(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1995 թվականի թիվ 466
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՓԱՅԱՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել`
i
ա) ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծության որոշման կարգը (կցվում է):
i
բ) փայամասնակցությունից ու արժեթղթերից ստացված եկամուտներից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 6-ի թիվ 466 որոշմամբ
ԿԱՐԳ
ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների,
ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից
ստացված շահույթի մեծության որոշման
1. Ոչ նյութական ակտիվների իրացումից ստացվող շահույթի մեծությունը որոշվում է որպես ոչ նյութական ակտիվների իրացումից ստացվող հասույթի գումարի և ոչ նյութական ակտիվների մնացորդային արժեքի ու ոչ նյութական ակտիվների իրացման վրա կատարված ծախսերի հանրագումարի տարբերություն:
2. Հիմնական միջոցների իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես հիմնական միջոցների իրացումից ստացված հասույթի գումարի և հիմնական միջոցների մնացորդային արժեքի ու դրանց իրացման վրա կատարված ծախսերի հանրագումարի տարբերություն:
3. Այլ նյութական արժեքների իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես դրանց իրացումից ստացվող հասույթի գումարի և այդ արժեքների հաշվեկշռային արժեքի (փոքրարժեք և արագամաշ առարկաների համար` մնացորդային արժեք) ու դրանց իրացման վրա կատարված ծախսերի հանրագումարի տարբերություն:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 6-ի թիվ 466 որոշմամբ
ԿԱՐԳ
փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված
եկամուտներից շահութահարկի հաշվարկման և
վճարման
1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից ստացված շահույթը բաժնետերերի (փայամասնակիցների) միջև որպես շահութամասեր (դիվիդենտներ, փայաբաժիններ) բաշխելու դեպքում նախօրոք ենթակա է հարկման` շահույթ ստացողի մոտ, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով: Այդ դեպքում բաժնետերերի կամ փայամասնակիցների (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) ստացած շահութամասերը (դիվիդենտները, փայաբաժինները) վերջիններիս մոտ շահութահարկով հարկման ենթակա չեն:
2. Եթե շահութամասեր (դիվիդենտներ, փայաբաժիններ) բաշխող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունը 100 տոկոսով օգտվում է շահութահարկի գծով արտոնությունից (համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի, 23 հոդվածի «ը» կետի և «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի), ապա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բաժնետերերի կամ փայամասնակիցների ստացած շահութամասերը (դիվիդենտները, փայաբաժինները) ենթակա են շահութահարկով հարկման` վերջիններիս մոտ, իրենց համար սահմանված դրույքաչափով և կարգով:
3. Եթե շահութամասեր (դիվիդենտներ, փայաբաժիններ) բաշխող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունը 50 տոկոսով օգտվում է շահութահարկի գծով արտոնությունից (համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ը» կետի, 24 հոդվածի և ««Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի), ապա բաժնետերերի կամ փայամասնակիցների (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) փայամասնակցությունից ստացած շահութամասերը (դիվիդենտները, փայաբաժինները) վերջիններիս մոտ ենթակա են շահութահարկով հարկման իրենց համար սահմանված դրույքաչափի 50 տոկոսի չափով:
4. Նկատի ունենալով, որ տնտեսական ընկերակցությունները (լրիվ կամ կոմանդիտային) չեն հանդիսանում շահութահարկով կամ եկամտահարկով հարկվող ինքնուրույն սուբյեկտներ, նրանց կողմից փայամասնակիցների միջև փայաբաժիններ բաշխելիս, հարկը հաշվարկվում և գանձվում է այդ ընկերակցությունների ֆիզիկական անձ հանդիսացող անդամների փայամասնակցությունից ստացած եկամուտները (փայաբաժինները) հարկվում են եկամտահարկով, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անդամների եկամուտները` շահութահարկով, որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ, իրենց համար սահմանված դրույքաչափով և կարգով:
5. Դիվիդենտներ և փայաբաժիններ ստացող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց հարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: