041.0268.190318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2018 թվականի N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 847-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. մարտի 19-ի
N 268-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2015 թ. սեպտեմբերի 18-ի
N 847-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարար
Վ. Ստեփանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Թաթոյան - Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ս. Սահակյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
(համաձայնությամբ)
Մ. Մելքումյան - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Վ. Մանուկյան - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան - «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական
անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - Հայաստանի քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»: