Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ Կ ...

 

 

040.0108.130218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2018 թվականի N 108-Ն

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ժ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1318-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 8-ի

N 108-Ն որոշման

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներով սահմանվում են քաղաքային և գյուղական բնակավայրերի կանաչ գոտիների չափերը` ըստ բնակավայրի տարածքի, կանաչ գոտիների տեսակները և կանաչապատման տարրերի տեսակային կազմը (տեսականին)` ըստ գոտիականության, ինչպես նաև կանաչ գոտիների անտառների պահպանությանն ու արդյունավետ օգտագործմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի բարեկարգման, վերակառուցման և նոր կառուցվող բնակավայրերի նախագծման աշխատանքների վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն իրավական ակտում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) բնակավայրերի կանաչ գոտիներ` բնակավայրերի կանաչապատվածության մեջ միասնական ամբողջական համակարգ` բնակավայրերին հարող անտառներով, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներով, անտառապաշտպան շերտերով զբաղեցված տարածքներով, որոնք ունեն պաշտպանական և սանիտարահիգիենիկ նշանակություն և հանդիսանում են բնակչության հանգստավայրեր (ռեկրեացիոն գոտիներ), ունենում են անտառապուրակային գոտի և անտառատնտեսական մաս.

2) կանաչ տնկարկներ` բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն: Կանաչ տնկարկների համակարգը կազմվում է բնակավայրերի տարածքում և բնակավայրամերձ տարածքներում գտնվող տարբեր գործառական նշանակություն ունեցող տնկարկների ամբողջությունից: Ըստ գործառական նշանակության կանաչ տնկարկները լինում են`

ա. ընդհանուր օգտագործման` բնակչության հանգստավայրեր հանդիսացող անտառներ, անտառապուրակներ, զբոսայգիներ, զբոսապուրակներ, այգիներ կամ պարտեզներ,

բ. սահմանափակ օգտագործման` բնակեցված տարածքների, դպրոցների, մանկական հիմնարկների, հասարակական շենքերի` կրթական, մշակութային, գիտական և այլ հաստատությունների, սպորտային կառույցների, առողջապահական հիմնարկների, արդյունաբերական կազմակերպությունների և այլ տնկարկներ,

գ. հատուկ նշանակության` մայրուղիների, փողոցների, ջրապաշտպան, քամապաշտպան, հակաէրոզիոն տնկարկներ, սանիտարապաշտպանական և պաշտպանական գոտիների, բուսաբանական, կենդանաբանական այգիների, ցուցահանդեսների տնկարկներ և այլն.

3) կանաչապատման տիպ` կանաչ տնկարկների բաղադրիչ մաս` զանգված, խումբ, մենածառ, ծառուղի, կենդանի ցանկապատ, եզրաշերտ, ուղղաձիգ կանաչապատման տնկարկ, քարապարտեզ, երկարածաղկուն և մշտածաղկուն պարտեզներ և այլն.

4) կանաչապատման տարրեր` կանաչապատման համար օգտագործվող ծառեր, թփեր, լիանաներ (տնկված առանձին-առանձին, խմբերով, զանգվածներով, շարքերով), ծաղկանոցներ, սիզամարգեր, զանազան խոտաբույսերի խմբավորումներ, քարաբլրակներ, ինչպես նաև տեղափոխելի սկահակներում, բուսարկղերում և ծաղկամաններում տնկված ջերմոցային բույսեր և կանաչապատման այլ միջոցներ.

5) կանաչապատման նորմ` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող կանաչապատ տարածքի նվազագույն քանակը, քառ. մ/մարդ.

6) անտառապուրակ` բնակավայրերի տարածքի առողջացման, բնական միջավայրում մարդկանց հանգստի, մշակութային և գեղագիտական պահանջները բավարարող բնական կամ մասամբ արհեստական ու բարեկարգված անտառազանգված, որը կազմակերպված է որոշակի լանդշաֆտածավալահատակագծային համակարգով` տնկարկների աստիճանական վերակառուցմամբ, ճանապարհների, ճեմածառուղիների, հետիոտն արահետների, բացատների, ջրամբարների և այլնի ստեղծմամբ.

7) զբոսայգի կամ պարկ` ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով բնական կամ արհեստական կանաչապատ տարածք` զբոսանքի, հանգստի, ժամանցի և այլնի համար: Զբոսայգիներն ըստ նշանակության լինում են մշակույթի և հանգստի, մանկական, մարզական, զբոսանքային, հուշահամալիրային.

8) այգի կամ պարտեզ` վայրի և մշակովի մրգատու ու հատապտղային ծառերով, թփերով, ծաղիկներով և այլ բույսերով ծածկված տարածք, որն ստեղծվում է բույսերի տարբեր համակցումներից: Կարող է ստեղծվել նաև որպես գեղագիտական արժեք ներկայացնող ինքնուրույն արհեստական լանդշաֆտ և ունենալ ռեկրեացիոն նշանակություն.

9) զբոսապուրակ կամ պուրակ` ոչ մեծ չափերի հասարակական զբոսայգի կամ այգի, որը տեղադրված է հրապարակներում կամ փողոցների խաչմերուկներում, ինչպես նաև ոչ մեծ չափերի չկառուցապատված տարածքներում, երբեմն փողոցի խորքում գտնվող շենքերի շրջակայքում և ծառայում է որպես մարդկանց հանգստավայր ու պաշտպանում փողոցային աղմուկից ու աղտոտումներից.

10) ճեմելիք` լայն ծառուղի ընդարձակ փողոցի մեջտեղում կամ լայն փողոց, որի երկու կողմերում ծառուղիներ են: Ստեղծվում է մայրուղիների, առափնյա և բնակելի փողոցների երկարությամբ` լայն գոտու ձևով, ծառերի ու թփերի ծառուղու տեսքով.

11) ծառուղի` իրարից հավասար հեռավորությամբ տնկված ծառերով ու թփերով եզրավորված հետիոտնի կամ տրանսպորտային ճանապարհ.

