Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0100.100217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2017 թվականի N 100-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,200,000.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում` 220,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 545,600.0 հազ. դրամ, ինն ամսում` 873,200.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով` «Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում գլխավոր կապալառու հանդիսացող «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունների մարման նպատակով:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվող 1,200,000.0 հազ. դրամ գումարը կարող է օգտագործվել բացառապես նշված համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրերի գծով` հետևյալ ուղղություններով`

1) ապրանքների ներմուծման գործարքների համար մաքսային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում մաքսային մարմնի կողմից գրանցված մաքսային հայտարարագիրը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ստացված ծառայությունների դիմաց ապրանքները մատակարարողներին, աշխատանքներ կատարողներին կամ ծառայություններ մատուցողներին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում ապրանքներ մատակարարողների, աշխատանքներ կատարողների կամ ծառայություններ մատուցողների կողմից օրենքով սահմանված կարգով դուրս գրված և երկկողմանի հաստատված (վավերացված) հարկային հաշիվները.

3) «ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված (օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում արտացոլված) շահութահարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 9-ի

N 100-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________.

|                          |Ցուցանիշների փոփոխությունը|

|                          |(ավելացումները նշված են   |

|                          |դրական նշանով)            |

|__________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով       |        1,200,000.0       |

|__________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով           |        1,200,000.0       |

|__________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)  |           0.0            |

._____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 9-ի

N 100-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտները|Ցուցանիշների փոփոխությունը               |

|                           |(ավելացումները նշված են դրական           |

|                           |նշանով)                                  |

|                           |_________________________________________|

|                           |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի       |

|                           |եռամսյակ |կիսամյակ |         |           |

|___________________________|_________|_________|_________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|___________________________|_________|_________|_________|___________|

|այդ թվում`                 |         |         |         |           |

|___________________________|_________|_________|_________|___________|

|Հարկային եկամուտներ և      |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|պետական տուրքեր            |         |         |         |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 9-ի

N 100-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային       |Ցուցանիշների փոփոխությունը               |

|ա |ու|ա |ծախսերի գործառական|(ավելացումները նշված են դրական նշանով)   |

|ժ |մ |ս |դասակարգման       |                                         |

|ի |բ |ը |բաժինների, խմբերի |_________________________________________|

|ն |ը |  |և  դասերի         |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի       |

|ը |  |  |անվանումները      |եռամսյակ |կիսամյակ |         |           |

|__|__|__|__________________|_________|_________|_________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|__|__|__|__________________|_________|_________|_________|___________|

|  |  |  |այդ թվում`        |         |         |         |           |

|__|__|__|__________________|_________|_________|_________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ          |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|  |  |  |ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ|         |         |         |           |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ|         |         |         |           |

|__|__|__|__________________|_________|_________|_________|___________|

|  |  |  |այդ թվում`        |         |         |         |           |

|__|__|__|__________________|_________|_________|_________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության  |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|  |  |  |և  համայնքների    |         |         |         |           |

|  |  |  |պահուստային ֆոնդ  |         |         |         |           |

|__|__|__|__________________|_________|_________|_________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության  |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|  |  |  |պահուստային ֆոնդ  |         |         |         |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 9-ի

N 100-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի        |Ցուցանիշների փոփոխությունը               |

|տնտեսագիտական դասակարգման  |(ավելացումները նշված են դրական նշանով)   |

|հոդվածների անվանումները    |_________________________________________|

|                           |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի       |

|                           |եռամսյակ |կիսամյակ |         |           |

|___________________________|_________|_________|_________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ           |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|___________________________|_________|_________|_________|___________|

|այդ թվում`                 |         |         |         |           |

|___________________________|_________|_________|_________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ             |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|___________________________|_________|_________|_________|___________|

|այդ թվում`                 |         |         |         |           |

|___________________________|_________|_________|_________|___________|

|Այլ ծախսեր                 |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

|___________________________|_________|_________|_________|___________|

|այդ թվում`                 |         |         |         |           |

|___________________________|_________|_________|_________|___________|

|Պահուստային միջոցներ       |220,000.0|545,600.0|873,200.0|1,200,000.0|

._____________________________________________________________________.

 

__________________

ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2017
N 100-Ն
Որոշում