելիություն`       |շուրջօրյա, յուրաքանչյուր 3|46 կայաններում |

|                          |ժամը մեկ անգամ            |               |

|__________________________|__________________________|_______________|

|7) Ամպամածություն`        |շուրջօրյա, յուրաքանչյուր  |46 կայաններում |

|__________________________|3 ժամը մեկ անգամ          |               |

|ա. ամպամածության քանակը   |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. ամպերի ձևերը           |                          |               |

|(տեսակները)               |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. ամպերի բարձրությունը   |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|8) Եղանակի բնութագիրը     |շուրջօրյա, յուրաքանչյուր 3|46 կայաններում |

|__________________________|ժամը մեկ անգամ            |               |

|ա. դիտաժամին              |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. դիտաժամերի միջև        |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|9) Դիտված մթնոլորտային    |շուրջօրյա, յուրաքանչյուր 3|46 կայաններում |

|երևույթները               |ժամը մեկ անգամ            |               |

|__________________________|                          |               |

|ա. երևույթի  սկիզբը       |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. ավարտը                 |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. ինտենսիվությունը       |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|10) Օդի խոնավությունը`    |շուրջօրյա, յուրաքանչյուր 3|46 կայաններում |

|                          |ժամը մեկ անգամ            |               |

|__________________________|                          |               |

|ա. հարաբերական            |                          |               |

|խոնավություն              |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. հագեցման պակասորդը     |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. ջրային գոլորշու        |                          |               |

|առաձգականությունը         |                          |               |

|__________________________|                          |               |

|դ. ցողի կետը              |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|11) Մթնոլորտային ճնշումը` |շուրջօրյա, յուրաքանչյուր 3|46 կայաններում |

|                          |ժամը մեկ անգամ            |               |

|__________________________|                          |               |

|ա. կայանի բարձրության վրա |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. ծովի մակարդակի կամ     |                          |               |

|համապատասխան իզոբարական   |                          |               |

|մակերևույթի  վրա          |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. բարոմետրական տենդենցի  |                          |               |

|բնույթը և  չափը           |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|12) Տեղումների քանակը     |օրական 2 անգամ            |46 կայաններում |

|__________________________|__________________________|_______________|

|13) Գոլորշացումը          |օրական 4 անգամ            |7 կայաններում  |

|__________________________|__________________________|_______________|

|14) Ձնածածկույթի`         |օրական 1 անգամ            |46 կայաններում |

|__________________________|                          |               |

|ա. բարձրությունը          |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. շրջապատի               |                          |               |

|ձնածածկվածության աստիճանը |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|գ. խտությունը             |տասնօրյակը մեկ            |38 կայաններում |

|__________________________|                          |               |

|դ. ջրի պաշարը             |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|15) Վտանգավոր մթնոլորտային|շուրջօրյա                 |46 կայաններում |

|երևույթների  բնութագիրը   |                          |               |

|__________________________|                          |               |

|ա. սկիզբը                 |                          |               |

|__________________________|                          |               |

|բ. ավարտը                 |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. ինտենսիվությունը       |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|16) Սառցակալումը          |երևույթի  առկայության     |3 կայաններում` |

|(մերկասառույց, ջինջառ)    |դեպքում ոչ պակաս, քան 1,5 |Գյումրի,       |

|                          |ժամը մեկ անգամ            |Անանուն        |

|__________________________|                          |լեռնանցքի,     |

|ա. սկիզբը                 |                          |Պուշկինի       |

|__________________________|                          |լեռնանցքի      |

|բ. ավարտը                 |                          |               |

|__________________________|                          |               |

|գ. ինտենսիվությունը       |                          |               |

|__________________________|__________________________|_______________|

|17) Արևափայլի             |ըստ տևողության`           |27 կայաններում |

|տևողությունը              |1-3 անգամ                 |               |

|__________________________|__________________________|_______________|

|18) Հողի մակերևույթի      |օրական 1 անգամ            |46 կայաններում |

|վիճակը                    |                          |               |

._____________________________________________________________________.

 

IV. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

7. Երևանի աերոլոգիական կայանում օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում Գրինվիչի ժամանակով 00 ժամին` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:

 

V. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

8. Ակտինոմետրիական շուրջօրյա դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք)` օրվա ցերեկային ժամերին` 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 06.30, 09.30, 12.30, 15.30, 18.30), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 21.30-ին), արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերևույթի ալբեդոյի ուսումնասիրման նպատակով:

9. Օզոնոմետրիական դիտարկումների իրականացում` Երևանում (Արաբկիր կայանում) Մ-124 օզոնաչափով, Գրինվիչի ժամանակով ժամը 07.00-ից մինչև ժամը 10.00-ը` պարզ երկնքի դեպքում օզոնի ընդհանուր պարունակության չափումներ` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով, օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ:

 

VI. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

10. Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 40 կայաններում` 31 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, խոտհարքներում և արոտավայրերում.

