326.0817.020817
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 08 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 հուլիսի 2017 թվականի N 817-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային
արտակարգ իրավիճակների նախարար անվտանգության ծառայության տնօրեն
Դ. Տոնոյան Գ. Կուտոյան
20. 07. 2017թ. 04. 07. 2017թ.
ՑԱՆԿ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
ԵՐԵՎԱՆ 2017
Հավելված 1
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
20 հուլիսի 2017 թ.
N 817-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Տեղեկությունների բովանդակությունը |
|_____________________________________________________________________|
|I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|1. |ԱԻՆ համակարգի ստորաբաժանումների խաղաղից պատերազմական |
| |ժամանակաշրջանի փոխադրման պլաններ | |
|___|_________________________________________________________________|
|2. |Ստորաբաժանումների պատրաստականության բերելու միջոցառումների |
| |բնույթը բացահայտող տեղեկություններ |
|___|_________________________________________________________________|
|3. |Ամփոփ տեղեկություններ ԱԻՆ համակարգի կարողությունների և ապահովման|
| |վերաբերյալ |
|___|_________________________________________________________________|
|4. |Կառավարման համակարգի կառուցվածքի և բաղկացուցիչ տարրերի հիմնական |
| |մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկություններ |
|___|_________________________________________________________________|
|5. |Ընդհանրացված տեղեկություններ կառավարման կետերի աշխատանքների և |
| |կազմակերպման կարգի վերաբերյալ | |
|_____________________________________________________________________|
|II. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ |
|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|6. |Զորահավաքային պլան |
|___|_________________________________________________________________|
|7. |Տեղեկություններ նյութատեխնիկական միջոցների զորահավաքային |
| |հզորությունների կամ դրանց ստեղծման վերաբերյալ |
|___|_________________________________________________________________|
|8. |Ամփոփ տեղեկություններ զորահավաքային ծավալումը տեխնիկայով և այլ |
| |նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով ապահովելու և դրանց |
| |ծախսի մասին |
|___|_________________________________________________________________|
|9. |Տեղեկություններ ՀՀ պետական նյութական պահուստի համակարգի, |
| |ֆինանսավորման ծավալի, նյութական արժեքների (նաև ըստ |
| |ապրանքատեսակների) փաստացի առկայության և տեղաբաշխման, ինչպես նաև |
| |պահպանման համար հատկացվող պահեստային ծավալների, մակերեսների, |
| |տարողությունների և դրանց օգտագործման մասին |
|_____________________________________________________________________|
|III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ |
|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|10.|Տեղեկություններ կապի և կառավարման ավտոմատացված համակարգի |
| |անվտանգության ապահովման միջոցառումների և վիճակի վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|11.|ՀՀ քաղաքացիական պաշտպանության պլան |
|___|_________________________________________________________________|
|12.|Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության վիճակի, կառավարման |
| |համակարգի, պահեստների, բազաների, ոչ ռազմականացված |
| |կազմավորումների թվակազմի և համալրվածության մասին |
|___|_________________________________________________________________|
|13.|Ամփոփ տվյալներ բնակչության քաղաքացիական պաշտպանության |
| |պատրաստվածության մասին |
|___|_________________________________________________________________|
|14.|Ամփոփ տեղեկություններ ապաստարանների և հակաճառագայթային |
| |թաքստոցների մասին |
|_____________________________________________________________________|
|V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ|
| ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|15.|Տեղեկություններ, որոնք բացահայտում են հիդրոօդերևութաբանական |
| |պայմանների ազդեցությունը զորքի գործողության, զենքի և ռազմական |
| |տեխնիկայի վրա |
|___|_________________________________________________________________|
|VI.|ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|___|_________________________________________________________________|
|16.|Ամփոփ տեղեկություններ երկրի պաշտպանության համար մշակվող կամ |
| |մշակված պայթուցիկ նյութերի, դետոնացիա հարուցող միջոցների քանակի, |
| |տարեկան պատվերների, փաստացի մատակարարումների վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|VII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԻՔԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ |
|ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|17.|Տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և դրանցում |
| |անձնակազմի մարտական կազմի վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|VIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|18.|Տեղեկություններ հատուկ թեմատիկայով կատարվող գիտահետազոտական |
| |աշխատանքների, կնքված պայմանագրերի, ֆինանսավորման, ընթացքի, |
| |փորձարկումների, արդյունքների, հաշվետվության և տեխնոլոգիայի |
| |վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|IX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|19.|Պլանային կամ հաշվետու տվյալներ չափաբանական փորձաքննության, դրանց |
| |սպասարկման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ |
|___|_________________________________________________________________|
|20.|Տեղեկություններ, որոնք բացահայտում են չափման միջոցների ստուգման |
| |բովանդակությունը |
|_____________________________________________________________________|
|X. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|21.|Պլանային կամ հաշվետու տվյալներ տեխնիկայի, նյութատեխնիկական |
| |միջոցների փոխադրումների ծավալի, փոխադրվող ապրանքների |
| |անվանացուցակի, փոխադրամիջոցների երթուղիների և ուղևորման |
| |ժամկետների վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|XI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|22.|Տեղեկություններ երկակի նշանակության արտադրանքի փաստաթղթերի |
| |ստացման, փոխանցման վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
|XII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|23.|ՀՀ անվտանգային խնդիրներին վերաբերող պլանային և հաշվետու տվյալներ|
| |պայմանագրային պարտավորությունների և գործարքների ուղղությամբ |
|_____________________________________________________________________|
|XIII. ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|24.|Տեղեկություններ ծածկագրային և գաղտնագրային սարքավորումների |
| |տեխնիկական բնութագրերի վերաբերյալ |
|___|_________________________________________________________________|
|25.|Ծածկագրային և գաղտնագրային կապի միջոցներ, առանձին բաղկացուցիչ |
| |մասեր |
|___|_________________________________________________________________|
|26.|Ծածկագրային և գաղտնագրային կապի վերաբերյալ փաստաթղթեր, |
| |հրամաններ, հրահանգներ |
|___|_________________________________________________________________|
|27.|ԱԻՆ համակարգի ստորաբաժանումների գործունեության ուղղությունների |
| |ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ |
| |պարունակող վերլուծական նյութեր |