Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐ ...

16.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2017  -ից մինչեւ   16.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.2019 թիվ 425-Ն հրաման)

i

103.0397.050517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10317179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2017 թվականի N 397-Ն

 

i

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում կիրառվող սանիտարական միջոցների մասին» N 299 որոշման N 3 հավելվածի N 1 հավելվածը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «12.1» կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել արտադրանքի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:

2. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել սույն հրամանի հավելվածով հաստատված պետական գրանցման վկայականի տպագրությունը և համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումը:

3. Սահմանել, որ գրանցման վկայականի տրամադրվող համարի 1-ին խմբի լրացման համար հիմք ընդունել երկրի երկնիշ կոդը Հայպետստանդարտի 1999 թվականի մարտի 2-ի «Երկրների անունների դասակարգիչը հաստատելու մասին» թիվ 3-99 հրամանը:

i

4. Սահմանել, որ գրանցման վկայականի տրամադրվող համարի 2-րդ խմբի լրացման համար հիմք ընդունել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թ. նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ հաստատելու մասին» թիվ 1209-Ն հրամանով հաստատված ՀՀ վարչատարածքային բաժանման միավորները:

5. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին` ապահովել գրանցման վկայականի տրամադրվող համարի 3-րդ խմբի լրացման համար կազմակերպության երկնիշ` թվատառային կոդի տրամադրումը տարածաշրջանի համար յուրահատուկ (01-99 թվերով և ռուսերեն ԱԱ-ՅԱՅԱ մեծատառերով, հնարավոր է նաև տառաթվային համադրությամբ և տեղեկացնել միասնական ռեեստրին):

6. Առաջարկել ՀՀ համապատասխանության գնահատման մարմիններին` գրանցման վկայականի տրամադրվող համարի 4-րդ խմբի լրացման համար սահմանել տվյալ կազմակերպության համար յուրահատուկ աշխատանքային տեղի երկնիշ կոդը, որը ձևավորվում է կազմակերպության շրջանակներում:

i

7. Սահմանել, որ արտադրանքի պետական գրանցման կարգն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում կիրառվող սանիտարական միջոցների մասին» N 299 որոշմամբ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:

 

Հավելված

ՀՀ տնտեսական զարգացման

և ներդրումների նախարարի

2017 թվականի ապրիլի 27-ի

N 397-Ն հրամանի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

---------------------------------------------------------------------

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազոր մարմինը)

 

---------------------------------------------------------------------

                        (լիազոր մարմնի ղեկավարը)

 

---------------------------------------------------------------------

                   (վարչատարածքային միավորի անվանումը)

 

ՎԿԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

    N           թ.    -ից

 

Արտադրանք

 

---------------------------------------------------------------------

(արտադրանքի անվանումը, նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթեր, որոնց

համապատասխան արտադրված է արտադրանքը, արտադրանք արտադրողի, ստացողի

անվանումը և գտնվելու վայրը)

 

Համապատասխանում է

 

---------------------------------------------------------------------

անցել է  պետական գրանցում, ներառված է պետական գրանցման վկայականների

ռեեստրում և թույլատրված է արտադրության, օգտագործման և իրացման համար

 

Սույն վկայականը տրվում է հիմք ընդունելով (թվարկել ուսումնասիրված փորձաքննության արձանագրությունները, հետազոտություններ իրականացնող կազմակերպության (փորձարկման լաբորատորիա, կենտրոն) անվանումը, այլ ուսումնասիրված փաստաթղթեր):

 

---------------------------------------------------------------------

 

Պետական գրանցման վկայականի գործողության ժամկետը սահմանվում է հսկողության ենթակա արտադրանքի արտադրման կամ Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման ամբողջ ընթացքի համար:

 

Փաստաթուղթ տրամադրող լիազոր անձի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը և փաստաթուղթ տրամադրող մարմնի (հաստատություն) կնիքը

 

---------------------------------------------------------------------

             (ազգանունը, անունը, հայրանունը/ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

---------------------------------------------------------------------

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազոր մարմինը)

 

---------------------------------------------------------------------

                        (լիազոր մարմնի ղեկավարը)

 

---------------------------------------------------------------------

                   (վարչատարածքային միավորի անվանումը)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

թ._______ -ից

 

(տեղեկատվություն, որը ներառված չէ պետական գրանցման վկայականի տեքստում)

 

Փաստաթուղթ տրամադրող լիազոր անձի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը և փաստաթուղթ տրամադրող մարմնի (հաստատություն) կնիքը

 

---------------------------------------------------------------------

             (ազգանունը, անունը, հայրանունը/ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - ռուսերեն տեքստը չի բերվում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
27.04.2017
N 397-Ն
Հրաման