010.0162.011116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 13.1-ին հոդվածը «և դրանց վերամշակման» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13.2-րդ հոդվածը «շահագործող,» բառից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոններ վերամշակող» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
1 նոյեմբերի 2016 թվականի
ՀՕ-162-Ն