(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)
i
050.0026.14022000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 փետրվարի 2000 թվականի թիվ 26
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 14.5 կետը համարել 14.6 կետ և 1-ին ու 2-րդ պարբերությունները վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`
«14.6. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերները պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է գրանցված լինի պետական լիազորված մարմնի կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:
Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
- առանձնացված լինի հարակից տարածքներից,
- օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն (չի վերաբերում 14.2 կետի «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերներին)...
(շարունակությունը նախկին խմբագրությամբ).
1.2. նոր 14.5 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`
«14.5. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանվում են սույն կանոնակարգի 14.6 կետով նախատեսված պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները կանխիկ դրամով գործառնություններ չեն իրականացնում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: