040.0455.060517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2017 թվականի N 455-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 18-րդ մասի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 8 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) «Բ» բաժնում`
ա. «ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական և մարզային վարչությունների`» սյունակի 1-ին կետը «պետ,» բառից հետո լրացնել «ՀԿՀ ավագ փորձագետ,» բառերով, իսկ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`» սյունակի 2-րդ կետում «հետաքննության բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «պետի տեղակալ, ինքը և հետաքննության բաժանմունքի պետ» բառերով.
2) «Գ» բաժնում`
ա. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի» բառերը փոխարինել «Զվարթնոց» օդանավակայանի» բառերով,
բ. «Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչություն» բառերը հանել.
3) «Դ» բաժնում`
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի`» սյունակի 1-ին կետը «պետի`» բառից հետո լրացնել «գլխավոր» բառով,
բ. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետից հանել «քննչական» բառը.
4) «Ե» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
Ե |
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ |
13,492
». |
ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողներ |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների` |
1) |
պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով) |
2) |
շտաբի ծառայողներ |
3) |
զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության բաժանմունքի` ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ, կազմ-վերլուծական բաժանմունքի պետ, ավագ տեսուչ, տեսուչ |
Հասարակական կարգի ապահովման բաժնի, պրոֆիլակտիկայի (ծառայության) բաժանմունքի (խմբի) պետ, պետի տեղակալ, ավագ տեսուչ, տեսուչ |
Երևան քաղաքի ՁՊՎ-ի պետի տեղակալ (ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ |
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի` |
1) |
ծառայության ավագ տեսուչ, տեսուչ |
2) |
համակարգչային վերլուծության խմբի ոստիկան |
3) |
ծառայության վաշտի ծառայողներ |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, մարզային վարչություններին ենթակա տարածքային բաժինների պարեկապահակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների ծառայողներ |
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողներ |
5) «Զ» բաժնում`
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «բժշկական» բառից հետո լրացնել «, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
բ. «կապի ու» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