040.0059.250118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2018 թվականի N 59-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 636-Ն որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին հասանելիություն ունեցող աշխատակիցները համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշման N 1 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը տեղեկատվական համակարգին միանում է նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:
4. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին կամ տեղեկատվական համակարգին նույնականացման քարտերի միջոցով միանալու մասով ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից, իսկ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով միանալու մասով` ապրիլի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