040.0448.030517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2017 թվականի N 448-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ`
1) 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է մեկ անձից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով.
2) սույն որոշման N 6 հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 6 հավելվածում ներկայացված գնման գործարքների գծով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 27-ի
N 448-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Գնման առարկայի անվանումը |Համաձայնագրերի |
|ը/կ| |_______________________________|
| | |գինը |ծածկագիրը |
| | |(հազ. դրամ)| |
|___|_________________________________|___________|___________________|
|1. |Ապարանի Բաղրամյան 43 հասցեում | | |
| |գտնվող վթարային շենքի փոխարեն նոր| | |
| |բնակելի շենքի կառուցում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |757.100 |ՔՆ-ՊԸԾՁԲ-16/25 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |412.970 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-16/29Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|2. |«Հրանտ Մաթևոսյան» մշակութային | | |
| |կենտրոն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |321,747.700|ՔՆ-ԲԸԱՀԱՇՁԲ-15/42 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |3,062.100 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/47 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |1,412.600 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/50Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|3. |Սևան քաղաքի մշակույթի տան շենքի | | |
| |հիմնանորոգում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |637.800 |ՔՆ-ՊԸԾՁԲ-16/23 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |294.400 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-16/31Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|4. |գ. Քուչակի մշակույթի տան ավարտում| | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |185,475.957|ԲԸՀԱՇՁԲ-16/6 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |2,411.000 |ՔՆՔԾԻԳ-ԲԸՀԾՁԲ-16/8 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |1,112.850 |ՔՆՔԾԻԳ-ԲԸԱՀԾՁԲ- |
| |ծառայություն | |16/9Հ |
|___|_________________________________|___________|___________________|
|5. |«Երևանի կամերային պետական | | |
| |թատրոն» ՊՈԱԿ-ին ամրացված | | |
| |տարածքում շինության կառուցում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |78,585.462 |ՔՆ-ԲԸԱՇՁԲ-15/4 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |943.000 |ՔՆ-ԲԸԾՁԲ-15/2 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |471.500 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/14Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|6. |Երևանի հենաշարժական համակարգի | | |
| |խախտումներ ունեցող երեխաների թիվ | | |
| |17 հատուկ դպրոցի վերակառուցման | | |
| |աշխատանքներ | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |58,997.000 |ԲԸՀԱՇՁԲ-14/8 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |648.000 |ԲԸՀԾՁԲ-14/3-2 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|7. |Երևանի թիվ 120 մանկապարտեզի | | |
| |հիմնանորոգում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |9,823.183 |ՔՆ-ԲԸԱՀԱՇՁԲ-15/33 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |117.800 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-16/4 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |58.900 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/34Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|8. |Երևանի թիվ 191 դպրոցի | | |
| |վերակառուցում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |409.000 |ՔՆՔԾԻԳ-ԲԸՀԾՁԲ-16/5 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |918.400 |ՔՆՔԾԻԳ-ԲԸԱՀԾՁԲ- |
| |ծառայություն | |16/10Հ |
|___|_________________________________|___________|___________________|
|9. |Երևանի թիվ 91 դպրոցի | | |
| |հիմնանորոգում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |8,491.740 |ՔՆ-ԲԸԱՇՁԲ-16/4 |
|___|_________________________________|___________|___________________|
|10.|Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 | | |
| |հիմնական դպրոցի շենքի | | |
| |հիմնանորոգում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |88,408.600 |ՔՆ-ԲԸԱՇՁԲ-16/7 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |1,060.900 |ՔՆ-ՊԸԾՁԲ-16/36 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |530.450 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-16/25Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|11.|գ. Արագածի թիվ 1 դպրոցի | | |
| |վերակառուցում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |19,646.300 |ԲԸԱՇՁԲ-13/19 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |235.700 |ԲԸԾՁԲ-13/5 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|12.|գ. Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան | | |
| |դպրոց | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |9,823.183 |ԲԸՀԱՇՁԲ-14/13 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |117.800 |ԲԸՀԾՁԲ-14/3-1 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|13.|գ. Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոց| | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |589.400 |ՔՆ-ՊԸԾՁԲ-16/9 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|14.|ք. Վանաձորի թիվ 18 դպրոցի | | |
| |վերակառուցման աշխատանքներ | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |56,102.362 |ԲԸԱՇՁԲ-14/8-4 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |561.000 |ԲԸԾՁԲ-14/2-2 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|15.|Մեծ Պառնի գյուղի մանկապարտեզի | | |
| |շենքի կառուցում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |235.100 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-16/35Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|16.|Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի | | |
| |կառուցում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |78,585.462 |ՔՆ-ԲԸԱՇՁԲ-15/5 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |431.000 |ՔՆ-ԲԸԾՁԲ-15/5 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |471.500 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/38Հ |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|17.|Չարենցավանի մարզադպրոց (նոր | | |
| |մասնաշենք) | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Շինարարություն |98,425.100 |ԲԸԱՇՁԲ-13/11 |
|___|_________________________________|___________|___________________|
| |Տեխնիկական հսկողության |984.250 |ԾՁԲ-10/60 |
| |ծառայություն | | |
|___|_________________________________|___________|___________________|
|18.|Շենիկի համայնքի մշակույթի տան | | |
| |վերանորոգում | | |
|___|_________________________________|___________|___________________|
| |Հեղինակային հսկողության |117.500 |ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-16/30Հ |