Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 444-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) ննջարանային մասնաշենքում առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության բնակվող մեկ ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 18,647.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական աջակցությունն ընտանիքին ցուցաբերելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1071-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 444-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը առաջին կիսամյակ ինն ամիս  տարի
1 2 3 4 5 6 7
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0
      այդ թվում`      
10     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (18,647.2) (18,647.2) (18,647.2)
      այդ թվում`      
  04   Ընտանիքի անդամներ և զավակներ (18,647.2) (18,647.2) (18,647.2)
      այդ թվում`      
    01 Ընտանիքի անդամներ և զավակներ (18,647.2) (18,647.2) (18,647.2)
      այդ թվում`      
      02. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ (18,647.2) (18,647.2) (18,647.2)
      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (18,647.2) (18,647.2) (18,647.2)
      այդ թվում`      
      Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից (18,647.2) (18,647.2) (18,647.2)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 18,647.2 18,647.2 18,647.2
      այդ թվում`      
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 18,647.2 18,647.2 18,647.2
      այդ թվում`      
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 18,647.2 18,647.2 18,647.2
      այդ թվում`      
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 18,647.2 18,647.2 18,647.2
      ՀՀ կառավարություն 18,647.2 18,647.2 18,647.2

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 444-Ն որոշման

 

Աղյուսակ N 1 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.19 ԵՎ 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ  
1.2. Տրանսֆերտներ                
Ծրագրային դասիչը Անվանումը
Բնակարանային ապահովում
Նկարագրությունը
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքին բնակարանով ապահովում 
1098 ԾՏ12
Շահառուների քանակը Ընտանիքների թիվը 1 1 1 - - -
Գումարը (հազ. դրամ)   x x x 18,647.2 18,647.2 18,647.2
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանգամյա          
Շահառուների ընտրության չափանիշները
Անօթևան ընտանիքներ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1098 Բնակարանային ապահովում              
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանը
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ
Նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության տրամադրում
1011 ԾՏ01
Շահառուների քանակը Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվը (49) (49) (49) - - -
Գումարը (հազ. դրամ)   X X X (18,647.2) (18,647.2) (18,647.2)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը ամիսը մեկ անգամ          
Շահառուների ընտրության չափանիշները            
Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը            
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Բաժին 2.
 Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, ավելացումները` դրական)
2017 թվականի պետական բյուջե
ծրագիրը միջոցառումը (բաժինը/ խումբը/ դասը)   (հազ. դրամ)
1098     ԾՐԱԳԻՐ  
      Բնակարանային ապահովում 18,647.2
Ծրագրի նկարագրությունը
Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանն աջակցություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանը
    Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ  
ԾՏ12   Բնակարանային ապահովում 18,647.2
Տրանսֆերտի նկարագրությունը
 «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքին բնակարանով ապահովում

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական  ապահովության պետական ծառայություն

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում, ավելացումները` դրական)
2017 թվականի պետական բյուջե
ծրագիրը միջոցառումը (բաժինը/ խումբը/ դասը)   (հազ.դրամ)
1011     ԾՐԱԳԻՐ  
      Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր (18,647.2)
Ծրագրի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում
    Քաղաքականության միջոցառումներ.տրանսֆերտներ  
ԾՏ01   Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ  
    Տրանսֆերտի նկարագրությունը  
    Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության տրամադրում (18,647.2)

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 444-Ն
Որոշում