12) անտառապուրակային գոտի` բնակչության զանգվածային հանգստի կազմակերպման նպատակով օգտագործվող բնակավայրի կանաչ գոտի, որն ընդգրկում է քաղաքամերձ անտառների, անտառապուրակների, ամառանոցային ավանների, գյուղատնտեսական հողերի և այլ կանաչ տնկարկների ամբողջությունը, որը կարող է ունենալ նաև անտառային տնտեսության վարման ռեժիմ` ուղղված անտառային լանդշաֆտների կայուն կառավարմանը, պահպանությանը, ստեղծմանն ու ձևավորմանը.

13) անտառատնտեսական մաս` շրջակա միջավայրը պաշտպանող և բարելավող հատկություններ ունեցող բնակավայրի կանաչ գոտու մաս, որն ունի անտառատնտեսական արտադրության զարգացման ու անտառապուրակային մասի ընդլայնման համար պահուստի ստեղծմանն ուղղված տնտեսության վարման ռեժիմ.

14) լանդշաֆտառեկրեացիոն տարածք` ընդգրկում է բնակավայրերի անտառները, անտառապուրակները, անտառապաշտպան գոտիները, ջրամբարները, գյուղատնտեսական հողերը և այն հանդակները, որոնք անտառապուրակների, զբոսայգիների, զբոսապուրակների, այգիների կամ պարտեզների և ճեմելիքների հետ միասին ձևավորում են բնակության վայրերի բաց տարածքների համակարգ.

15) բարեկարգում` բնակչության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով բնակավայրերում իրագործվող միջոցառումներ` տարածքի ինժեներական նախապատրաստում, պարտեզապուրակային շինարարություն, հաղորդակցման ուղիների սարքավորում ու ձևավորում և այլն:

 

III. ԼԱՆԴՇԱՖՏԱՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Կախված բնակչության թվից` քաղաքային և գյուղական բնակավայրերը դասակարգվում են համաձայն N 1 աղյուսակի:

 

Աղյուսակ N 1

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԿԱԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻՑ

 

._______________________________________________.

|Բնակավայրի տեսակը` ըստ|Բնակչության թիվը        |

|   բնակչության թվի    |(հազ. մարդ)             |

|                      |________________________|

|                      |քաղաքներ    |գյուղեր    |

|______________________|____________|___________|

|Խոշորագույն           |500-ից ավելի|5-ից ավելի |

|______________________|____________|___________|

|Խոշոր                 |250-500     |3-5        |

|______________________|____________|___________|

|Մեծ                   |100-250     |1-3        |

|______________________|____________|___________|

|Միջին                 |50-100      |0.2-1      |

|______________________|____________|___________|

|Փոքր                  |20-50       |0.05-0.2   |

|                      |10-20       |մինչև  0.05|

._______________________________________________.

 

5. Ըստ նպատակային նշանակության` բնակավայրերի կանաչ գոտիները բաժանվում են անտառապուրակային և անտառատնտեսական գոտիների: Կանաչ գոտու անտառապուրակային գոտու չափերը համապատասխանում են N 2 աղյուսակում նշված նորմերին:

 

Աղյուսակ N 2

 

ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ԱՆՏԱՌԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՆՈՐՄԵՐԸ

 

._______________________________________.

|Բնակավայրի բնակչության|Անտառապուրակային|

|թվաքանակը             |մասի չափերը     |

|(հազ. մարդ)           |(հա/հազ. մարդ)  |

|______________________|________________|

|500-ից ավելի          |      40        |

|______________________|________________|

|250 - 500             |      25        |

|______________________|________________|

|100 - 250             |      20        |

|______________________|________________|

|50 - 100              |      15        |

|______________________|________________|

|մինչև  50             |      10        |

._______________________________________.

 

6. Անտառապատ գոտիներում գտնվող բնակավայրերի կանաչ գոտիների ընդհանուր մակերեսը, կախված անտառային գոտու տեսակից, անտառապատման չափից և բնակչության թվից` հաշվարկվում է N 3 աղյուսակում նշված նորմերի համաձայն:

 

Աղյուսակ N 3

 

ԱՆՏԱՌԱՊԱՏ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԵՐ

 

._____________________________________________________________________.

|Անտառային    |Անտառապատվածու-    |Կանաչ գոտիների ընդհանուր մակերեսը` |

|գոտու տեսակը |թյունը (տոկոս)     |ըստ բնակավայրի բնակչության թվի     |

|             |                   |(հա/հազ. մարդ)                     |

|             |                   |___________________________________|

|             |                   |500-ից|250-|100-|50-|20-|10-|մինչև |

|             |                   |ավելի |500 |250 |100|50 |20 |10    |

|_____________|___________________|______|____|____|___|___|___|______|

|Խառն         |25-ից բարձր        |240   | 200| 165|125|105|70 |    55|

|անտառների    |___________________|______|____|____|___|___|___|______|

|գոտի         |20-25 ներառյալ     |   190| 160| 130|100| 85|55 |    45|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |15-20 ներառյալ     |   160| 135| 110| 85| 70|50 |    40|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |10-15 ներառյալ     |   110|  90|  75| 55| 50|30 |    25|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |5-10 ներառյալ      |    80|  60|  45| 35| 30|20 |    15|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |մինչև  5 ներառյալ  |    36|  30|  25| 20| 17|11 |    10|

|_____________|___________________|______|____|____|___|___|___|______|

|Սաղարթավոր   |25-ից բարձր        |   260| 220| 180|135|120|80 |    65|

|անտառների    |___________________|______|____|____|___|___|___|______|

|գոտի         |20-25 ներառյալ     |   220| 175| 140|110| 95|65 |    50|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |15-20 ներառյալ     |   175| 145| 120| 90| 80|45 |    35|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |10-15 ներառյալ     |   125| 100|  80| 60| 55|35 |    30|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |5-10 ներառյալ      |    85|  65|  50| 40| 35|25 |    20|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |մինչև  5 ներառյալ  |    40|  35|  30| 20| 19|13 |    10|

|_____________|___________________|______|____|____|___|___|___|______|

|Անտառատափաս- |15-ից բարձր        |   195| 160| 130|100| 85|60 |    45|

|տանային և    |___________________|______|____|____|___|___|___|______|

|տափաստանային |10-15 ներառյալ     |   135| 110|  90| 70| 60|40 |    30|

|գոտի         |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |5-10 ներառյալ      |    90|  70|  55| 45| 35|25 |    20|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |3-5 ներառյալ       |    55|  40|  30| 25| 20|14 |    11|

|             |___________________|______|____|____|___|___|___|______|

|             |մինչև  3 ներառյալ  |    30|  25|  20| 16| 14| 9 |     7|

._____________________________________________________________________.

 

7. Բնակավայրերում նախատեսվում է կանաչապատ և այլ բաց տարածքների անընդհատ զարգացող համակարգ:

8. Տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ կազմում է`

1) կառուցապատված բնակավայրերի համար` 40 տոկոսից ոչ պակաս.

2) բնակելի շրջանների համար` 25 տոկոսից ոչ պակաս:

9. Բնակավայրերում, որտեղ կան այնպիսի արտադրական կազմակերպություններ, որոնց համար պահանջվում է 1 կմ-ից ավելի շառավղով սանիտարապաշտպանական գոտու կազմակերպում, կանաչապատ տարածքների մակերեսն ավելացվում է 15 տոկոսից ոչ պակաս չափով:

10. Ընդհանուր օգտագործման կանաչապատված տարածքների մակերեսն ընդհանուր բնակավայրի և բնակելի տարածքների համար ընդունվում է N 4 աղյուսակում և սույն կետի 1-6-րդ ենթակետերում ներկայացված նորմերի համաձայն.

 

Աղյուսակ N 4

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉԱՊԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՆՈՐՄԵՐԸ

 

.__________________________________________________________.

|Ընդհանուր        |Կանաչապատ տարածքների մակերեսը           |

|օգտագործման      |(քառ. մ/մարդ)                           |

|կանաչապատված     |________________________________________|

|տարածքներ        |մեծ, խոշոր|միջին   |փոքր    |գյուղական  |

|                 |և  խոշորա-|քաղաքներ|քաղաքներ|բնակավայրեր|

|                 |գույն     |        |        |           |

|                 |քաղաքներ  |        |        |           |

|_________________|__________|________|________|___________|

|Ընդհանուր        |   10     |  6-8   | 8(10) *|    12     |

|բնակավայրի համար |          |        |        |           |

|համար            |          |        |        |           |

|_________________|__________|________|________|___________|

|Բնակելի շրջանի   |    6     |   6    |    -   |    -      |

|համար            |          |        |        |           |

.__________________________________________________________.

*) 20 հազար մարդուց պակաս բնակչությամբ փոքր քաղաքների համար

 

1) խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմամբ, խոշոր քաղաքային անտառների գոյություն ունեցող զանգվածները կարող են փոխակերպվել անտառապուրակների` բայց մեկ մարդու հաշվարկով 5 քառ. մ-ից ոչ ավելի.

2) մինչև 20 հազար բնակչության թվով փոքր քաղաքների կանաչապատ տարածքների նորմն ընդունվում է 10 քառ. մ/մարդ, իսկ 20 հազարից մինչև 50 հազար բնակչության թվով փոքր քաղաքների կանաչապատ տարածքների համար` 8 քառ. մ/մարդ.

3) առողջարանային քաղաքներում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նորմը մեծացվում է ոչ ավելի, քան 50 տոկոսով.

4) կիսաանապատային գոտու, ինչպես նաև տափաստանային ու անտառատափաստանային գոտիների բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նորմը կարող է ավելացվել 10-20 տոկոսով.

5) անտառներով շրջապատված, խոշոր գետերի և ջրամբարների ափին գտնվող միջին, փոքր և գյուղական բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նորմը կարող է պակասեցվել ոչ ավելի, քան 20 տոկոսով.

6) ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կազմում 0.5 կմ և ավելի լայնություն ունեցող խոշոր զբոսայգիների և անտառապուրակների մակերեսը կազմում է 10 տոկոսից ոչ պակաս:

11. Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներից անտառապուրակներ, անտառներ, զբոսայգիներ և զբոսապուրակներ հնարավոր միաժամանակյա այցելուների թիվը (մարդ/հա) ներկայացված է N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ (ՄԱՐԴ/ՀԱ)

 

._______________________________________________.

|Կանաչապատ տարածքի անվանումը     |Միաժամանակյա  |

|                                |այցելուների   |

|                                |թիվը (մարդ/հա)|

|________________________________|______________|

|Քաղաքային զբոսայգի              |     100      |

|________________________________|______________|

|Հանգստի գոտու զբոսայգի          |     70       |

|________________________________|______________|

|Առողջարանների զբոսայգի          |     50       |

|________________________________|______________|

|Անտառապուրակ (մարգագետնային     |     10       |

|զբոսայգի, հիդրոլոգիական պարկ)   |              |

|________________________________|______________|

|Անտառներ                        |     1-3      |

._______________________________________________.

 

12. N 5 աղյուսակում ներկայացված նորմերը կիրառվում են նաև կիսաանապատային գոտու բնակավայրերի համար, բայց 20 տոկոսով պակաս չափով:

13. Առանձին զբոսայգիների տարածքների կողմնորոշիչ հաշվեկշիռը (տարածքի բաշխումը)` կախված հաճախելիության մակարդակից, ներկայացված է N 6 աղյուսակում:

 

Աղյուսակ N 6

 

ԱՌԱՆՁԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ (ՏԱՐԱԾՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ)` ԿԱԽՎԱԾ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ

 

.____________________________________________________________.

|Զբոսայգու տեսակը         |Տարածքի բաշխումը (տոկոս)          |

|                         |__________________________________|

|                         |բարձր            |միջին և  ցածր   |

|                         |հաճախելիության   |հաճախելիության  |

|                         |դեպքում (100     |դեպքում (100    |

|                         |մարդ/հա-ից բարձր)|մարդ/հա-ից ցածր)|

|_________________________|_________________|________________|

|Կանաչ տնկարկներ և        |      65-75      |    75-80       |

|ջրամբարներ               |                 |                |

|_________________________|_________________|________________|

|Ծառուղիներ և  ճանապարհներ|      10-15      |     8-12       |

|_________________________|_________________|________________|

|Հարթակներ                |       8-12      |     4-8        |

|_________________________|_________________|________________|

|Կառույցներ               |       5-7       |     2-4        |

.____________________________________________________________.

 

14. 10-50 մարդ/հա միաժամանակյա այցելուների դեպքում այցելուների շարժը կազմակերպելու համար նախատեսվում է ճանապարհաարահետային ցանց, իսկ անտառի եզրի բացատներում` պաշտպանիչ ծառերի տնկում: 50 մարդ/հա-ից ավելի միաժամանակյա այցելուների դեպքում նախատեսվում են անտառային լանդշաֆտը զբոսայգու լանդշաֆտի վերաձևավորելու միջոցառումներ:

15. Բնակավայրերի զբոսայգիները կառուցապատելիս նախատեսվում են մասնագիտացված` մանկական, մարզական, ցուցահանդեսային, կենդանաբանական, բուսաբանական և այլ այգիներ ու տնկարաններ, ընդ որում`

1) մանկական այգիների նորմերը կազմում են 5 քառ. մ/մարդ.

2) մարզական այգիների նորմերը` 12 քառ. մ/մարդ:

16. Զբոսապուրակներ, զբոսայգիներ և այգիներ կամ պարտեզներ հիմնելիս առավելագույնս պահպանվում են գոյություն ունեցող տնկարկներով և ջրամբարներով տեղամասերը, իսկ այդ տարածքների մակերեսը կազմում է`

1) քաղաքային զբոսայգիների համար` 15 հա-ից ոչ պակաս.

2) բնակեցված գոտու այգիների համար` 3 հա-ից ոչ պակաս.

3) զբոսապուրակների համար` 0.5 հա-ից ոչ պակաս.

4) զբոսայգիների և այգիների կամ պարտեզների ընդհանուր հաշվեկշռում կանաչապատված տարածքի մակերեսը կազմում է 70 տոկոսից ոչ պակաս:

17. Ճեմելիքներն ու հետիոտն ծառուղիները նախագծվում են` հաշվի առնելով հետիոտների զանգվածային շարժման ուղղությունը: Ճեմելիքների երկարությունը և լայնությունը որոշվում է` կախված փողոցի ճարտարապետական լուծումից: Ճեմելիքներում ու հետիոտն ծառուղիներում կարող են նախատեսվել կարճատև հանգստի հրապարակներ: Մեկ երկայնական հետիոտն ծառուղի ունեցող ճեմելիքի լայնությունը կազմում է 18 մ-ից ոչ պակաս` ըստ փողոցի առանցքի, և 10 մ-ից ոչ պակաս` փողոցի մեկ կողմից երթևեկելի մասի ու կառուցապատման միջև:

18. Սեյսմիկ գոտիներում ապահովվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ազատ մուտք` բացառելով պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը բնակելի գոտու կողմից:

 

IV. ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՉԱՓԵՐԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

 

19. Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է սանիտարապաշտպանական գոտիների ստեղծում:

20. Սանիտարապաշտպանական գոտիների կանաչապատման համար ընտրվում են այնպիսի ծառաթփային տեսակներ, որոնք ունեն փոշին որսալու և արտանետումների նկատմամբ գազակայուն հատկություններ:

21. Սանիտարապաշտպանական գոտիները ենթակա են կանաչապատման` բնակելի և հասարակական կառուցապատմանը հարող մասում: Սանիտարապաշտպանական գոտիների ծառապատման շերտի նվազագույն լայնությունը կազմում է`

1) մինչև 50 մետրի դեպքում` 10 մետր.

2) 50-100 մետրի դեպքում` 20 մետր.

3) 100-500 մետրի դեպքում` 50 մետր.

4) 500-1000 մետրի դեպքում` 100 մետր:

 

V. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

22. Բնակավայրերի կանաչ գոտիների տարածքային կազմակերպումը նախատեսում է`

1) կանաչ գոտու տարանջատում անտառապուրակային և անտառատնտեսական մասերի.

2) բնակչության հանգստի վայրերի կազմակերպումը` չխախտելով բնական համալիրի էկոլոգիական հավասարակշռությունը.

3) անտառատնտեսական արտադրության զարգացումը.

4) ոռոգման համակարգի կառուցում` ելնելով կանաչ գոտու առանձնահատկություններից:

23. Կանաչ գոտու տնկարկների (բնական աճող կամ արհեստական տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջության) պահպանությունն ու խնամքն ամբողջ տարվա ընթացքում կանաչապատման օբյեկտներում անցկացվող միջոցառումների համալիր է, որն ընդգրկում է ժամանակին կատարվող քաղհանները, պարարտացումը, հողացրումը, ոռոգումը, մաքրումը, էտումը, բույսերի ձմեռման նախապատրաստումը և այլն:

24. Բնակավայրերի կանաչ գոտիների անտառների պահպանությունը և արդյունավետ օգտագործումն ընդգրկում է անտառային տնտեսության վարումը, կենսատեխնիկական ու հակահրդեհային միջոցառումների իրականացումը, տարածքի բարեկարգումը և անտառի կողմնակի օգտագործման սահմանափակումը:

25. Բնակավայրերի կանաչ գոտիների անտառների պահպանությունը և արդյունավետ օգտագործումը ներառում է`

1) անտառապուրակային գոտում` դիմացկուն և դեկորատիվ, բնակչության զանգվածային հանգստի համար օգտագործվող ծառաթփատեսակների պահպանումն ու ձևավորումը.

2) անտառատնտեսական մասում` բարձր արտադրողականություն ունեցող, բնակավայրերի օդային ավազանի առողջացմանը նպաստող, փայտանյութի և անտառի կողմնարդյունքի պահանջները բավարարող ծառատեսակների ձևավորումը.

3) անտառապուրակային գոտու ընդլայնման համար պահուստի ստեղծումը (ըստ բնակավայրի բնակչության թվի)`

ա. ծառաթփատեսակների տնկարան` 3-5 քառ. մ/մարդ չափով,

բ. ծաղկային տեսակների տնկարան` 0.5 քառ. մ/մարդ չափով:

26. Անտառաբուծական աշխատանքները պետք է ընդգրկեն հատումների համակարգը և անտառավերականգնման աշխատանքները: Հատումների համակարգում նախատեսվում են`

1) անտառապուրակային գոտում` լանդշաֆտի ձևավորմանն ուղղված հատումներ և սանիտարական հատումներ.

2) անտառատնտեսական մասում` անտառի խնամքի հատումներ, սանիտարական հատումներ, անտառավերականգնման հատումներ, ցածրարժեք տնկարկների անտառավերակառուցման հատումներ, իսկ անտառապուրակային գոտու ընդլայնման համար նախատեսված մասերում` լանդշաֆտի ձևավորմանն ուղղված հատումներ:

27. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են ծառերի աճեցման պայմանները հաշվի առնող ծառատեսակների ընտրման և այնպիսի միջոցառումների անցկացման եղանակով, որոնք կնպաստեն անտառի բնականոն վերականգնմանը:

28. Կանաչ գոտիների անտառապուրակային գոտում անտառային մշակաբույսերն ընտրվում են հաշվի առնելով արժեքավոր լանդշաֆտների ձևավորումը և ճանապարհների, անտառեզրերի և բացատների դեկորատիվ ձևավորումը:

29. Այն բնակավայրերում, որտեղ չկան բնական անտառներ և այլ կանաչ տարածքներ, կանաչ գոտիների անտառներն ստեղծվում են արհեստական եղանակով` գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածքների վրա:

30. Բնակավայրերի յուրաքանչյուր տարածքի կանաչ գոտիների չափերը կարող են նվազեցվել տարածքի մինչև 30 տոկոսի չափով` պահպանելով սույն իրավական ակտով սահմանված պահանջները:

 

VI. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

31. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակավայրերի կանաչ գոտիների կանաչապատող տեսականու ընտրությունը կատարվում է սույն իրավական ակտում ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում աճող ծառերի ու թփերի ցանկի և տարածքների ուղղահայաց գոտիականության համաձայն:

32. Փողոցային տնկարկների, ինչպես նաև ճեմելիքների համար կանաչապատող տեսականին ըստ ուղղահայաց գոտիականության`

1) ստորին գոտու հյուսիսային անտառապատ շրջաններում (ծովի մակերևույթից 400-900 մ բարձրություն), Զանգեզուրում (ծովի մակերևույթից 400-1200 մ բարձրություն) և կիսաանապատային շրջաններում (ծովի մակերևույթից 800-1250 մ բարձրություն)` թխկի սրատերև, լայնատերև, թխկի դաշտային, նշենի սովորական, դրախտածառ, սզնի արևելյան, սերկևիլենի սովորական, սոսի արևելյան, կեռասենի, հացենի սովորական, հացենի սրապտուղ, ընկուզենի սովորական, տանձենի սովորական, տանձենի ուռատերև, տանձենի կովկասյան, բարդի նրբագեղ, բարդի ձյունասպիտակ, կաղնի վրացական, կաղնի արաքսյան, ուռենի բարձրաբուն, ուռենի սպիտակ, ուռենի սպիտակ, լացող, արոսենի սովորական, արոսենի պարսկական, արոսենի հունական, լորենի կովկասյան, գիհի կազակական, ցախակեռաս կովկասյան, սրնգենի կովկասյան, նռնենի, թխենի սովորական.

2) միջին գոտու հյուսիսային անտառապատ շրջաններում (ծովի մակերևույթից 900-1600 մ բարձրություն), Զանգեզուրում (ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրություն), չորային սակավանտառ և չոր տափաստանային (ծովի մակերևույթից 1200-1850 մ բարձրություն) շրջաններում` թխկի սրատերև, լայնատերև, թխկի դաշտային, նշենի սովորական, դրախտածառ, սզնի արևելյան, սզնի հինգվարսանդանի, իլենի լայնատերև, հացենի սրապտուղ, հացենի սովորական, ընկուզենի սովորական, խնձորենի արևելյան, տանձենի կովկասյան, տանձենի սիրիական, տանձենի ուռատերև, թխենի սովորական, սոճի կովկասյան, կեռասենի, բալենի սովորական, արոսենի սովորական, սոսի արևելյան, բարդի նրբագեղ, բարդի ձյունասպիտակ, կաղամախի, կաղնի վրացական, դրախտածառ, ուռենի բարձրաբուն, ուռենի սպիտակ, ուռենի սպիտակ, լացող, ուռենի հնգառէջ, արոսենի պարսկական, արոսենի հունական, արոսենի երկակի, լորենի կովկասյան, թեղի էլիպսատերև, գերիմաստի ցախակեռաս կովկասյան, ցախակեռաս վրացական, ամելանխիեր կլորատերև, կոկռոշենի, գիհի կազակական, կիպրոս սովորական, հաղարջենի արևելյան, կեռասենի մահալերյան, դազիֆորա թփային (կուրիլյան թեյ), զկեռենի սովորական, սրնգենի կովկասյան.

3) վերին (բարձրադիր) գոտու մեզոֆիլ անտառային (ծովի մակերևույթից 1600-2000 մ բարձրություն), հարաբերական մեզոֆիլային (ծովի մակերևույթից 1800-2200 մ բարձրություն), լեռնատափաստանային և լեռնամարգագետնային (ծովի մակերևույթից 1800-2200 մ բարձրություն) շրջաններում` թխկի բարձր լեռնային, թխկի` սրատերև, թխկի` հիրկանյան, կեչի` Լիտվինովի, կեչի` ելունդավոր, բոխի` կովկասյան, բալենի` սովորական, սզնի` արևելյան, իլենի` լայնատերև, հացենի` արևելյան, թխենի` սովորական, սոճի` կովկասյան, կաղամախի, տանձենի` կովկասյան, տանձենի` սիրիական, տանձենի` ուռատերև, խնձորենի` արևելյան, կաղնի` արևելյան, արոսենի` սովորական, արոսենի` երկակի, արոսենի` հայկական, արոսենի` Կուզնեցովի, լորենի` կովկասյան, լորենի` մանրատերև, թեղի` էլիպսատերև, գերիմաստի, սրնգենի` կովկասյան, ամելանխիեր` կլորատերև, գիհի` բազմապտուղ, գիհի` երկարատերև, գիհի կազակական, այծուռենի, ուռենի սպիտակ, ուռենի բոսորագույն, կոկռոշենի եվրոպական, հաղարջենի արևելյան, հաղարջենի Բիբերշտեյնի, ցախակեռաս կովկասյան, չմենի ողկուզածաղկավոր:

33. Զբոսայգիների, զբոսապուրակների և բնակավայրերի կանաչ գոտիների համար կանաչապատող տեսականին, ըստ ուղղահայաց գոտիականության`

1) ստորին գոտում կանաչապատման համար կիրառվում են ցանկում ներկայացված բոլոր ծառերն ու թփերը, բացի մրտավարդից, հապալասից, ինչպես նաև աստրագալուս (գազազգիներ), հալոստախուս և նիտրարիա (բորակազգիներ) տեսակներից` ցածր դեկորատիվություն ունենալու պատճառով.

2) միջին գոտում կանաչապատման համար կիրառվում են ցանկում ներկայացված բոլոր ծառերն ու թփերը, բացի ստորին գոտու համար ոչ հարմար տեսականուց, ինչպես նաև նռնենուց, թզենուց, կովկասյան խուրմայից, փշատերև ջոնջոլենուց, սովորական ունաբիից, անտառային խաղողից, հունական շրջահյուսից, բարձր պարիլյակից, սովորական բաղեղից, որոնք ջերմասեր լինելու պատճառով այս գոտում ցրտահարվում են.

3) վերին (բարձրադիր) գոտում կանաչապատման համար կիրառվում են ցանկով ներկայացված բոլոր ծառերն ու թփերը, բացի միջին գոտու համար ոչ հարմար տեսականուց, ինչպես նաև գեղեցիկ թխկուց, ասորական, վրացական թխկիներից, նռնենուց, փոշնենուց, ալեհեր, մանրապտուղ բալենիներից, երկարակոթուն, վրացական, արաքսյան, ոսկեգույն կաղնիներից, սրաթփուկ գիհուց, ցաքուց, թփային հասմիկից, աղվեսաագիանման արմավաթփից, արևելյան սոսուց, եփրատյան բարդուց, Տիգրանի կտկենուց, փշատերև ջոնջոլենուց.

4) Սևանա լճի ավազանում և Շիրակի բարձրավանդակում կանաչապատման համար կիրառվում են` թխկի սրատերև, թխկի դաշտային, ամելանխիեր կլորատերև, ծորենի սովորական, ծորենի արևելյան, ծորենի խտածաղիկ, փոշնի կովկասյան, բալենի սովորական, մամրիչ արևելյան, պայթակենի կիլիկիական, պայթակենի արևելյան, ճապկի հարավային, հոնի, տխլենի սովորական, դրախտածառ, դազիֆորա թփային, լեռնաչամիչ (էֆեդրա), փշատենի նեղատերև, իլենի լայնատերև, իլենի ելունդավոր, բեկտենի լաստենատերև, խնձորենի արևելյան, սոճի կովկասյան, սալորենի, տանձենի արևելյան, տանձենի ուռատերև, տանձենի սիրիական, կաղնի արևելյան, կարմրան ութառէջ, կարմրան բազմաճյուղ, լորենի մանրատերև, թեղի լեռնային, թեղի էլիպսատերև, բռնչի սովորական, մոռենի:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՃՈՂ ԾԱՌԵՐԻ ԵՎ ԹՓԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________________________________.

|Հայերեն                         |          Լատիներեն                 |

|________________________________|____________________________________|

|Աբելիա ծաղկառատ                 |Abelia floribunda Decne             |

|________________________________|____________________________________|

|Ալբիցիա լենքորանյան             |Aibizzia julibrissin Durazz.        |

|________________________________|____________________________________|

|Աղահասկիկ մերձկասպյան           |Halostachys caspica (Pall.) C.A.Mey.|

|________________________________|____________________________________|

|Աղտոր դաբաղային                 |Rhus coriaria L.                    |

|________________________________|____________________________________|

|Աղտոր բուրավետ                  |Rhus aromatica Alt.                 |

|________________________________|____________________________________|

|Աղտոր թավամազ, քացախածառ        |Rhus typhina L.                     |

|________________________________|____________________________________|

|Ամելանխիեր կլորատերև            |Amelanchier rotundifolia            |

|                                |(Lam.) Dum.-Cours.                  |

|________________________________|____________________________________|

|Ամելանխիեր ողորկ                |Amelanchier laevis Wiog.            |

|________________________________|____________________________________|

|Ամելանխիեր հասկավոր             |Amelanchier spicata (Lam.) C.Koch   |

|________________________________|____________________________________|

|Ամորֆա (անձևի)  թփային          |Amorpha fruticosa L.                |

|________________________________|____________________________________|

|Ամորֆա (անձևի)  հուրանավոր      |Amorpha paniculata Torr. et Gray.   |

|________________________________|____________________________________|

|Այլանթ բարձրաբուն               |Ailanthus altissima (Mill.) Swingle |

|________________________________|____________________________________|

|Այծուռենի                       |Salix caprea L.                     |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ սպիտակ                  |Spiraea alba Du Roi                 |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ Վանհուտտի               |Spiraea vanhouttei (Briot) Zbl.     |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ աղեղնաեզր               |Spiraea crenata L.                  |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ լերդախոտատերև           |Spiraea Chamaedryfolia L.           |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ արևքուրիկատերև          |Spiraea hypericifolia L.            |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ բրգանման                |Spiraea pyramidata Greene           |

