040.0281.240317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 2017 թվականի N 281-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ ՎԴ/11540/05/13 կատարողական թերթի համաձայն` «Պլենիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված 30,000.0 հազ. դրամ սակագնային քվոտայի չօգտագործված մնացորդը վերադարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2017 թվականին հատկացնել 21,275.0 հազ. դրամ (յուրաքանչյուր ամիս` հավասար համամասնական բաշխվածքով), այդ թվում` 2017 թվականի առաջին եռամսյակում` 5,318.8 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 10,637.5 հազ. դրամ, ինն ամսում` 15,956.3 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում «Պլենիում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հաշտության համաձայնություն` 21,275.0 հազ. դրամը մեկ տարվա ընթացքում` յուրաքանչյուր ամիս համամասնորեն վճարելու պայմանով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
----------------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում