041.0911.110817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2017 թվականի N 911-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 3-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի N 354-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի օգոստոսի 11-ի
N 911-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2016 թվականի հունիսի 3-ի
N 465-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Ալթունյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Դ. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության ռազմաբժշկական վարչության պետ
Կ. Խաչատրյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի
ռազմաբժշկական վարչության պետ
Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
մոր և մանկան առողջության պահպանման վարչության
պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետի խորհրդատու
Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր տնօրենի խորհրդական,
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար
(համաձայնությամբ, հանձնաժողովի քարտուղար)»: