Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐ ...

 

 

103.0954.091017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10317384

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 հոկտեմբերի 2017 թվականի N 954-Ն

 

i

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «12.1» կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել.

1) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը` համաձայն NN 1, 2 հավելվածների.

2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի լրացման կանոնները` համաձայն NN 3, 4 հավելվածների:

2. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել սույն հրամանի N 1 հավելվածով սահմանված համապատասխանության սերտիֆիկատի տպագրությունը և համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պ. Սաֆարյանին:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի հոկտեմբերի 2-ի

N 954-Ն հրամանի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ

 

                     ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ            (1)

                      ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

ԵԱՀ (2)

                              N ԵԱՏՄ __________                (3)

                             Սերիա AM N _______                (4)

                         

    ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ _________________________________     (5)

    ՀԱՅՏԱՏՈՒ _____________________________________________     (6)

    ԱՐՏԱԴՐՈՂ _____________________________________________     (7)

    ԱՐՏԱԴՐԱՆՔ ____________________________________________     (8)

    ԵԱՏՄ ԱՏԴ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ _________________________________     (9)

    ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ _________________________    (10)

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ է ________________

_______________________________________________________

    ______________________________________________ՀԻՄԱՆ ՎՐԱ    (11)

 

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _____________________________    (12)

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԿՍԱԾ (13) ՄԻՆՉԵՎ ________________    (14)

ՆԵՐԱՌՅԱԼ

 

Սերտիֆիկացման մարմնի ղեկավար

    (լիազորված անձ)                        Կ.Տ.                (15)

                           ________________ _______________

                           (ստորագրություն)    (Ա.Ա.Հ.)

 

Փորձագետ (փորձագետ-աուդիտոր)

(Փորձագետներ (փորձագետներ-աուդիտորներ))________________ _______________

                                           (ստորագրություն)    (Ա.Ա.Հ.)

__________________________________

ԻՐՏԵԿ - ռուսերեն տեքստը չի բերվում

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի հոկտեմբերի 2-ի

N 954-Ն հրամանի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

    ԵԱՀ (2)          ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ           (1)

                     

    Հայտատու ______________________________________________    (3)

    Ի դեմս ________________________________________________    (4)

    Հայտարարում է, որ _____________________________________    (5)

    Համապատասխանում է _____________________________________    (6)

_____________________________________________պահանջներին

 

Համապատասխանության հայտարարագիրն ընդունված է ___________  (7)

________________________________________________________

________________________________________________հիման վրա

 

Լրացուցիչ տեղեկատվություն _______________________________ (8)

Համապատասխանության հայտարարագիրն ուժի մեջ է գրանցման

    ամսաթվից մինչև__________________  ներառյալ                 (9)

                                

    _________________       Կ.Տ. __________________________    (10)

    (ստորագրություն)                 (Հայտատուի Ա.Ա.Հ.)

 

    Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը.           (11)

ԵԱՏՄ N _______________

 

    Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը          (12)

 

__________________________________

ԻՐՏԵԿ - ռուսերեն տեքստը չի բերվում

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի հոկտեմբերի 2-ի

N 954-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` սերտիֆիկատ) ձևակերպվում է սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում:

2. Սերտիֆիկացման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը կարող է լինել արտադրանք արտադրողը կամ վաճառողը կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչը (այսուհետ` հայտատու):

3. Սերտիֆիկատների ձևաթղթերը և դրանց կից հավելվածները, որոնք պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունում տպագրական եղանակով, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում`

1) դրական արտացոլման գիլյոշի պատկեր.

2) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.

3) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.

4) տպագրական համար, որը կազմված է ձևաթղթի սերիայից, Հայաստանի Հանրապետության երկնիշ ծածկագրից (երկրների անունների դասակարգչին համապատասխան) և ձևաթղթի հերթական համարից (արաբական յոթանիշ թիվ):

4. Սերտիֆիկատը լրացվում է ռուսերենով և հակառակ կողմը հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ և սույն կանոնների 6-րդ կետի համաձայն:

Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), այդ թվում` գործունեության իրականացման վայրի հասցեն (բացի պետության անվանումից), ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

5. Սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն (սերտիֆիկատի բնօրինակի վրա դաշտերի համարակալումը բացակայում է):

6. Սերտիֆիկատում նշվում է հետևյալը.

1) 1-ին դաշտը լրացվում է 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`

ա. 1-ին տողում` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»,

բ. 2-րդ տողում` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».

2) 2-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը` ԵԱՀ.

3) 3-րդ դաշտում` սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ԵԱՏՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և Հայաստանի Հանրապետության երկնիշ կոդը` երկրների անունների դասակարգչին համապատասխան (AM):

4) 4-րդ դաշտում` սերտիֆիկատի տպագրական համարը` համաձայն սույն կանոնների 3-րդ կետի 4-րդ ենթակետի, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.

5) 5-րդ դաշտում` սերտիֆիկատ տրամադրող սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), այդ թվում` գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

6) 6-րդ դաշտում` իրավաբանական անձի դեպքում` հայտատուի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են), կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և գործունեության իրականացման վայրը (եթե հասցեները տարբեր են), ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտատուի գրանցման կամ հաշվառման համարը (անհատական, նույնականացման)` իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական գրանցման համարը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

7) 7-րդ դաշտում` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում` արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են).

8) 8-րդ դաշտում` տեղեկություններ արտադրանքի վերաբերյալ, ներառյալ`

ա. արտադրանքի անվանումը և նշանակությունը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքում) և/կամ արտադրանք արտադրողի կողմից սահմանված այլ պայմանական նշանակությունը (առկայության դեպքում),

բ. արտադրանքի անունը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքում) (առկայության դեպքում),

գ. արտադրանքի մասին այնպիսի տեղեկությունները, որոնք ապահովում են արտադրանքի նույնականացումը (առկայության դեպքում),

դ. փաստաթղթերի անվանումը և տեսակը, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ, առկայության դեպքում),

ե. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք):

Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է «սերիական թողարկում» գրառումը:

Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները, նույնականացնելով արտադրանքի խմբաքանակը (այդ թվում նաև խմբաքանակի չափը) կամ եզակի արտադրանքը.

9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն.

10) 10-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.

11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, արտադրության վերլուծության ակտի վերաբերյալ տեղեկատվություն (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված), կառավարման համակարգի սերտիֆիկատի վերաբերյալ (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված), որի վրա նշված է կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրող կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի համարը, ամսաթիվը և անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, արտադրանքի նախագծի փորձաքննության եզրակացության վերաբերյալ տեղեկատվություն, որի վրա նշված է արտադրանքի նախագծի փորձաքննության եզրակացություն տրամադրող կազմակերպության անվանումը, համարը, ամսաթիվը և հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, արտադրանքի տեսակի փորձարկումների եզրակացությունը, որի վրա նշված է արտադրանքի տեսակի փորձարկումների եզրակացություն տրամադրող կազմակերպության համարը, ամսաթիվը և անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, հայտատուի կողմից ներկայացված այլ փաստաթղթեր, որոնք հանդիսանում են որպես ապացույց` տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության, ինչպես նաև կիրառվող սերտիֆիկացման սխեմային.

12) 12-րդ դաշտում` միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների, որոնց կամավոր սկզբունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը կամ ստանդարտի բաժինների նշագրերը (կետեր, ենթակետեր) և տվյալ ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հնարավոր կլինի ապահովել տվյալ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) կիրառմամբ, այլ ոչ թե ամբողջ ստանդարտի կիրառմամբ, ինչպես նաև այլ ստանդարտների և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն, պահման պայմաններն ու ժամկետը (պիտանիություն), արտադրանքի ռեսուրսները (տեխնիկական կանոնակարգով նախատեսված) և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).

13) 13-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում սերտիֆիկատի գրանցման ամսաթիվը (օրը` արաբական երկու թվանշանով, ամիսը` արաբական երկու թվանշանով, տարեթիվը` արաբական չորս թվանշանով).

14) 14-րդ դաշտում` սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը` արաբական երկու թվանշանով, ամիսը` արաբական երկու թվանշանով, տարեթիվը` արաբական չորս թվանշանով): Եթե տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ սերտիֆիկատի գործողության ժամկետը, ապա տվյալ դաշտում իրականացվում է «Սահմանված չէ» գրառումը.

15) 15-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը` հաստատված սերտիֆիկացման մարմնի կնիքով (եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության (ֆաքսիմիլեի) օգտագործումը:

7. Սերտիֆիկատի 7-9, 11 և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության ծավալուն լինելու դեպքում այն կարող է ներկայացվել սերտիֆիկատի հավելվածով: Հավելվածը ձևակերպվում է հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է սերտիֆիկատի անբաժանելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր էջ համարակալվում է, որի վրա զետեղվում է սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունները, անունները, ազգանունները և հայրանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ): Սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:

8. Արգելված է սերտիֆիկատում սույն կանոններով չնախատեսված տեղեկատվության ներառումը, բառերի կրճատումը (բացառությամբ համընդհանուր նշանակության և կրճատումների), ինչպես նաև սերտիֆիկատի տեքստի մեջ ցանկացած ուղղում կատարելը:

9. Տրված սերտիֆիկատների պատճենները նախապատրաստվում են հայտատուի կողմից A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտատու կազմակերպության անձի ստորագրությամբ և կնիքով:

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի հոկտեմբերի 2-ի

N 954-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը կարող է լինել արտադրանք արտադրողը կամ վաճառողը կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչը (այսուհետ` հայտատու):

2. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) լրացվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:

3. Հայտարարագիրը լրացվում է ռուսերենով և հակառակ կողմը հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ և սույն կանոնների 5-րդ կետի համաձայն:

Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), այդ թվում` գործունեության իրականացման վայրի հասցեն (բացի պետության անվանումից), ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

4. Հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն, բացառությամբ սույն կանոնների 5-րդ կետի 4-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

5. Հայտարարագրում նշվում է հետևյալը.

