Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ» ՍՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼ ...

 

 

105.0274.240817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10517352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

18 օգոստոսի 2017 թվականի N 274-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐ ԵՎ «ԱՆԱՆՈՒՆ ՔԱՐԱՅՐ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի.

1) «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելված 1-ի,

2) «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

բնապահպանության նախարարի

2017 թ. օգոստոսի 18-ի

N 274-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«ԲԱԶԱԼՏԵ ԵՐԳԵՀՈՆ»

 

ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` երկրաբանական, ենթատիպ` հրաբխածին:

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Ըստ «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի անձնագրի հավելված 1-ում ներկայացված սխեմայի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի վարչական սահմանում` Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում` Ազատ գետի աջ ափին: Բարձրությունը ծովի մակարդակից 1270-1375 մ:

Կոորդինատներ` X= 4442350.0; Y= 8477850.0

 

._________________________________________________.

|Սահմանային |   Կոորդինատները       |Գծային չափերը|

|կետերի     |_______________________|(մետր)       |

|համարները  |     Y     |     X     |             |

|___________|___________|___________|_____________|

|1          | 8477734,32| 4442295,56|             |

|           |___________|___________|     65.25   |

|2          | 8477738,11|  4442360,7|_____________|

|___________|___________|___________|     43.02   |

|3          | 8477778,49| 4442345,86|_____________|

|___________|___________|___________|    41.16    |

|4          | 8477818,99|4442353,22 |_____________|

|___________|___________|___________|    15.48    |

|5          | 8477834,44|  4442354,2|_____________|

|___________|___________|___________|    11.02    |

|6          | 8477840,75| 4442363,23|_____________|

|___________|___________|___________|    20.39    |

|7          | 8477859,71| 4442370,73|_____________|

|___________|___________|___________|    47.07    |

|8          | 8477905,49| 4442381,69|_____________|

|___________|___________|___________|    14.51    |

|9          |  8477916,7|  4442390,9|_____________|

|___________|___________|___________|    25.36    |

|10         | 8477937,49| 4442376,38|_____________|

|___________|___________|___________|     4.84    |

|11         | 8477934,05| 4442372,98|_____________|

|___________|___________|___________|    31.88    |

|12         | 8477903,56| 4442363,68|_____________|

|___________|___________|___________|    58.05    |

|13         | 8477848,72| 4442344,65|_____________|

|___________|___________|___________|    58.06    |

|14         | 8477836,79| 4442287,83|_____________|

|___________|___________|___________|    30.27    |

|15         | 8477812,82| 4442269,34|_____________|

|___________|___________|___________|    59.09    |

|16         | 8477755,35| 4442283,08|_____________|

|___________|___________|___________|    16.30    |

|17         | 8477742,82|  4442293,5|_____________|

|___________|___________|___________|     8.75    |

|1          | 8477734,32| 4442295,56|_____________|

|___________|___________|___________|_____________|

|Ընդ.       |           |           |   550.5     |

._________________________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` WGS-84 մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Բազալտե երգեհոն» վեցանիստ-հնգանիստ հատույթով հսկայական սյունաձև բազալտները գոյացել են չորրորդական հասակի երիտասարդ հզոր լավային հոսքերի ներքին հատվածների դանդաղ սառեցման արդյունքում: Յուրօրինակ կառուցվածքը կապված է նրանց հետագա հողմահարման հետ, ինչի արդյունքում լավային ռելիեֆի զարմանահրաշ, գեղատեսիլ ձևեր են ստեղծվել:

«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ բնության հուշարձանի անձնագրի 2-րդ հավելվածում ներկայացված է չափագրության արդյունքում ստացված տեղագրական քարտեզ-սխեման:

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

Ըստ հավելված 3-ում ներկայացված սահմանների հատակագիծ քարտեզի` հարավ-արևմուտքում գտնվող N 1 կետը հանդիսանում է «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ երկրաբանական հուշարձանի սահմանի սկիզբը, որը գտնվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության երկաթյա ցանկապատի աջ կողմում` 2 մ հեռավորության վրա: N 1 կետից սահմանագիծը ժայռի ստորին հատվածում գտնվող խոշոր քարակույտերով ծածկված զառիթափ լանջով բարձրանում է դեպի հյուսիս, հատելով քարայրի վերին հատվածը, անցնում է 65.3 մ և միանում է N 2 կետին, որից հետո ժայռի վերին հատվածով շրջվում է դեպի հարավ-արևելք, հասնում N 3 կետին և թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնում է ժայռի վերին հատվածում գտնվող N 4, N 5, N 6, N 7, N 8 սահմանակետերով 192.7 մ, հասնում է N 9 կետին: Այստեղից ուղղվելով, իջնում է զառիթափ լանջով դեպի հարավ-արևելք, անցնում է 25.4 մ, հասնում քարայրի ստորին հատվածով անցնող գրունտային ճանապարհի աջ մասում գտնվող N 10 կետին: Այնուհետև N 10 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 4.8 մ, հասնում Ազատ գետի հունի ուղղությամբ ճանապարհի աջ մասում գտնվող N 11 կետին, որտեղից սահմանագիծը գետի հունի նույն ուղղությամբ անցնելով 31.9 մ հասնում է N 12 կետին, որը գտնվում է սյունաձև բազալտների քարաթափման հետևանքով գոյացած հսկա քարայրի սկզբնամասում: Կետ N 12-ից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնելով 58.0 մ կախված ժայռերի ուրվագծին կից, հատելով գրունտային ճանապարհի որոշակի հատվածը հասնում է քարայրի վերջում գտնվող N 13 կետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնելով 58.1 մ շարունակում է ճանապարհի աջ մասով և հասնում է փայտյա էլեկտրասյան հյուսիսում, 2 մ հարևանության վրա գտնվող N 14 սահմանակետին: Սահմանագիծը N 14 կետից շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 30.3 մ հասնում N 15 կետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 59.1 մ հասնում է որմնակապված էլեկտրասյան հյուսիսում` 2 մ հեռավորության վրա գտնվող N 16 կետին: Այստեղից հետո սահմանագիծը ավելի մեծ թեքությամբ դեպի հյուսիս-արևմուտք անցնում 16.3 մ, հասնում է N 17 կետին, որից հետո ուղղվելով դեպի արևմուտք, անցնելով 8.7 մ հասնում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության երկաթյա ցանկապատի հյուսիսային կողմում` 2 մ հարևանությամբ գտնվող N 1 հանգուցակետին: Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.9499 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 550.5 մ է:

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք: Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության) հող:

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).

դ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ե. նմուշներ վերցնելը.

զ. ծառերի և թփերի հատումները.

է. աղտոտումը.

ը. ջրային ռեժիմի խախտումը.

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն.

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը:

2) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք,

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

Հավելված 1

«Բազալտե երգեհոն»

սյունաձև բազալտներ

բնության հուշարձանի անձնագրի

 

Հավելված 2

«Բազալտե երգեհոն»

սյունաձև բազալտներ

բնության հուշարձանի անձնագրի

 

Հավելված 3

«Բազալտե երգեհոն»

սյունաձև բազալտներ

բնության հուշարձանի անձնագրի

______________________________

ԻՐՏԵԿ -  հավելվածների նկարները չեն բերվում

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

բնապահպանության նախարարի

2017 թ. օգոստոսի 18-ի

N 274-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԱՆԱՆՈՒՆ ՔԱՐԱՅՐ» ՍՅՈՒՆԱՁԵՎ ԲԱԶԱԼՏՆԵՐՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` երկրաբանական, ենթատիպ` արտածին:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Ըստ «Անանուն» քարայր սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագրի հավելված 1-ում ներկայացված սխեմայի «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի վարչական սահմանում` Գառնի գյուղից մոտ 1.0 մ հվ-արլ, Ազատ գետի կիրճում` Ազատ գետի աջ ափին: Բարձրությունը ծովի մակարդակից 1278-1380 մ:

Կոորդինատներ` X=4442500.0; Y=8477950.0

 

._________________________________________________.

|Սահմանային |   Կոորդինատները       |Գծային չափերը|

|կետեր      |_______________________|(մետր)       |

|           |     Y     |     X     |             |

|___________|___________|___________|_____________|

|1          | 8477937,49| 4442376,38|             |

|___________|___________|___________|    25,4     |

|2          | 8477916,70|  4442390,9|_____________|

|___________|___________|___________|    18.99    |

|3          | 8477922,45|    4442409|_____________|

|___________|___________|___________|    51.55    |

|4          | 8477925,66| 4442460,45|_____________|

|___________|___________|___________|    13.56    |

|5          | 8477923,11| 4442473,77|_____________|

|___________|___________|___________|    13.73    |

|6          | 8477925,25| 4442487,33|_____________|

|___________|___________|___________|    10.44    |

|7          | 8477930,54| 4442496,33|_____________|

|___________|___________|___________|    19.70    |

|8          | 8477933,04| 4442515,87|_____________|

|___________|___________|___________|    20.85    |

|9          | 8477942,45| 4442534,48|_____________|

|___________|___________|___________|    36.91    |

|10         | 8477948,61| 4442570,87|_____________|

|___________|___________|___________|    22.06    |

|11         | 8477958,63| 4442590,52|_____________|

|___________|___________|___________|    21.64    |

|12         | 8477980,21| 4442588,85|_____________|

|___________|___________|___________|    20.75    |

|13         | 8478000,28| 4442583,58|_____________|

|___________|___________|___________|    26.98    |

|14         | 8478021,26| 4442600,54|_____________|

|___________|___________|___________|    24.99    |

|15         | 8478046,22|  4442599,3|_____________|

|___________|___________|___________|    24.00    |

|16         | 8478070,19| 4442600,47|_____________|

|___________|___________|___________|    13.47    |

|17         | 8478082,95| 4442604,78|_____________|

|___________|___________|___________|    20.17    |

|18         | 8478092,22| 4442586,87|_____________|

|___________|___________|___________|    49.32    |

|19         | 8478043,09| 4442591,19|_____________|

|___________|___________|___________|    30.20    |

|20         | 8478015,21| 4442579,58|_____________|

|___________|___________|___________|    15.63    |

|21         | 8478007,24| 4442566,14|_____________|

|___________|___________|___________|    47.89    |

|22         |  8477985,3| 4442523,57|_____________|

|___________|___________|___________|    38.33    |

|23         | 8477965,41|  4442490,8|_____________|

|___________|___________|___________|    54.09    |

|24         | 8477944,43| 4442440,94|_____________|

|___________|___________|___________|    64.93    |

|1          | 8477937,49| 4442376,38|             |

|___________|___________|___________|_____________|

|Ընդ.       |           |           |   685.5     |

._________________________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` WGS-84 մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

«Անանուն քարայր» սյունաձև բազալտներում երկրաբանական հուշարձանը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Անանուն քարայր»-ը գոյացել է տարբեր հաստության հնգանիստ և վեցանիստ ճշգրիտ ձև ունեցող բազալտե սյուների թափվելու արդյունքում: Ջուրը, ներծծվելով ճեղքերի մեջ և աստիճանաբար լայնացնելով դրանք (ջերմաստիճանի օրական և սեզոնային կտրուկ տատանումների ազդեցությամբ), ի վերջո հանգեցրել է Ազատ գետի աջ ափով ձգվող կիրճի վեցանիստ-հնգանիստ հատույթով հսկայական սյունաձև բազալտների ներքին հատվածում ապարի քայքայմանը և ռելիեֆի ուրույն փոքր ձևի գոյացմանը: Յուրօրինակ կառուցվածքի շնորհիվ քարայրը ստացել է գեղեցիկ տեսք:

«Անանուն» քարայր սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագրի հավելված 2-ում ներկայացված է չափագրության արդյունքում ստացված տեղագրական քարտեզ-սխեման:

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

Ըստ «Անանուն» քարայր սյունաձև բազալտներում բնության հուշարձանի անձնագրի հավելված 3-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` սահմանների հատակագիծ քարտեզի հավելվածում պատկերված է «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանի սահմանը: Ազատ գետի կիրճի ստորին հատվածում, գրունտային ճանապարհի աջ մասում գտնվող N 1 հանգուցային կետից սահմանագիծը ուղղահայաց բարձրանում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 25.4 մ և միանում է քարափի վերին հատվածում գտնվող N 2 կետին: N 2 կետից, սահմանագիծը ուղղվելով դեպի հյուսիս, հատելով N 3 կետը անցնում է 70,5 մ քարափի վերին մասով, հասնում է կետ N 4-ին: Այստեղից սահմանագիծը անցնելով քարափի վերին հատվածում գտնվող N 5, N 6 սահմանակետերով 37,7 մ դեպի հյուսիս` կիրճի ստորին մասում գտնվող քարայրի և ռելիեֆի հատման ուրվագծին զուգահեռ հասնում է N 7 կետին, որից հետո նույն ուղղությամբ սահմանագիծը շարունակվում է կիրճի վերին մասով դեպի հյուսիս` անցնում է N 8, N 9, N 10 սահմանակետերով 99,5 մ և հասնում է կիրճի եզրին գտնվող N 11 կետին: Այնուհետև N 11 կետից սահմանագիծը թեքվելով դեպի արևելք ժայռերի վրայով իջնում է դեպի կիրճը, անցնում է N 12 կետով 21.64 մ, հասնում N 13 կետին, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 26.98 մ, հասնում N 14 կետին: Այստեղից, սահմանագիծը թեքվելով դեպի արևելք, շարունակում է ժայռերի վրայով իջնել N 15, N 16 կետերով դեպի կիրճը, անցնելով 62.46 մ, հասնում է N 17 կետին: N 17 կետից իջնելով դեպի հարավ-արևելք, անցնելով 20,17 մ հասնում է Ազատ գետի աջ ափով անցնող գրունտային ճանապարհի աջ մասում գտնվող N 18 կետին: Այնուհետև գետի հունի ուղղությամբ սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 49,32 մ գրունտային ճանապարհի աջ եզրով, հասնում N 19 կետին, որից հետո նույն ուղղությամբ շարունակվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 30,2 մ կախված ժայռերի ուրվագծի եզրով` հատելով գրունտային ճանապարհի որոշ հատվածը, հասնում է N 20 կետին: Այնուհետև շարունակում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 15,6 մ հասնում է ճանապարհի աջ մասում գտնվող փայտյա էլեկտրասյան մոտակայքում գտնվող N 21 կետին և շարունակում նույն ուղղությամբ, անցնում N 22 կետով 86,2 մ, հասնում գրունտային ճանապարհի եզրին` որմնակապված էլեկտրասյունից 2 մ դեպի հյուսիս գտնվող N 23 կետին: Այստեղից նույն ուղղությամբ, գրունտային ճանապարհի աջ եզրով սահմանագիծը անցնում է N 24 կետով 119,0 մ, հասնում է ճանապարհի աջ մասում գտնվող N 1 հանգուցային կետին: Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.8589 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 685.5 մ է:

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք: Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության) հող:

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).

դ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ե. նմուշներ վերցնելը.

զ. ծառերի և թփերի հատումները.

է. աղտոտումը.

ը. ջրային ռեժիմի խախտումը.

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն.

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը:

2) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնք,

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

Հավելված 1

«Անանուն քարայր»

սյունաձև բազալտներում

բնության հուշարձանի անձնագրի

 

Հավելված 2

«Անանուն քարայր»

սյունաձև բազալտներում

բնության հուշարձանի անձնագրի

 

Հավելված 3

«Անանուն քարայր»

սյունաձև բազալտներում

բնության հուշարձանի անձնագրի

 

______________________________

ԻՐՏԵԿ - այս հավելվածների նկարները չեն բերվում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
18.08.2017
N 274-Ն
Հրաման