040.1352.301017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2017 թվականի N 1352-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2017 թվականին հատկացնել 103419.3 հազ. դրամ, այդ թվում` 26582.6 հազ. դրամ` սոցիալական աջակցություն ստացող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), և 76836.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 26582.6 հազ. դրամ գումարը տրամադրել սոցիալական աջակցություն ստացող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ուսումնական հաստատություններին` համաձայն N 4 հավելվածի, իսկ 76836.7 հազ. դրամ գումարը տրամադրել սոցիալական աջակցություն ստացող` սահմանամերձ համայնքների ուսանողներ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններին` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման մասին պայմանագրերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում