100.0032.260617
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 06 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017249
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հունիսի 2017 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությունը իրականացվում է Եվրոպական միության հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 2003/94/EC և 1991 թվականի հունիսի 13-ի N 91/356/EC դիրեկտիվներով հաստատված «Եվրոպական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների» և (կամ) Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 77 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների» համաձայն:
2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Եվրոպական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնները» և «Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնները» տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):