Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 513-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայ անվանի գիտնական, մաթեմատիկոս Ս. Ն. Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 10,114.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N  513-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
                         ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (10114.0) (10114.0) (10114.0)
այդ թվում`
04 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք (10114.0) (10114.0) (10114.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք (10114.0) (10114.0) (10114.0)
այդ թվում`
01. Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ (10114.0) (10114.0) (10114.0)
այդ թվում`
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե (10114.0) (10114.0) (10114.0)
որից`
Այլ ընթացիկ դրամաշնորհներ (10114.0) (10114.0) (10114.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 10114.0 10114.0 10114.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 10114.0 10114.0 10114.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդ 10114.0 10114.0 10114.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդ 10114.0 10114.0 10114.0
այդ թվում`
ՀՀ կառավարության աշխատակազմ 10114.0 10114.0 10114.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 26-ի
N  513-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ  N 11.36 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Քաղաքականության միջոցառումների գծով կատարողական չափորոշիչներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Ս. Ն. Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացում
Նկարագրությունը
Ս. Ն. Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացմանը ֆինանսական աջակցություն
1162 ԱԾ13
Քանակական Միջոցառումների քանակը 1 1 1      
Որակական Մշակված չէ            
Ժամկետայնության Մշակված չէ            
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)       10114.0 10114.0 10114.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
1162 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գիտատեխնիկական կարևոր ոլորտների և գիտական ներուժի զարգացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) 
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպություն
1.2 Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Տրանսֆերտի անվանումը
Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ
Նկարագրությունը
Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ
1162 ԾՏ01
Շահառուների քանակը Գիտական թեկնածուների թիվը            
Գիտական դոկտորների թիվը            
Գումարը (հազ. դրամ)       (10114.0) (10114.0) (10114.0)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը     ամսական      
Շահառուների ընտրության չափանիշները
Ծրագրում ընդգրկված գիտության թեկնածուներ և դոկտորներ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
1162 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ 
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գիտատեխնիկական կարևոր ոլորտների և գիտական ներուժի զարգացում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ  ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 2.


Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) ՀՀ 2018 թ. պետական բյուջե
ծրագիրը միջոցառումը (բաժինը/ խումբը/ դասը) (հազ. դրամ)
1162 ԾՐԱԳԻՐ
Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ
Ծրագրի նկարագրությունը
Գիտական և գիտակրթական հետազոտությունների և վերլուծությունների կատարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գիտակրթական կարևոր ոլորտների և գիտական ներուժի զարգացում և կատարելագործում

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ
ԾՏ 01 01/04/01 Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ (10114.0)
Տրանսֆերտի նկարագրությունը
Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԱԾ 13 01/01/01 Ս. Ն. Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացում 10114.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ս. Ն. Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացմանը ֆինանսական աջակցություն
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպություն
pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 513-Ն
Որոշում