040.1275.161017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2017 թվականի N 1275-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 1-2 ձևի «Նախագծային պահանջներ» բաժնի 9-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ճարտարապետահատակագծային ________________________________________
պահանջներ (ելնելով Հայաստանի Հանրապետության
օրենսդրության և նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջներից, առկա
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի
դրույթներից կամ դրանց բացակայության
դեպքում` կազմավորված (կազմավորվող)
քաղաքաշինական միջավայրի պայմաններից,
առաջարկություններ ճակատների ձևավորման,
տանիքների, արտաքին դռների, պատուհանների
համամասնությունների և գունային
լուծումների վերաբերյալ) «.
«15. Շինարարական նյութեր ________________________________________
(շինարարական նյութերի օգտագործման
առաջարկությունները տանիքների, ճակատների
լուծումների, արտաքին դռների,
պատուհանների վերաբերյալ) «:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