040.0319.300318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2018 թվականի N 319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» N 580-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետից հանել «հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ` մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների)» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