|________________________________|____________________________________|

|Ասպիրակ ճապոնական               |Spiraea japonica L.                 |

|________________________________|____________________________________|

|Արալիա մանջուրական              |Aralia manshurica Rurr. et Maxim.   |

|________________________________|____________________________________|

|Արմավաշուշան հալվեատերև         |Yucca aloifolia L.                  |

|________________________________|____________________________________|

|Արմավաշուշան թելատու            |Yucca filamentosa L.                |

|________________________________|____________________________________|

|Արմավաշուշան փառահեղ            |Yucca gloriosa L.                   |

|________________________________|____________________________________|

|Արմավաթուփ աղվեսաագիանման       |Myricaria alopecucoides Schrenk     |

|________________________________|____________________________________|

|Արոսենի Հայաստանի               |Sorbus hajastana Gabr.              |

|________________________________|____________________________________|

|Արոսենի հայկական                |Sorbus armeniaca Hedl.              |

|________________________________|____________________________________|

|Արոսենի ամոքիչ (ծտատանձի)       |Sorbus torminatis (L.) Cranz.       |

|________________________________|____________________________________|

|Արոսենի հունական                |Sorbus graeca (Spach) Hedl.         |

|________________________________|____________________________________|

|Արոսենի երկակի                  |Sorbus dualis Zinserl.              |

|________________________________|____________________________________|

|Արոսենի կովկասյան               |Sorbus caucasica Zinserl.           |

|________________________________|____________________________________|

|Արոսենի Կուզնեցովի              |Sorbus kuznetzovii Zinserl.         |

|________________________________|____________________________________|

|Արոսենի Մուգեոտի                |Sorbus mougeottii Soy. et Gord      |

|________________________________|____________________________________|

|Արոսենի սովորական               |Sorbus aucuparia L.                 |

|________________________________|____________________________________|

|Արոսենի պարսկական               |Sorbus persica Hedl.                |

|________________________________|____________________________________|

|Արոսենի միջանկյալ               |Sorbus intermedia (Ehrh.) Pers.     |

|________________________________|____________________________________|

|Արոսենի թուրքեստանյան           |Sorbus turcestanica (Franch) Hedl.  |

|________________________________|____________________________________|

|Արոսենի տյանշանյան              |Sorbus tianschanica Rupr.           |

|________________________________|____________________________________|

|Արջատխլենի                      |Corylus colurna L.                  |

|________________________________|____________________________________|

|Աուկուբա ճապոնական              |Aucuba japonica Thunb.              |

|________________________________|____________________________________|

|Բալենի սովորական                |Cerasus vulgaris Mill.              |

|________________________________|____________________________________|

|Բալենի ալեհեր                   |Cerasus incana (Pall.) Spach.       |

|________________________________|____________________________________|

|Բաղեղ կոլխիդյան                 |Hedera Colchica C.Koch              |

|________________________________|____________________________________|

|Բաղեղ սովորական                 |Hedera helix L.                     |

|________________________________|____________________________________|

|Բարդի հինածաղկատերև             |Populus balsamifera L.              |

|________________________________|____________________________________|

|Բարդի սպիտակ                    |Populus alba L.                     |

|________________________________|____________________________________|

|Բարդի Բոլլեի                    |Populus bolleana Lauche             |

|________________________________|____________________________________|

|Բարդի մազմզուկապտղավոր          |Populus trichocarpa Torr. et Gray   |

|________________________________|____________________________________|

|Բարդի նրբագեղ                   |Populus gracilis A. Grossh.         |

|________________________________|____________________________________|

|Բարդի կանադական                 |Populus deltoides Marsh.            |

|________________________________|____________________________________|

|Բարդի եփրատյան                  |Populus euphratica Oliver           |

|________________________________|____________________________________|

|Բարդի չինական                   |Populus simonii Carr.               |

|________________________________|____________________________________|

|Բարդի խոշորատերև                |Populus candicans Ait.              |

|________________________________|____________________________________|

|Բարդի դափնետերև                 |Populus laurifolia LDB.             |

|________________________________|____________________________________|

|Բարդի բրգաձև                    |Populus pyramidalis Rozier          |

|________________________________|____________________________________|

|Բարդի ձյունասպիտակ              |Populus nivea Willd.                |

|________________________________|____________________________________|

|Բարդի սև                        |Populus nigra L.                    |

|________________________________|____________________________________|

|Բեկտենի լաստենատերև             |Frangulaan alnus Mill.              |

|________________________________|____________________________________|

|Բոխի արևելյան,  ղաժի            |Carpinus orientalis Mill.           |

|________________________________|____________________________________|

|Բոխի կովկասյան                  |Carpinus caucasica A. Grossh.       |

|________________________________|____________________________________|

|Բորակաթուփ Շոբերի               |Nitraria schoberi L.                |

|________________________________|____________________________________|

|Բշտիկապտուղ ամուրյան            |Physocarpus amurensis Maxim.        |

|________________________________|____________________________________|

|Բշտիկապտուղ գլխիկավոր           |Physocarpus capitala (Pursh) Ktze.  |

|________________________________|____________________________________|

|Բշտիկապտուղ բռնչիատերև          |Physocarpus opulifolia (L.) Maxim.  |

|________________________________|____________________________________|

|Բշտիկապտուղ միավարսանդ          |Physocarpus monogyna (Torr.)        |

|                                |A. Nelson                           |

|________________________________|____________________________________|

|Բշտիկապտուղ միջանկյալ           |Physocarpus intermedia (Rydb.)      |

|                                |C.K. Schneid.                       |

|________________________________|____________________________________|

|Բռնչի բուրավետ                  |Viburnum odoratissimum Ker.- Gaml.  |

|________________________________|____________________________________|

|Բռնչի կնճռատերև                 |Viburnum rhytidophyllum Hems l.     |

|________________________________|____________________________________|

|Բռնչի սովորական                 |Viburnum opulus L.                  |

|________________________________|____________________________________|

|Բռնչի սովորական ամուլ           |Viburnum opulus v.sterile DC.       |

|________________________________|____________________________________|

|Բռնչի կախված                    |Viburnum suspensum Lindl.           |

|________________________________|____________________________________|

|Բրուսսոնեթիա թղթյա              |Broussonetia papyrifera (L.)        |

|                                |L. Herit.                           |

