Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2018 թվականի N 112-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի Հ. 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ելնելով Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառված և սահմանված 4000 (չորս հազար) դրամ արտոնությունից օգտվելու դիմումատուների թվաքանակը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի 4-րդ ենթակետում` «մինչև 500 երեխայի հաշվարկով» բառերը փոխարինել` «մինչև 300 երեխայի հաշվարկով» բառերով,

2) 1-ին կետի 5-րդ ենթակետում` «մինչև 400 երեխայի հաշվարկով» բառերը փոխարինել` «մինչև 800 երեխայի հաշվարկով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

pin
Երևանի ավագանի
13.02.2018
N 112-Ն
Որոշում