1) 1-ին դաշտը լրացվում է 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`

ա. 1-ին տող` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».

բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ».

2) 2-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը` ԵԱՀ.

3) 3-րդ դաշտում` իրավաբանական անձի դեպքում` հայտատուի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են), կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և գործունեության իրականացման վայրը (եթե հասցեները տարբեր են), ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտատուի գրանցման կամ հաշվառման համարը (անհատական, նույնականացման)` իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական գրանցման համարը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 4-րդ դաշտում` հայտատու կազմակերպության ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հայտարարագիր ընդունելու իրավասություն ունեցող նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, ազգանունը, անունը, և հայրանունը:

Եթե հայտատուն հանդիսանում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, ապա տվյալ դաշտը չի լրացվում.

5) 5-րդ դաշտում` արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ` ներառյալ

ա. արտադրանքի անվանումը և նշանակությունը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքում) և/կամ արտադրանք արտադրողի կողմից սահմանված այլ պայմանական նշանակությունը (առկայության դեպքում),

բ. արտադրանքի անունը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքում) (առկայության դեպքում),

գ. արտադրանքի մասին այնպիսի տեղեկությունները, որոնք ապահովում են արտադրանքի նույնականացումը (առկայության դեպքում),

դ. իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում` արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբեր են),

ե. փաստաթղթերի անվանումը և տեսակը, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),

զ. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան,

է. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք):

Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է «սերիական թողարկում» գրառումը:

Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները` նույնականացնելով արտադրանքի խմբաքանակը (այդ թվում նաև խմբաքանակի չափը) կամ եզակի արտադրանքը.

6) 6-րդ դաշտում` տեխնիկական կանոնակարգի անվանումը (տեխնիկական կանոնակարգեր).

7) 7-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխան հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքում), որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, կառավարման համակարգի սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկատվություն (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքում), որի վրա նշված է կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրող կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի համարը, ամսաթիվը և անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, հայտատուի կողմից ներկայացված այլ փաստաթղթեր, որոնք հանդիսանում են որպես ապացույց` տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության, ինչպես նաև կիրառվող հայտարարագրման սխեմային.

8) 8-րդ դաշտում` միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների, որոնց կամավոր սկզբունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը, կամ ստանդարտի բաժինների նշագրերը (կետեր, ենթակետեր) և տվյալ ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հնարավոր կլինի ապահովել տվյալ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) կիրառմամբ, այլ ոչ թե ամբողջ ստանդարտի կիրառմամբ, ինչպես նաև այլ ստանդարտների և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն, պահման պայմաններն ու ժամկետը (պիտանիություն), արտադրանքի ռեսուրսները (տեխնիկական կանոնակարգով նախատեսված) և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).

9) 9-րդ դաշտում` հայտարարագրի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը` արաբական երկու թվանշանով, ամիսը` արաբական երկու թվանշանով, տարեթիվը` արաբական չորս թվանշանով): Եթե տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ հայտարարագրի գործողության ժամկետը, ապա տվյալ դաշտում իրականացվում է «Սահմանված չէ» գրառումը.

10) 10-րդ դաշտում` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի, հայտատու կազմակերպության ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` հայտատու կազմակերպության լիազոր անձի ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը` հայտատուի կնիքով: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության (ֆաքսիմիլեի) օգտագործումը.

11) 11-րդ դաշտում` հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ԵԱՏՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և ՀՀ երկնիշ կոդը` երկրների անունների դասակարգչին համապատասխան (AM).

12) 12-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը` արաբական երկու թվանշանով, ամիսը` արաբական երկու թվանշանով, տարեթիվը` արաբական չորս թվանշանով):

6. Հայտարարագրի 5-րդ, 7-րդ և 8-րդ դաշտերում նշված տեղեկատվության ծավալուն լինելու դեպքում այն կարող է ներկայացվել հայտարարագրի հավելվածով, որը հանդիսանում է հայտարարագրի անբաժանելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր էջ համարակալվում է, որի վրա զետեղվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտարարագիր ընդունած անձի ազգանունը, անունը և հայրանունը, հայտատուի կնիքը (եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ): Հայտարարագրի համապատասխան դաշտերում հղում է կատարվում հավելվածին` նշելով էջերի քանակը:

7. Հայտարարագրի մեջ արգելված է սույն կանոններով չնախատեսված տեղեկատվության ներառումը, բառերի կրճատումը (բացառությամբ համընդհանուր նշանակության և կրճատումների), ինչպես նաև հայտարարագրի տեքստի մեջ ցանկացած ուղղում կատարելը:

8. Համապատասխանության հայտարարագրերի պատճենները պատրաստվում են հայտարարագիր ընդունող անձի կողմից A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատված տվյալ անձի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված հայտատու կազմակերպության անձի ստորագրությամբ և կնիքով:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
02.10.2017
N 954-Ն
Հրաման