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների (տարրերի) անվանումները      |Ամրագրման հաճախականությունը|

|                                         |և  (կամ) ժամկետը           |

|_____________________________________________________________________|

|                    1. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ                           |

|_____________________________________________________________________|

|1.1 Բույսերի զարգացման փուլերի որոշում   |2 օրը մեկ անգամ (41 կայան) |

|_________________________________________|___________________________|

|1.2 Բույսերի բարձրության որոշում         |10 օրը մեկ անգամ (19 կայան)|

|_________________________________________|___________________________|

|1.3. Բույսերի խտության որոշում           |3-5 անգամ (25 կայան)       |

|(1 քառ. մ վրա)                           |                           |

|_________________________________________|___________________________|

|1.4 Բույսերի վիճակի և  դաշտի մոլախոտային |10 օրը մեկ անգամ (41 կայան)|

|աղտոտվածության որոշում                   |                           |

|_________________________________________|___________________________|

|1.5. Բերքատվության տարրերի որոշում       |տարին 3 անգամ (22 կայան)   |

|_________________________________________|___________________________|

|1.6. Բերքի կառուցվածքի որոշում           |տարին 1 անգամ (22 կայան)   |

|_________________________________________|___________________________|

|1.7. Հողի վերին շերտերի (0-5 սմ) վիճակի  |հարակից չոռոգվող           |

|որոշում` աչքաչափային մեթոդով             |տարածքներում, ամեն օր      |

|                                         |(15 կայան)                 |

|_________________________________________|___________________________|

|1.8. Հողի խոնավության գործիքային որոշում |ամիսը 3 անգամ (2 կայան)    |

|_________________________________________|___________________________|

|1.9. Հողի խոնավության որոշում 9          |ըստ ստանդարտներով          |

|կայաններում` մինչև  1 մ խորության 5      |սահմանված ժամկետների       |

|մակարդակների վրա                         |(10 կայան)                 |

|_________________________________________|___________________________|

|1.10. Ջերմասեր մշակաբույսերի հողի        |1 ամսվա ընթացքում, 2 օրը   |

|վարելաշերտի ջերմաստիճանի որոշում         |մեկ անգամ (20 կայան)       |

|_________________________________________|___________________________|

|1.11. Հողի կեղևակալվածության  որոշում    |1 ամսվա ընթացքում, 2 օրը   |

|                                         |մեկ անգամ (20 կայան)       |

|_________________________________________|___________________________|

|1.12. Մշակաբույսերի վնասվածության        |երևույթի  առկայության      |

|որոշում` պայմանավորված օդերևութաբանական  |դեպքում                    |

|անբարենպաստ պայմանների ազդեցությամբ      |                           |

|_________________________________________|___________________________|

|1.13. Արոտավայրերում խոտածածկի և  հողի   |արածեցման սեզոնում, 10 օրը |

|վերին շերտի պայմանների որոշում           |մեկ անգամ (7 կայան)        |

|_________________________________________|___________________________|

|1.14. Պտղատուների վիճակի հետազոտություն  |1 անգամ գարնանը` ծաղկման   |

|                                         |ժամանակաշրջանում (30 կայան)|

|_____________________________________________________________________|

|                   2. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ                         |

|_____________________________________________________________________|

|2.1. Աշնանացան ցորենի և  ցանովի          |2 անգամ` հունվարին և       |

|խոտաբույսերի կենսունակության որոշում     |փետրվարին (20 կայան)       |

|_________________________________________|___________________________|

|2.2. Պտղատուների ճյուղերի կենսունակության|- 18oC ցածր ջերմաստիճանների|

|որոշում                                  |դեպքում` անմիջապես, մարտ   |

|                                         |ամսին` պարտադիր կարգով (30 |

|                                         |կայան)                     |

|_________________________________________|___________________________|

|2.3. Աշնանացան ցորենի թփակալման հանգույցի|ձմռան ընթացքում (1 կայան)  |

|ջերմաստիճանի որոշում                     |                           |

|_________________________________________|___________________________|

|2.4. Հողի սառածության և  (կամ)           |ձմռան ընթացքում, (4 կայան) |

|հալվածության խորության որոշում           |                           |

._____________________________________________________________________.

 

VII. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

11. Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում յոթ գետավազանային (Դեբեդ, Աղստև, Ախուրյան, Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Արփա, Որոտան) հիդրոլոգիական կայանների 85 գետային, 5 ջրամբարային (Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Մարմարիկի և Ազատի) և 4 լճային (Սևանա լճի) դիտակետերում, ինչպես նաև Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Բագարան հիդրոլոգիական դիտակետերում Թուրքիայի Հանրապետության մասնագետների հետ համատեղ ջրաչափական աշխատանքների կատարում:

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների (տարրերի) անվանումները|Ամրագրման հաճախականությունը      |

|                                   |և  (կամ) ժամկետները              |

|___________________________________|_________________________________|

|1) գետերում`                       |                                 |

|___________________________________|_________________________________|

|ա. ջրի ելքը (ծախսը)                |վարարման շրջանում ամսական 3-4    |

|                                   |անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ|

|___________________________________|_________________________________|

|բ. ջրի մակարդակը                   |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|___________________________________|_________________________________|

|գ. ջրի ջերմաստիճանը                |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|___________________________________|_________________________________|

|դ. սառցային երևույթները            |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|                                   |(երևույթի  առկայության դեպքում)  |

|___________________________________|_________________________________|

|2) Սևանա  լճի ջրի ջերմաստիճանը     |առնվազն ամսական 1 անգամ          |

|տարբեր խորություններում, ալիքի     |                                 |

|բարձրությունը, ջրի թափանցելիության |                                 |

|սահմանը                            |                                 |

|___________________________________|_________________________________|

|3) գոլորշացման դիտարկումներ 7      |շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ      |

|օդերևութաբանական  կայաններում      |                                 |

|(Վանաձոր, Օձուն, Ապարան, Վարդենյաց,|                                 |

|Մարտունի, Երևան  ագրո, Արարատ)     |                                 |

|___________________________________|_________________________________|

|4) Սևանա  լճի 4 դիտակետերում       |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|(Սևան,  Շորժա, Կարճաղբյուր,        |                                 |

|Մարտունի) լճի մակարդակի և          |                                 |

|ջերմաստիճանի դիտարկումներ          |                                 |

|___________________________________|_________________________________|

|5) Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի,   |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|Ազատի, Մարմարիկի ջրամբարներում`    |                                 |

|___________________________________|_________________________________|

|ա. ջրի ջերմաստիճանը                |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|___________________________________|_________________________________|

|բ. ջրի ծավալը                      |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|___________________________________|_________________________________|

|գ. ջրի մակարդակը                   |վարարման շրջանում ամսական 3-4    |

|                                   |անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ|

|___________________________________|_________________________________|

|դ. սառցային երևույթները            |երևույթի  առկայության դեպքում    |

._____________________________________________________________________.

 

VIII. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

12. Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 (այդ թվում` 14 հենակետային) կայաններում ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00-ին և 18.00-ին իրականացնել գամմա ֆոնի չափումներ: Երևանյան լաբորատորիայում իրականացնել մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության ամենօրյա չափումներ:

13. Իրականացնել օդերևութաբանական կայաններից բերված հողի նմուշների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

14. Իրականացնել ատոմակայանի շրջակայքից (Սևջրից) բերված ջրի նմուշներում կոշտ մնացորդների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

 

IX. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

15. 2018-2020 թվականների ընթացքում գիտահետազոտական աշխատանքներն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով`

1) վերլուծել և ամփոփել նախորդ տարվա դիտարկումների հավաքագրված տվյալները, կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի տարվա կլիմայական նկարագիրը, հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի տարածաշրջանային կենտրոնին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը.

2) իրականացնել Հայաստանի տարածքի կլիմայական (ամսական, սեզոնային և տարեկան) հիմնական տարրերի (միջին, առավելագույն, նվազագույն ջերմաստիճանների և տեղումների քանակի և նորմայից դրանց շեղումների վերլուծություն` քարտեզագրելով ստացված արդյունքները.

3) ապահովել մոնիթորինգի արդյունքների անգլերեն տարբերակի տրամադրումը Գերմանիայի եղանակի ծառայությանը` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար.

4) վերանայել կլիմայական բոլոր հարաչափերի նորմերը, ըստ նախորդ տարվա դիտարկումների տվյալների` օգտագործելով Մետեոֆրանսի կողմից մշակված տեղումների և ջերմաստիճանի ամսական տվյալների վերականգնման ծրագիրը` սխալների հայտնաբերման, վերականգնման և համասեռության ապահովման նպատակով.

5) գնահատել կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելների տարածաշրջանային կլիման վերարտադրելու ունակությունը, ընտրելով լավագույն տարբերակը Հայաստանի տարածքում կլիմայի փոփոխության գնահատականների ճշգրտման համար.

6) ուսումնասիրել և գնահատել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքային կլիմայի ջերմային ռեժիմի փոփոխության վրա.

7) բարելավել Հայաստանի տարածքում տաք և ցուրտ ալիքների հաշվարկային մեթոդիկան և գնահատել այդ ինդեքսների դինամիկան.

8) իրականացնել Հայաստանի տարածքի ագրոկլիմայական գոտիականացում` առանձնացնելով շրջանները, որոնք կլիմայական առումով հարմար են որոշակի մշակաբույսերի աճեցման համար` ըստ միջավայրի հիդրոօդերևութաբանական պայմանների` պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դասակարգման (5 դաս) մեթոդոլոգիայի կիրառմամբ.

9) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և առանձին կլիմայական գոտիներում` ջերմաստիճանի և տեղումների տարեկան սեզոնային կտրվածքով` փոփոխությունների սցենարներն ապագայում` ըստ գլոբալ և ռեգիոնալ մոդելների.

10) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ իրականացնել եղանակի թվային կանխատեսման «Եղանակի հետազոտում և կանխատեսում» ամերիկյան և եղանակի թվային կանխատեսման փոքր լուծաչափով գերմանական մոդելների տեղայնացման աշխատանքներ` բարելավելու եղանակի կանխատեսումը.

11) բարելավել եղանակի թվային կանխատեսման մոդելի արդյունքները միկրոֆիզիկական և կոնվեկցիոն պրոցեսների «Եղանակի հետազոտում և կանխատեսում» համապատասխան ֆիզիկական պարամետրիզացիաների տարբեր Կաին Ֆրիտչ, Գրել, Միլլեր-Յանիչ, Զանգ Մակֆարլան փաթեթների փորձարկմամբ բարձրացնելու ջերմաստիճանի, ճնշման դաշտի, տեղումների ինտենսիվության կանխատեսման ճշգրտությունը.

12) կիրառել եղանակի թվային կանխատեսման «Եղանակի հետազոտում և կանխատեսում» մոդելը վտանգավոր երևույթների հետազոտությունների և կանխատեսումների համար օգտագործելով տարբեր գլոբալ մոդելների արդյունքները` որպես սկզբնական և եզրային պայմաններ.

13) փորձարկել «Եռաչափ վարիացիաների ասիմիլիացիայի» փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնելու նաև արբանյակային տվյալների ինտեգրում մոդելին.

14) գործարկել «Կլիմայի կանխատեսման գործիք» ծրագրային փաթեթը, գնահատելու ԱՄՆ-ի Միջազգային գիտակիրառական ինստիտուտի կողմից մշակված մթնոլորտի գլոբալ շրջանառության ինդեքսների` Էլ Նինյո-հարավային տատանումներ, հյուսիս-ատլանտյան տատանումներ, հյուսիս-արկտիկական տատանումներ, արկտիկական տատանումներ, խաղաղ, Հյուսիս-ամերիկյան շրջանառություն և տեղական շրջանառության տվյալների վիճակագրական կապերը` արդյունքներն օգտագործելու կլիմայի երկարաժամկետ կանխատեսումների համար.

15) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների տասնօրյակային, ամսական և սեզոնային մոնիթորինգ` օգտագործելով նաև բուսականության աճի գնահատման արբանյակային տեղեկատվությունը: Ուսումնասիրել և ներդնել տեղումների ստանդարտացված, բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային, արբանյակային ինդեքսները` Հայաստանի տարածքում երաշտի գնահատման համար.

16) գնահատել Հայաստանի տարածաշրջանում կլիմայական էքստրեմումների ինդեքսները` ներառելով վերջին տարվա տվյալները, արդյունքները կիրառել տարբեր ոլորտներին սպասարկելու համար.

17) իրականացնել կլիմայական առանձին տարրերի բաշխման, դրանց ինտենսիվության, դիտման ժամկետների քարտեզագրում` օգտագործելով ժամանակակից քարտեզագրման տեխնոլոգիաները, մասնավորապես, կատարել Հայաստանի տարածքի ցրտահարության ժամկետների քարտեզագրում ըստ գոտիների.

18) առանձին էկոհամակարգերի (անտառ, գյուղատնտեսական հողահանդակներ, արոտավայրեր, ջրային ավազաններ) համար գնահատել միկրոկլիմայական պատկերը և դրանց բնութագրիչների փոփոխության միտումները` կիրառելով նաև բուսականության աճի գնահատման, բուսականության վիճակի միջին սահմանային և այլ արբանյակային ինդեքսների տվյալները` գնահատելով էկոհամակարգերի խոցելիությունը.

19) Հայաստանի տարածքի արեգակնային ճառագայթման բաշխման քարտեզների կազմման համար օգտագործել ակտինոմետրիական նորացված ցանցի և կլիմայական մոնիթորինգի արբանյակային ծրագրի տվյալները.

20) հիդրոլոգիական վիճակագրական տեղեկատվության մշակման. կանխատեսումների արդարացվածության բարելավման, հիդրոլոգիական կանխատեսումների մոդելների ստեղծման նպատակով ներդնել վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթը.

21) ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքում ձնածածկույթի տարածքների քարտեզների կազմման, գարնանային վարարումների ժամանակահատվածում հոսքի ծավալների կանխատեսումների արդարացվածության բարձրացման նպատակով ձնածածկույթի ամենօրյա մոնիթորինգի գործիք ծրագրային փաթեթը.

22) ներդնել հիդրոլոգիական կանխատեսումների արդարացվածության բարձրացման, տրամադրվող հիդրոլոգիական տեղեկատվության ընդլայնման նպատակով ջրային հաշվեկշռի և ձնածածկ-հոսք մոդելները.

