(ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147 որոշում)
i
050.0207.081299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 207
i
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «ժթ» ենթակետերի և 37-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (նոր խմբագրությամբ) կանոն 24.3 -ի երրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ կերպ.
«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցները ենթակա չեն պարտադիր պահուստավորման մինչև 2001 թվականի հունվարի 1-ը: Ընդ որում, նշված միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցների հաշվին, սակայն պետական կառավարման մարմինների և (կամ) Ծրագրի իրականացման գրասենյակների (ԾԻԳ-երի) կողմից կամ վերջիններիս միջոցով տրամադրված միջոցները ևս համարվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: