Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓ ...

 

 

040.0516.200517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2017 թվականի N 516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 342-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 20 արձանագրության 37-րդ կետով հաստատված ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով ծրագրում ներկայացված գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 700,000.00 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) գյուղատնտեսական տեխնիկան ձեռք բերել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) գյուղատնտեսական տեխնիկան ձեռք բերելուց հետո 10-օրյա ժամկետում որպես սեփականություն անհատույց տրամադրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին` «Իդաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարաժամկետ վճարման պայմանով օտարելու նպատակով:

4. Սահմանել, որ տարաժամկետ վճարման պայմանով օտարված գյուղատնտեսական տեխնիկան գնորդին հանձնելու պահից մինչև պայմանագրի գնի ամբողջությամբ վճարումը համարվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մոտ գրավ դրված` ի ապահովումն գյուղատնտեսական տեխնիկայի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված ամբողջ գումարը հանդիսանում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի սեփականությունը և կարող է տնօրինվել իր կանոնադրական նպատակներին համապատասխան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 18-ի

N 516-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական      |Ցուցանիշների փոփոխությունը   |

|դասակարգման հոդվածների անվանումները    |(ծախսերի ավելացումները նշված |

|                                       |են դրական նշանով)            |

|                                       |_____________________________|

|                                       |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                                       |կիսամյակ |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                       |700,000.0|700,000.0|700,000.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ            |700,000.0|700,000.0|700,000.0|

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                      |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ    |700,000.0|700,000.0|700,000.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ          |700,000.0|700,000.0|700,000.0|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                  |700,000.0|700,000.0|700,000.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|- Տրանսպորտային սարքավորումներ         |700,000.0|700,000.0|700,000.0|

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ՒՐՏԵԿ - NN 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2017
N 516-Ն
Որոշում