Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ...

 

 

103.0588.270616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10316205

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հունիսի 2016 թվականի N 588-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 16 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԻ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՅԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի 2001 թվականի մարտի 26-ի «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերի գանձման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 16 հրամանը:

2. Հաստատել գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, աշխարհագրական նշումի, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի և ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերը սահմանված չափից ավել վճարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից իրականացվող գործողության կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2016 թվականի հունիսի 20-ի

N 588-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԻ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՅԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, աշխարհագրական նշումի, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի և ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի (այսուհետ` օբյեկտ) իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերը սահմանված չափից ավել վճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից իրականացվող գործողության կարգը:

2. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված օբյեկտի իրավական պահպանության հետ կապված վճարված պետական տուրքի գումարը գերազանցում է սահմանված չափը և պետական տուրք վճարողը ցանկանում է ավել վճարված գումարն օգտագործել որևէ օբյեկտի իրավական պահպանության հետ կապված այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու (այսուհետ` գործողություն) համար, ապա այս դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության` համապատասխան ծառայություն կամ գործողություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը`

1) անդորրագրի (բնօրինակի) վրա նշում է այն օբյեկտի հայտի կամ գրանցման համարը, որի նկատմամբ որևէ գործողություն կատարելու համար օգտագործված է տվյալ անդորրագրով վճարված գումարի մի մասը, նշում է տվյալ օբյեկտի իրավական պահպանության հետ կապված գործողության (գործողությունների) համար օգտագործված գումարի և չօգտագործված մնացորդի չափերը,

2) ստորագրում է և նշում թվականը:

3. Այդպիսի նշումներով անդորրագիրը կցվում է տվյալ օբյեկտի հայտի գործին, իսկ դրա պատճենը ստորաբաժանման դրոշմակնիքով` վերադարձվում է պետական տուրք վճարողին` հետագայում որևէ օբյեկտի իրավական պահպանության հետ կապված այլ գործողություն կատարելու մասին դիմումին կից ներկայացնելու համար:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
20.06.2016
N 588-Ն
Հրաման