23) հիմնել օպերատիվ հիդրոլոգիական տեղեկատվության սպասարկման կատարելագործման նպատակով հիդրոլոգիական կայանների և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման առցանց համակարգ.

24) լրամշակել և կատարելագործել Սևանա լճի մակարդակի փոփոխության և խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության կանխատեսումների մեթոդները.

25) շարունակել «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» ծրագրի միջոցով ստացվող հիդրոօդերևութաբանական արդյունքների կիրառումը, գետերում հանկարծահաս հեղեղումների կանխատեսման և անբարենպաստ ու վտանգավոր իրավիճակների վերաբերյալ նախազգուշացումների կազմման համար, ինչպես նաև արդյունքների և փաստացի արժեքների համեմատությունը և վերլուծությունը.

26) շարունակել «Հայկական ԽՍՀ բնական պայմաններ և ռեսուրսներ (Հիդրոլոգիա)» ատլասի քարտեզների թվայնացման, խմբագրման աշխատանքները և տպագրել.

27) հիդրոլոգիական կայաններում ամենամյա Հիդրոլոգիական տարեգրի կազմման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել Ռուսհիդրոմետի կողմից մշակված հիդրոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող և ելքային պատրաստի ինֆորմացիա տրամադրող համակարգչային ծրագրի միջոցով.

28) ԱՏՀ համակարգի կիրառմամբ հաշվարկել Հայաստանի Հանրապետության տարածքի 5 կմ և ավելի երկարություն ունեցող գետերի ավազանների հիդրոգրաֆիական բնութագրիչները և ստացված արդյունքների հիման վրա ծրագրային հավելվածի հիման վրա ստեղծել տվյալների բազա.

29) կազմել և տպագրել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների ամենամյա տվյալներ» հիդրոլոգիական ամենամյա տարեգիրը.

30) կազմել և տպագրել Ջրային մակերևույթներից գոլորշացման դիտարկված նյութերի ամենամյա ամփոփագիրը.

31) լրամշակել և տպագրել «ԽՍՀՄ մակերևութային ջրային ռեսուրսներ. 9-րդ հատորի 1 թողարկում» աշխատությունը.

32) շարունակել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների ամենամյա տվյալներ» հիդրոլոգիական ամենամյա տարեգրերի թվայնացման աշխատանքները «MS Excel» ծրագրային հավելվածով.

33) լրամշակել և թվայնացնել «Հայկական ԽՍՀ բնական պայմաններ և ռեսուրսներ (կլիմա)» ատլասի քարտեզները` օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները.

34) բազմաշերտ հիդրոօդերևութաբանական քարտեզների, աղյուսակների, գրաֆիկների կազմում, առանձին քարտեզների ներկայացում ինտերնետում.

35) շարունակաբար ուսումնասիրել հիդրոօդերևութաբանական տվյալներով պետական կառավարման մարմիններին և այլ շահառուներին տրամադրվող տեղեկատվության որակը` բարելավելով այն` օգտագործելով քարտեզներ, գրաֆիկներ, մետեոգրամներ, առավել հասցեական և պարզ տեղեկատվություն.

36) մշակել տարբեր բիզնես ծրագրերում կլիմայական տեղեկատվության անհրաժեշտության, սպասարկման, մասնագիտական խորհրդատվության ձևեր և մեթոդներ.

37) տուրիզմի զարգացման և սպասարկման համար մշակել միջազգային չափորոշիչներին համապատասխան ուղեցույցներ, բուկլետներ:

 

X. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում` համաձայն ՀՕԿ-ի կոնվենցիայով, ԱՊՀ միջպետական համաձայնագրերով, սույն ծրագրով ամրագրված, ինչպես նաև երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների: Այդ թվում`

 

._____________________________________________________________________.

|Տեղեկատվության անվանումը                         |Տեղեկատվության     |

|                                                 |տրամադրման         |

|                                                 |հաճախականությունը  |

|                                                 |և  (կամ) կատարման  |

|                                                 |ժամկետը            |

|_________________________________________________|___________________|

|1) Եղանակի փաստացի քարտեզ                        |ամենօրյա           |

|_________________________________________________|___________________|

|2) Հիդրոօդերևութաբանական  տեղեկագիր              |ամենօրյա           |

|_________________________________________________|___________________|

|3) Ամսական եղանակային պայմանների կանխատեսում     |յուրաքանչյուր ամիս |

|_________________________________________________|___________________|

|4) Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում   |հոկտեմբեր, մարտ    |

