ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 1993 թ. թիվ 259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 460 ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 462 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Մասնավոր և մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը հաստատելու մասին» թիվ 460 որոշման 3-րդ կետում «1993 թվականի հունվարի 1-ից» և «1993 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «1993 թվականի հունվարի 1-ից» և «1994 թվականի հունվարի 1-ը» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 4-ի «Պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգը հաստատելու մասին» թիվ 462 որոշման 4-րդ կետում «1993 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1994 թվականի հունվարի 1-ից» բառերով: