---.0008.240117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 01 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
16 հունվարի 2017 թվականի թիվ 8-Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) անասնաբուժասանիտարական փորձաքննության պիտակի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2017 թվականի հունվարի 16-ի
N 8-Ն հրամանի
_______________________________________________________________________
(անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը
կամ անվանումը և գտնվելու վայրը)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
«_____»_____________/________ թ.
___________________________________________________________________ -ին
(նշել ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը
կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի
տվյալները)
պատկանող և____________________________________________________________
(նշել ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը)
ուղեկցող անասնաբուժական փաստաթղթով սպանդի ենթարկված կենդանիները
_______________________________________________________________________
(նշել կենդանու տեսակը, քանակը` գլուխ)
որի արդյունքում ստացված մսեղիքից
__________________________________________________________
(նշել մսեղիքի տեսակը, քանակը` հատով և քաշը կգ-ով)
կամ
անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված ոչ սպանդանոցային ծագման մսեղիքից
_______________________________________________________________________
(նշել մսեղիքի տեսակը, քանակը` հատով, և քաշը կգ-ով)
կամ
անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացված կենդանական ծագման մթերքից
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(նշել չփաթեթավորված և չմակնշված կենդանական ծագման մթերքի` ձուկ, կաթ,
մեղր, ձու անվանումը, քանակը` հատով, կգ-ով, լիտրով)
վերցված նմուշները
_______________________________________________________________________
(նշել նմուշներն ուղեկցող փաստաթղթի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
ենթարկվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(նշել կատարված հետազոտությունները /զգայորոշման, մանրադիտակային,
մանրէաբանական, մակաբուծաբանական, ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական և
այլն/ և ստացված արդյունքները կամ ախտորոշումը)
նմուշները և անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված սպանդից գոյացած մթերքի կամ ձկան կամ կաթի կամ մեղրի կամ ձվի նմուշառված խմբաքանակը`
_______________________________________________________________________
(նշել մսեղիքի խմբաքանակը` հատով, քաշը կգ-ով, մսի դեպքում` մսի քաշը
կգ-ով, ձկան, ձվի դեպքում` հատով կամ կգ-ով մեղրի, կաթի դեպքում` կգ-ով,
կամ լիտրով)
(ընդգծել համապատասխան եզրակացությունը)
1. Անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է և պիտանի է սննդում օգտագործելու համար առանց սահմանափակումների.
_______________________________________________________________________
2. Անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման համար ենթակա է օգտագործման վերամշակումից հետո.
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(նշել վերամշակման եղանակը)
3. Անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման համար ենթակա է օգտահանման
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(նշել վերամշակման եղանակը և օգտագործման ձևը)
4. Անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման համար ենթակա է ոչնչացման
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(նշել ոչնչացման եղանակը)
Անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը տրվում է
_______________________________________________________________________
(նշել սպանդից գոյացած մթերքի կամ ձկան կամ մեղրի կամ կաթի կամ ձվի
սպառման հասցեատերը` անունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ
անվանումը, գործունեության հասցեն)
Անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը տվեց`
________________________________________ ______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2017 թվականի հունվարի 16-ի
N 8-Ն հրամանի
ՊԻՏԱԿ N ______
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
«_____»_____________/________ թ.
_______________________________________________________________________
(անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի անունը, ազգանունը
կամ անվանումը և գտնվելու վայրը)
___________________________________________________________________ -ին
(նշել ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը
կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի
տվյալները)
պատկանող և
_______________________________________________________________ուղեկցող
(նշել ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը)
անասնաբուժական փաստաթղթով
_______________________________________________________________________
(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված մթերքի անվանումը,
քանակը, քաշը (կգ-ով, լիտրով կամ հատով)
ենթարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի եզրակացության արդյունքներով
_______________________________________________________________________
(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության ամսաթիվը և
համարը)
_______________________________________________________________________
(նշել մսեղիքի խմբաքանակը` հատով, քաշը կգ-ով, մսի դեպքում` քաշը կգ-ով,
ձկան, ձվի դեպքում` հատով կամ կգ-ով, մեղրի և կաթի դեպքում` կգ-ով կամ
լիտրով)
անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է և պիտանի է սննդում օգտագործելու համար առանց սահմանափակումների:
_________________________________________ ______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.