|_________________________________________________|___________________|

|5) Տեսություններ դիտված եղանակային պայմանների    |յուրաքանչյուր ամիս |

|մասին                                            |                   |

|_________________________________________________|___________________|

|6) Տեսություններ դիտված և  սպասվող երևույթների   |յուրաքանչյուր շաբաթ|

|մասին                                            |                   |

|_________________________________________________|___________________|

|7) Երևան  քաղաքում և  մարզկենտրոններում դիտված   |մայիս-հոկտեմբեր    |

|միջին օրական ջերմաստիճանների տրամադրում Հայաստանի|                   |

|Հանրապետության առողջապահության նախարարությանը    |                   |

|_________________________________________________|___________________|

|8) Լիազոր մարմնի ճգնաժամային կառավարման կենտրոնին|ըստ կանխատեսման    |

|և  ինտերնետ կայքին եղանակի կանխատեսումների և     |                   |

|վտանգավոր երևույթների  մասին նախազգուշացումների  |                   |

|տրամադրում                                       |                   |

|_________________________________________________|___________________|

|9) Հանրապետության 10 մարզերի համար               |ամենօրյա           |

|հիդրոօդերևութաբանական  տեղեկագրերի պատրաստում    |                   |

|_________________________________________________|___________________|

|10) Հիդրոօդերևութաբանական  սպասվելիք կամ դիտված  |ամենօրյա           |

|վտանգավոր երևույթների  մասին տեղեկատվության      |                   |

|պատրաստում                                       |                   |

|_________________________________________________|___________________|

|11) Հանրային լրատվամիջոցների համար կանխատեսումներ|ամենօրյա           |

|և  տեսություններ                                 |                   |

|_________________________________________________|___________________|

|12) Աերոսինոպտիկական նյութեր և  կանխատեսումներ   |ամենօրյա           |

|Հայաստանի Հանրապետության պաշտպանության           |                   |

|նախարարության ավիացիայի վարչության համար         |                   |

|_________________________________________________|___________________|

|13) ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման             |ամենօրյա           |

|ինտենսիվության և  գեոմագնիսական դաշտի վիճակի     |                   |

|փոփոխությունների գնահատում և  կանխատեսում        |                   |

|_________________________________________________|___________________|

|14) Հայաստանի Հանրապետության տարածքում           |ամենօրյա           |

|տեղաբաշխված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին |                   |

|հիդրոօդերևութաբանական  տեղեկատվությամբ և         |                   |

|կանխատեսումներով ապահովում                       |                   |

|_________________________________________________|___________________|

|15) Շահագրգիռ կազմակերպություններին և            |ըստ երևույթների    |

|բնակչությանը ահազանգում` հիդրոօդերևութաբանական   |առկայության        |

|վտանգավոր երևույթների  մասին                     |                   |

|_________________________________________________|___________________|

|16) Երևանի  քաղաքապետարանին                      |ամենօրյա           |

|հիդրոօդերևութաբանական  վտանգավոր երևույթների     |                   |

|մասին տեղեկատվությամբ և  կանխատեսումներով        |                   |

|ապահովում                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|17) Ինտերնետային կայքի ամենօրյա թարմացում դիտված |ամեն օր և  ըստ     |

|եղանակի վերլուծական նյութերով և                  |դիտման փաստի       |

|կանխատեսումներով, ըստ կանխատեսման` եղանակի       |                   |

|վտանգավոր երևույթների  վերաբերյալ                |                   |

|նախազգուշացումների տեղադրում:                    |                   |

|_________________________________________________|___________________|

|18) Դիտված եղանակի սեզոնային վերլուծությունների  |մայիս, հոկտեմբեր   |

|տրամադրում Ռուսաստանի Դաշնության հիդրոմետ        |                   |

|ծառայության համապատասխան ստորաբաժանումներին և    |                   |

|հարավ-արևելյան  ու միջերկրածովյան երկրների       |                   |

|կլիմայական վերլուծությունների կոնսորցիումին      |                   |

|_________________________________________________|___________________|

|19) Եղանակի թվային կանխատեսման փոքր լուծաչափով   |2019 թ.            |

|մոդելի ներդրում                                  |                   |

|_________________________________________________|___________________|

|20) Օդերևութաբանական  դիտարկումների տվյալների նոր|2019 թ.            |

|թվային երկակի միջազգային ծածկագրի լիակատար       |                   |

|ներդրում                                         |                   |

|_________________________________________________|___________________|

|21) Աերոլոգիական դիագրամաների վերլուծություն     |ամեն օր            |

|_________________________________________________|___________________|

|22) Փաստացի և  կանխատեսվող տվյալների             |2019 թ.            |

|վիզուալիզացիա քարտեզի տեսքով                     |                   |

|_________________________________________________|___________________|

|23) Վեգետացիայի ընթացքի վերլուծություններ        |վեգետացիայի սեզոնին|

|արբանյակային տվյալների միջոցով                   |յուրաքանչյուր      |

|                                                 |տասնօրյակ          |

|_________________________________________________|___________________|

|24) Ցորենի, խաղողի, կարտոֆիլի ջրապահովվածության  |վեգետացիայի սեզոնին|

|գնահատում զարգացման տարբեր փուլերում             |յուրաքանչյուր      |

|                                                 |տասնօրյակ          |

|_________________________________________________|___________________|

|25) Ագրոկլիմայական շրջանների քարտեզագրում        |2019 թ.            |

|_________________________________________________|___________________|

|26) Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա      |ամենօրյա           |

