Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 11 ...

 

 

040.0905.060916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 905-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1135-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 632-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և տեսչական բարեփոխումների իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու, տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1135-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել, որ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի գործունեությունն ապահովելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (խորհրդի քարտուղարություն` տեսչական բարեփոխումների խումբ):»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշման հավելվածի «Ստեղծվող տեսչական մարմինների ձևավորման քայլերն ըստ հաջորդականության» բաժնի 3-րդ` «Պատասխանատու մարմիններ» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող` այլ իրավական ակտերում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության (տեսչական բարեփոխումների խումբ) բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջոցներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.2016
N 905-Ն
Որոշում