|________________________________|____________________________________|

|Բուդդլեյա Դավիդի                |Buddleia davidi Franch.             |

|________________________________|____________________________________|

|Բուդդլեյա հերթատերև             |Buddleia alternifolia Maxim.        |

|________________________________|____________________________________|

|Բուդդլեյա նեղահասկավոր          |Buddleia stenostachya Rehd. et Wils |

|________________________________|____________________________________|

|Բունդուկ երկտուն                |Gymnocladus dioicus (L.) C. Koch    |

|________________________________|____________________________________|

|Գազ նենգ                        |Astragalus insidiosus Boriss.       |

|________________________________|____________________________________|

|Գազ այծմորուք                   |Astragalus barba-caprina Theod.     |

|________________________________|____________________________________|

|Գազ դուրեկան                    |Astragalus jucundus Theod.          |

|________________________________|____________________________________|

|Գազ սարսափեցնող                 |Astragalus ferox Boriss.            |

|________________________________|____________________________________|

|Գլեդիչիա սովորական              |Gleditschia triacanthos L.          |

|________________________________|____________________________________|

|Գետնանոճի Լավսոնի               |Chamaecyparis lawsoniana (Andr.)    |

|                                |Parl.                               |

|________________________________|____________________________________|

|Գետնանոճի թույանման             |Chamaecyparis thyoides B.S.P.       |

|________________________________|____________________________________|

|Գերիմաստի                       |Viburnum lantana L.                 |

|________________________________|____________________________________|

|Գիհի վիրգինյան                  |Juniperus virginiana L.             |

|________________________________|____________________________________|

|Գիհի երկարատերև                 |Juniperus oblonga M.B.              |

|________________________________|____________________________________|

|Գիհի զերավշանյան                |Juniperus seravschanica Kom.        |

|________________________________|____________________________________|

|Գիհի կազակական                  |Juniperus sabina L.                 |

|________________________________|____________________________________|

|Գիհի չինական                    |Juniperus chinensis L.              |

|________________________________|____________________________________|

|Գիհի բազմապտուղ                 |Juniperus polycarpos C. Koch        |

|________________________________|____________________________________|

|Գիհի ցածրաաճ                    |Juniperus depressa Stev.            |

|________________________________|____________________________________|

|Գիհի սովորական                  |Juniperus communis L.               |

|________________________________|____________________________________|

|Գիհի սրաթեփուկ (գարշահոտ)       |Juniperus foetidissima Willd.       |

|________________________________|____________________________________|

|Գիհի թուրքմենական               |Juniperus rurcestanica C. Fedtsch.  |

|________________________________|____________________________________|

|Դազիֆորա թփային                 |Dasiphora fruticosa (L.) Rydb.      |

|________________________________|____________________________________|

|Դափնի ազնիվ                     |Laurus nobilis L.                   |

|________________________________|____________________________________|

|Դափնեկեռաս բուժիչ               |Laurocerasus officinalis Roem.      |

|________________________________|____________________________________|

|Դափնեկեռաս լուզիտանական         |Laurocerasus lusitanica (L.) Roem.  |

|________________________________|____________________________________|

|Դափնյակ (գայլահատ) անդրկովկասյան|Daphne transcaucasica Pobed.        |

|________________________________|____________________________________|

|Դափնյակ կույտավորված            |Daphne glomeruta Lam.               |

|________________________________|____________________________________|

|Դեղձենի սովորական               |Persica vulgaris Mill.              |

|________________________________|____________________________________|

|Դեյցիա շքեղ                     |Deutzia gracilis Sieb. et Zucc      |

|________________________________|____________________________________|

|Դեյցիա խորդուբորդ               |Deutzia scabra Thunb.               |

|________________________________|____________________________________|

|Դժնիկ դահուրյան                 |Rhamnus dahurica Pall.              |

|________________________________|____________________________________|

|Դժնիկ մանրապտուղ                |Rhamnus microcarpa Boiss.           |

|________________________________|____________________________________|

|Դժնիկ Պալլասի                   |Rhamnus pallasii Fisch. et Mey.     |

|________________________________|____________________________________|

|Դժնիկ սովորական                 |Rhamnus cathartica L.               |

|________________________________|____________________________________|

|Դրախտածառ, նարնջափայտ           |Cotinus coggygria Scop.             |

|________________________________|____________________________________|

|Եզնակոխ թփային                  |Bupleurum fruticosum L.             |

|________________________________|____________________________________|

|Եղրևանի  ամուրյան (լիգուստրիանա |Syringa amurensis Rupr.             |

|________________________________|____________________________________|

|ամուրյան)                       |(=Ligustrina amurensis Rupr.)       |

|________________________________|____________________________________|

|Եղրևանի  թավշյա                 |Syringa velutina Kom.               |

|________________________________|____________________________________|

|Եղրևանի  հունգարական            |Syringa josikaea Jacg.              |

|________________________________|____________________________________|

|Եղրևանի  Վոլֆի                  |Syringa wolfi C. K. Schneid.        |

|________________________________|____________________________________|

|Եղրևանի  չինական                |Syringa chinensis Willd.            |

|________________________________|____________________________________|

|Եղրևանի  սովորական              |Syringa vulgaris L.                 |

|________________________________|____________________________________|

|Եղևին  (բալասանի) ալժիրյան      |Abies numidica de Lannoy.           |

|________________________________|____________________________________|

|Եղևին  իսպանական կովկասյան      |Abies pinsapo Boiss.                |

|________________________________|____________________________________|

|Եղևին  կովկասյան                |Abies nordmanniana (Stev.) Spach.   |

|________________________________|____________________________________|

|Եղևին  (բալասանի) սիբիրական     |Abies sibirica Ldb.                 |

|________________________________|____________________________________|

|Եղևնի  սիբիրական                |Picea obovata Ldb.                  |

|________________________________|____________________________________|

|Եղևնի  էնգելմանի                |Picea engelmani Engelm.             |

|________________________________|____________________________________|

|Եղևնի  կեռիկավոր արծաթագույն    |Picea pungens v. glauca Belssn.     |

|________________________________|____________________________________|

|Եղևնի  կեռիկավոր                |Picea pungens Engim.                |

|________________________________|____________________________________|

|Եղևնի  սովորական                |Picea abies Karst.                  |

|________________________________|____________________________________|

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2018
N 108-Ն
Որոշում