|հիդրոօդերևութաբանական  կանխատեսման տրամադրում    |                   |

|_________________________________________________|___________________|

|27) Հանրապետության 10 մարզերի համար              |ամենօրյա           |

|հիդրոօդերևութաբանական  տեղեկագրերի պատրաստում    |                   |

|_________________________________________________|___________________|

|28) Գարնանային վարարումների տարրերի կանխատեսում  |մարտ ամիս          |

|_________________________________________________|___________________|

|29) Գարնանային վարարումների տարրերի կանխատեսման  |հունիս ամսին (ըստ  |

|ճշգրտում                                         |անհրաժեշտության)   |

|_________________________________________________|___________________|

|30) Գետերի ամսական ելքերի կանխատեսում            |ամսական            |

|_________________________________________________|___________________|

|31) Գետերի միջին վեգետացիոն ելքերի կանխատեսում   |տարեկան 1 անգամ    |

|_________________________________________________|___________________|

|32) Գետերի միջին եռամսյակային ելքերի կանխատեսում |յուրաքանչյուր      |

|                                                 |եռամսյակ           |

|_________________________________________________|___________________|

|33) Գետերի տասնօրյակային ելքերի կանխատեսում      |յուրաքանչյուր      |

|                                                 |տասնօրյակ          |

|_________________________________________________|___________________|

|34) Գետերի միջին օրական ելքերի կանխատեսում       |ամեն օր            |

|_________________________________________________|___________________|

|35) Ձնածածկույթի վերաբերյալ տեղեկանք             |մարտ ամսին         |

|_________________________________________________|___________________|

|36) Սևանա  լճի ջրային հաշվեկշիռը                 |ամսական և  տարեկան |

|_________________________________________________|___________________|

|37) Սևանա  լճի մակարդակը                         |ամենօրյա           |

|_________________________________________________|___________________|

|38) գետերի մակարդակի և  ելքի տվյալներ            |ամենօրյա           |

|_________________________________________________|___________________|

|39) Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի     |պարբերաբար,        |

|դիտարկման և  ելքի չափման հաճախականացված          |ապրիլ-հունիս       |

|աշխատանքներ                                      |ամիսներին          |

|_________________________________________________|___________________|

|40) Հրազդան-Հրազդան, Հրազդան-Լուսակերտ           |պարբերաբար,        |

|դիտակետերում ջրի ելքի հաճախականացված չափումներ   |հունիս-սեպտեմբեր   |

|                                                 |ամիսներին          |

|_________________________________________________|___________________|

|41) Սևանա  լճից բաց թողնված ջրի քանակի վերաբերյալ|ամենօրյա, ըստ      |

|տվյալներ                                         |բացթողումների      |

|                                                 |գրաֆիկի            |

|_________________________________________________|___________________|

|42) Սևանա  լճի մակարդակի (վարարումների ընթացքում,|ապրիլ, հունիս,     |

|դեկտեմբերի 31-ի դրությամբ) կանխատեսում           |սեպտեմբեր          |

|_________________________________________________|___________________|

|43) Դիտված հեղեղումների տվյալների մշակում և      |մայիս-հոկտեմբեր    |

|աշխարհագրական տեղեկատվական համակարգով (ԱՏՀ)      |ամիսներին          |

|քարտեզագրում                                     |                   |

|_________________________________________________|___________________|

|44) Գետերի հունային դեֆորմացիաների               |առաջին կիսամյակ    |

|ուսումնասիրություններ                            |                   |

|_________________________________________________|___________________|

|45) Տվյալների հաղորդում և  փոխանակում            |մշտապես,           |

|                                                 |շարունակական       |

|_________________________________________________|___________________|

|46) Տեղեկանքներ լեռնային և  նախալեռնային         |1-2 անգամ, աշնանը  |

|տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքի         |                   |

|պայմանների մասին                                 |                   |

|_________________________________________________|___________________|

|47) Տեղեկանքներ աշնանացան ցորենի ձմեռման         |2 անգամ, փետրվար - |

|պայմանների մասին                                 |մարտ ամիսներին     |

|_________________________________________________|___________________|

|48) Աշնանացան ցորենի ձմեռման ընթացքում           |2 անգամ, փետրվար - |

|վնասվածության որոշում` ըստ կենսունակության       |մարտ ամիսներին     |

|տվյալների                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|49) Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսում          |1 անգամ, գարնանը   |

|վեգետացիայի սկզբին                               |                   |

|_________________________________________________|___________________|

|50) Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային |1 անգամ, գարնանը   |

|շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում    |                   |

|_________________________________________________|___________________|

|51) Աշնանացան ցորենի մոմային հասունացման         |1 անգամ,           |

|ժամկետների մասին տեղեկանք                        |գարուն-ամառ        |

|                                                 |ժամանակահատվածում  |

|_________________________________________________|___________________|

|52) Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների      |1 անգամ            |

|կանխատեսում առանձին տարածաշրջաններում            |գարուն-ամառ        |

|                                                 |ժամանակահատվածում  |

|_________________________________________________|___________________|

|53) Աշնանացան ցորենի միջին հանրապետական          |1 անգամ, ամռանը    |

|բերքատվության կանխատեսում հասկակալման ժամանակ    |                   |

|_________________________________________________|___________________|

|54) Հացահատիկային մշակաբույսերի միջին            |մայիս              |

|բերքատվության կանխատեսում`                       |                   |

|_________________________________________________|___________________|

|ա) վեգետացիայի վերսկսման ժամանակ                 |1 անգամ, գարնանը   |

|_________________________________________________|___________________|

|բ) ցողունակալման ժամանակ                         |1 անգամ, գարնանը   |

|_________________________________________________|___________________|

|գ) հասկակալման ժամանակ                           |1 անգամ,           |

|                                                 |գարուն-ամառ        |

|                                                 |ժամանակահատվածում  |

|_________________________________________________|___________________|

|55) Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս        |1 անգամ,           |

|կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ            |փետրվար-մարտ       |

|                                                 |ամիսներին          |

|_________________________________________________|___________________|

|56) Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության   |1 անգամ, գարնանը   |

|կանխատեսում                                      |                   |

|_________________________________________________|___________________|

|57) Տեղեկանք ջերմասեր կուլտուրաների ցանքի        |1 անգամ, գարնանը   |

|ժամկետների մասին` Արարատյան հովտում և            |                   |

|նախալեռնային շրջաններում                         |                   |

|_________________________________________________|___________________|

|58) Բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական    |1 անգամ,           |

|բերքատվության կանխատեսում                        |գարուն-ամառ        |

|                                                 |ժամանակահատվածում  |

|_________________________________________________|___________________|

|59) Ծիրանի և  դեղձի ծաղկման ժամկետների           |1 անգամ, գարնանը   |

|կանխատեսում                                      |                   |

|_________________________________________________|___________________|

|60) Ծիրանի միջին բերքատվության կանխատեսում       |1 անգամ, գարնանը   |

|_________________________________________________|___________________|

|61) Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների  |1 անգամ, գարնանը   |

|կանխատեսում                                      |                   |

|_________________________________________________|___________________|

|62) Լեռնային խոտհարքներում խոտի համախառն         |1 անգամ,           |

|բերքատվության կանխատեսում                        |գարուն-ամառ        |

|                                                 |ժամանակահատվածում  |

|_________________________________________________|___________________|

|63) Գարնանացան գարու բերքատվության կանխատեսում   |2-3 անգամ,         |

|հանրապետությունում` ըստ զարգացման փուլերի        |գարուն-ամառ        |

|                                                 |ժամանակահատվածում  |

|_________________________________________________|___________________|

|64) Հողի խոնավության պաշարների կանխատեսում       |1 անգամ, գարնանը   |

|վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների, 0-10   |                   |

|սմ, 0-20 սմ, 0-50 սմ հողաշերտերում               |                   |

|_________________________________________________|___________________|

|65) Տասնօրյակային ագրոտեղեկագրերի կազմում        |յուրաքանչյուր      |

|                                                 |տասնօրյակ          |

|_________________________________________________|___________________|

|66) Բույսերի ձմեռային հանգստի շրջանի             |ամսական, ձմռան     |

|ագրոօդերևութաբանական  տեղեկագրի կազմում          |ընթացքում          |

|_________________________________________________|___________________|

|67) Հարավային նախալեռնային գոտում աշնանացան      |1 անգամ, ամռանը    |

|ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական|                   |

|պայմանների մասին տեղեկանք                        |                   |

|_________________________________________________|___________________|

|68) Աշնանացան ցորենի, կարտոֆիլի և  խաղողի        |հուլիս             |

|բերքատվության կանխատեսում արբանյակային           |                   |

|տեղեկատվության կիրառմամբ                         |                   |

|_________________________________________________|___________________|

|69) ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի         |փետրվար ամսին      |

|կենտրոնին և  ՀՀ ազգային վիճակագրական             |                   |

|ծառայությանը կլիմայական վերլուծության            |                   |

|տրամադրում                                       |                   |

|_________________________________________________|___________________|

|70) Ամսական, սեզոնային և  տարեկան բնութագրերի    |մշտապես,           |

|վերլուծություն (միջին ջերմաստիճան, տեղումների    |շարունակական       |

|քանակ և  դրանց շեղումը նորմայից)                 |                   |

|_________________________________________________|___________________|

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 537-Ն
Որոշում