Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408 ...

 

 

040.1089.311016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1089-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» N 1408-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|NN |             Վճարի տեսակը          |          Վճարի չափը             |

|ը/կ|                                   |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|2. |տրանսպորտային միջոցների հաշվառման  |60.000 դրամ                      |

|1. |մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի |100.000 դրամ                     |

|   |տրամադրում                         |150.000 դրամ                     |

|   |                                   |250.000 դրամ                     |

|   |                                   |400.000 դրամ                     |

|   |                                   |500.000 դրամ                     |

|   |                                   |600.000 դրամ                     |

|   |                                   |1.000.000 դրամ                   |

|   |                                   |1.500.000 դրամ                   |

|   |                                   |2.000.000 դրամ                   |

|   |                                   |3.000.000 դրամ                   |

|   |                                   |5.000.000 դրամ                   |

|   |                                   |8.000.000 դրամ                   |

._________________________________________________________________________.

«.

 

2) 3-րդ կետը «տրամադրում» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հավելվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

 

 

._________________________________________________________________________.

|NN |             Վճարի տեսակը          |          Վճարի չափը             |

|ը/կ|                                   |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|3. |«Հայաստանի ավտոապահովագրողների     |4.000 դրամ                       |

|1. |բյուրո» իրավաբանական անձանց        |                                 |

|   |միությանը և  դրան անդամակցող       |                                 |

|   |ապահովագրական ընկերություններին    |                                 |

|   |ճանապարհատրանսպորտային պատահարի    |                                 |

|   |ելակետային տվյալների վերաբերյալ    |                                 |

|   |օրենքով չարգելված տեղեկատվության   |                                 |

|   |տրամադրում                         |                                 |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2016
N 1089-Ն
Որոշում