040.0332.040417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2017 թվականի N 332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման N 14 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին 2017 թվականին հատկացնել 61,447.9 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի 2016 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 2017 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների աշխատավարձի հաշվարկումը և վճարումն իրականացնել սույն որոշման 2-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ
------------------------------------------
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 332-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Գումարը |
|դասակարգման հոդվածների անվանումները |(հազ. դրամ) |
| |__________________________|
| |առաջին |ինն ամիս|տարի |
| |կիսամյակ| | |
|__________________________________________|________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 |
|__________________________________________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |25,097.9|45,562.9|61,447.9|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |20,267.9|40,732.9|56,617.9|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ |17,540.0|36,550.0|51,280.0|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր և |17,540.0|36,550.0|51,280.0|
|հավելավճարներ | | | |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |17,540.0|36,550.0|51,280.0|
|__________________________________________|________|________|________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ |2,202.1 |747.1 |407.9 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Շարունակական ծախսեր |70.0 |70.0 |70.0 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Ապահովագրական ծախսեր |70.0 |70.0 |70.0 |
|__________________________________________|________|________|________|
|Գործուղումների և շրջագայությունների |400.0 |800.0 |1,000.0 |
|ծախսեր | | | |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Ներքին գործուղումներ |400.0 |800.0 |1,000.0 |
|__________________________________________|________|________|________|
|Պայմանագրային և այլ ծառայությունների |900.0 |1,200.0 |1,400.0 |
|ձեռքբերում | | | |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Համակարգչային ծառայություններ |80.0 |80.0 |80.0 |
|__________________________________________|________|________|________|
|Տեղեկատվական ծառայություններ |520.0 |520.0 |520.0 |
|__________________________________________|________|________|________|
|Ներկայացուցչական ծախսեր |300.0 |600.0 |800.0 |
|__________________________________________|________|________|________|
|Այլ մասնագիտական ծառայությունների |60.0 |60.0 |60.0 |
|ձեռքբերում | | | |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Մասնագիտական ծառայություններ |60.0 |60.0 |60.0 |
|__________________________________________|________|________|________|
|Ընթացիկ նորոգում և պահպանում |400.0 |600.0 |800.0 |
|(ծառայություններ և նյութեր) | | | |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Մեքենաների և սարքավորումների ընթացիկ |400.0 |600.0 |800.0 |
|նորոգում և պահպանում | | | |
|__________________________________________|________|________|________|
|Նյութեր |797.9 |1,352.9 |1,907.9 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Գրասենյակային նյութեր և հագուստ |242.9 |242.9 |242.9 |
|__________________________________________|________|________|________|
|Տրանսպորտային նյութեր |555.0 |1,110.0 |1,665.0 |
|__________________________________________|________|________|________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |100.0 |100.0 |100.0 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Պարտադիր վճարներ |100.0 |100.0 |100.0 |
|__________________________________________|________|________|________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |4,830.0 |4,830.0 |4,830.0 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |4,830.0 |4,830.0 |4,830.0 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ |4,830.0 |4,830.0 |4,830.0 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Վարչական սարքավորումներ |4,830.0 |4,830.0 |4,830.0 |
._____________________________________________________________________.
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 3 և 4 հավելվածները չեն բերվում