Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ...

26.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2016  -ից մինչեւ   26.06.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.2021 թիվ 768-Ն հրաման)

i

326.0598.170616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32616195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 հունիսի 2016 թվականի N 598-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ մասի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 18-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների հետ կնքվող «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների հետ կնքվող «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի.

3) «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի կնքելու կարգը` համաձայն հավելված 3-ի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունվարի 21-ի «Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու մասին» N 37-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հունիսի 7-ի

N 598-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «__» __________20 թ.                                    ք. Երևան

 

Մի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն` ի դեմս

_________________________________________-ի (այսուհետ` Նախարարություն),

(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն) մյուս կողմից քաղաքացի___________________________________________, ծնված

(անուն, հայրանուն, ազգանուն) _________ թվականի ____-ի ___-ին, բնակության վայրը`_____________________, անձնագիր N_________ տրված ______ կողմից ________ թվականի ____-ի ____-ին, (այսուհետ` Ծառայող), համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» կետի` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Նախարարությունը Ծառայողին ընդունում է պայմանագրային փրկարարական ծառայության`_____________________________________, իսկ Ծառայողը կատարում է

(պաշտոնը)

 

պայմանագրային փրկարարական ծառայություն` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Նախարարությունը պարտավոր է`

1) Ծառայողին ընդունել պայմանագրային փրկարարական ծառայության` ըստ ____________________ պաշտոնի անձնագրի և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.

2) Ծառայողի համար սահմանել պաշտոնային դրույքաչափ`_____________ դրամի չափով, որը ենթակա

է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ժամանակին վճարել աշխատավարձ.

4) կատարել սույն պայմանագրի պահանջները:

4. Ծառայողը պարտավոր է`

1) ժամանակին և ճշգրիտ կատարել Նախարարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, իրեն վերապահված պարտականությունները, լինել կարգապահ, ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ` պաշտոնի անձնագրին համապատասխան.

2) կատարել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի, սույն պայմանագրի պահանջները.

3) չհրաժարվել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգով կամ 36-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ծառայության նոր վայր տեղափոխվելուց.

4) մասնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, այդ թվում` ճառագայթային, քիմիական, կենսաբանական խոցման գոտիներում և առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող այլ վայրերում.

5) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններ, պետական պատվերի շրջանակներում, իր համաձայնությամբ ուսման կամ վերապատրաստման գործուղվելուց և ուսումը կամ վերապատրաստումն ավարտելուց հետո կնքել «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագիր`

ա. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 5 տարի ժամկետով,

բ. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 3 տարի ժամկետով,

գ. վերապատրաստում (որակավորում) անցնելու դեպքում` 2 տարի ժամկետով.

6) սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ծառայության ժամկետներն իր նախաձեռնությամբ խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել ուսման համար Նախարարության կատարած ծախսերը` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

7) անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին եռօրյա ժամկետում հայտնել Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչություն:

5. Ծառայողն իրավունք ունի`

1) օգտվելու փրկարարական ծառայողի և նրա ընտանիքի անդամների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից, արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Նախարարությունը խախտել է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պայմանագրի պահանջները:

 

III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`

6.1. Նախարարության նախաձեռնությամբ.

1) Ծառայողի` սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու (լրացել է կադրերի ռեզերվում գտնվելու` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, և Ծառայողը համաձայն չէ նշանակվելու առաջարկվող փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնի կամ բացակայում է համապատասխան թափուր հաստիքը).

2) Ծառայողի զոհվելու (մահանալու), օրենքով սահմանված կարգով նրա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու.

3) Ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու, այդ թվում` հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

6) Ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու` դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

7) ծառայության սահմանային տարիքը լրանալու.

8) Ծառայողի հիվանդության` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.

9) Ծառայողի սահմանափակ առողջական վիճակի` ծառայությանը սահմանափակ պիտանիության մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

10) Ծառայողի նկատմամբ կարգապահական խախտումների համար մեկ տարվա ընթացքում կարգապահական երեք տույժ կիրառելու (որոնցից գոնե մեկը «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» կետերով սահմանված տույժերից է) կամ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու.

11) Ծառայողի կողմից «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջները խախտելու.

12) իջեցվել է Ծառայողի` փրկարարական ծառայության պաշտոնը և Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ և/կամ նա համաձայն չէ նշանակվելու փրկարարական ծառայության այլ պաշտոնի.

13) Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու (բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի).

14) Ծառայողի ատեստավորման արդյունքներով.

15) հաստիքների կրճատման (եթե կրճատվել է հաստիքային փրկարարական ծառայության պաշտոնը), ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

16) պայմանագրով ամրագրված` Ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագրի խախտելու.

17) Նախարարության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու.

18) օրենքով սահմանված այլ դեպքերում:

6.2. Ծառայողի նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում.

1) պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու.

2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու.

3) ընտանեկան հանգամանքների կապակցությամբ, եթե`

ա. փոխվում է Ծառայողի բնակության կամ նրա ամուսնու ծառայության վայրը,

բ. համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա ծնողը, ամուսինը, հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց,

գ. ըստ բժշկական ցուցումների` ընտանիքի անդամի` տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և նրան հնարավոր չէ փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք` շարունակելու ծառայությունը,

դ. խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա.

4) Նախարարության կողմից սույն պայմանագրի պայմանները խախտելու:

7. Կողմերի պատասխանատվությունը`

1) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.

2) առանց սույն պայմանագիրը սահմանված կարգով լուծելու փրկարարական ծառայողի ծառայությունից խուսափելը կամ ծառայության չներկայանալն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Ծառայողի վարձատրությունը վճարվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանում է Կողմերի ստորագրելու օրվանից` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» կետում նշված` պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով և գործում է մինչև 20___ թվականի ______ «____»-ը:

10. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել` կնքելով նոր պայմանագիր:

11. Սույն պայմանագիրը կազմված է երեք` հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակներից` մեկ օրինակը գտնվում է փրկարարական ծառայողի մոտ, մեկ օրինակը կարվում է նրա անձնական գործում, մեկ օրինակը գտնվում է Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումում:

12. Կողմերի հասցեներն են`

 

            ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ`                       ԾԱՌԱՅՈՂ`

                                       

    Հայաստանի Հանրապետության           Քաղաքացի`______________________      

    արտակարգ իրավիճակների                       (անուն, հայրանուն,          

    նախարարություն                     __________________________________   

    Հայաստանի Հանրապետություն,         ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)    

    ք. Երևան,  Դավթաշեն                __________________________________   

    4-րդ թաղամաս,                             (բնակության վայր)  

    Ա. Միկոյան 109/8.                  _________________________________    

    ՀՀ ___________________________     _________________________________    

    ՀՎՀՀ _________________________     (անձնագրի տվյալները, հաշվառման վայր)

    _______________________________    _________________________________    

    (պաշտոն, ստորագրություն, անուն,    _________________________________    

              ազգանուն, կնիք)          (ստորագրություն, անուն, ազգանուն)    

    _____-ը ________-ի 20____թ.        _____-ը ________-ի 20____թ.          

                                       

    Հայաստանի Հանրապետության           Հայաստանի Հանրապետության արտակարգ

    արտակարգ իրավիճակների              իրավիճակների նախարարության

    նախարարության աշխատակազմի          աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

    փրկարար ծառայության                վարչության պետ

կադրերի վարչության պետ

    _______________________________    __________________________________

    (ստորագրություն, կոչում, անուն,    (ստորագրություն, անուն, ազգանուն)

                ազգանուն)              _____-ը ________-ի 20____թ. «:

_____-ը ________-ի 20____թ.

 

Հավելված N 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հունիսի 7-ի

N 598-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «__» __________20 թ.                                    ք. Երևան

 

Մի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունն` ի դեմս տնօրեն _______________________-ի

(կոչում, անուն, հայրանուն,

ազգանուն) (այսուհետ` Նախարարություն), մյուս կողմից քաղաքացի_________ __________ ծնված _________թվականի _____-ի ______-ին, (անուն, հայրանուն, ազգանուն) բնակության վայրը` _____________________, անձնագիր N_____________ տրված __________ կողմից _________ թվականի _____-ի ____-ին, (այսուհետ` Ծառայող), համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «բ» կետի` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Նախարարությունը Ծառայողին ընդունում է պայմանագրային փրկարարական ծառայության` ______________________, իսկ Ծառայողը կատարում է պայմանագրային

(պաշտոնը) փրկարարական ծառայություն` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործառութային պարտականություններով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Նախարարությունը պարտավոր է`

1) Ծառայողին ընդունել պայմանագրային փրկարարական ծառայության և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.

2) Ծառայողի համար սահմանել պաշտոնային դրույքաչափ`_____________ դրամի չափով, որը ենթակա է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ժամանակին վճարել աշխատավարձ.

4) կատարել սույն պայմանագրի պահանջները:

4. Ծառայողը պարտավոր է`

1) ճշգրիտ և ժամանակին կատարել Նախարարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, իր ծառայողական պարտականությունները, լինել կարգապահ, ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ.

2) կատարել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի, սույն պայմանագրի պահանջները.

3) չհրաժարվել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգով կամ 36-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ծառայության նոր վայր տեղափոխվելուց.

4) մասնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, այդ թվում` ճառագայթային, քիմիական, կենսաբանական խոցման գոտիներում և առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող այլ վայրերում.

5) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններ, պետական պատվերի շրջանակներում, իր համաձայնությամբ ուսման կամ վերապատրաստման գործուղվելուց և ուսումը կամ վերապատրաստումն ավարտելուց հետո կնքել «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագիր`

ա. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 5 տարի ժամկետով,

բ. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 3 տարի ժամկետով,

գ. վերապատրաստում (որակավորում) անցնելու դեպքում` 2 տարի ժամկետով.

6) սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ծառայության ժամկետներն իր նախաձեռնությամբ խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել ուսման համար Նախարարության կատարած ծախսերը` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

7) անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին եռօրյա ժամկետում հայտնել Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչություն:

5. Ծառայողն իրավունք ունի`

1) օգտվելու փրկարարական ծառայողի և նրա ընտանիքի անդամների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից, արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Նախարարությունը խախտել է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պայմանագրի պահանջները:

 

III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`

6.1. Նախարարության նախաձեռնությամբ.

1) Ծառայողի` սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու (լրացել է կադրերի ռեզերվում գտնվելու` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, և Ծառայողը համաձայն չէ նշանակվելու առաջարկվող փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնի կամ բացակայում է համապատասխան թափուր հաստիքը).

2) Ծառայողի զոհվելու (մահանալու), օրենքով սահմանված կարգով նրա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու.

3) Ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու, այդ թվում` հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում այլ պաշտոնի նշանակվելիս.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

6) Ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատական կարգով փրկարարական կամ պետական այլ ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու` դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

7) ծառայության սահմանային տարիքը լրանալու.

8) Ծառայողի հիվանդության` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա.

9) Ծառայողի սահմանափակ առողջական վիճակի` ծառայությանը սահմանափակ պիտանիության մասին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա` համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

10) Ծառայողի նկատմամբ կարգապահական խախտումների համար մեկ տարվա ընթացքում կարգապահական երեք տույժ կիրառելու (որոնցից գոնե մեկը «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» կետերով սահմանված տույժերից է) կամ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու.

11) Ծառայողի կողմից «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջները խախտելու.

12) իջեցվել է Ծառայողի` փրկարարական ծառայության պաշտոնը և Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ և/կամ նա համաձայն չէ նշանակվելու փրկարարական ծառայության այլ պաշտոնի.

13) Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու (բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասի).

14) Ծառայողի ատեստավորման արդյունքներով.

15) հաստիքների կրճատման (եթե կրճատվել է հաստիքային փրկարարական ծառայության պաշտոնը), ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

16) պայմանագրով ամրագրված` Ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները և պայմանագրի խախտելու.

17) Նախարարության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու.

18) օրենքով սահմանված այլ դեպքերում:

6.2. Ծառայողի նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում.

1) պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու.

2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու.

3) ընտանեկան հանգամանքների կապակցությամբ, եթե`

ա. փոխվում է Ծառայողի բնակության կամ նրա ամուսնու ծառայության վայրը,

բ. համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա ծնողը, ամուսինը, հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց,

գ. ըստ բժշկական ցուցումների` ընտանիքի անդամի` տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և նրան հնարավոր չէ փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք` շարունակելու ծառայությունը,

դ. խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա.

4) Նախարարության կողմից սույն պայմանագրի պայմանները խախտելու:

7. Կողմերի պատասխանատվությունը`

1) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.

2) առանց սույն պայմանագիրը սահմանված կարգով լուծելու փրկարարական ծառայողի ծառայությունից խուսափելը կամ ծառայության չներկայանալն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Ծառայողի վարձատրությունը վճարվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանում է Կողմերի ստորագրելու օրվանից` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «բ» կետում նշված` պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձի հրամանով և գործում է մինչև 20___ թվականի ______ «____»-ը:

10. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել` կնքելով նոր պայմանագիր:

11. Սույն պայմանագիրը կազմված է երեք` հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակներից` մեկ օրինակը գտնվում է փրկարարական ծառայողի մոտ, մեկ օրինակը կարվում է նրա անձնական գործում, մեկ օրինակը գտնվում է Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումում:

12. Կողմերի հասցեներն են`

 

            ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ`                       ԾԱՌԱՅՈՂ`

                                       

    Հայաստանի Հանրապետության           Քաղաքացի`______________________      

    արտակարգ իրավիճակների                       (անուն, հայրանուն,          

    նախարարություն                     __________________________________   

    Հայաստանի Հանրապետություն,         ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)    

    ք. Երևան,  Դավթաշեն                __________________________________   

    4-րդ թաղամաս,                             (բնակության վայր)

    Ա. Միկոյան 109/8.                  _________________________________    

ՀՀ ___________________________

    ՀՎՀՀ _________________________     ___________________________________

    Փրկարար ծառայության տնօրեն         (անձնագրի տվյալները, հաշվառման վայր)

    _______________________________    ___________________________________

    (կոչում, ստորագրություն, անուն,    __________________________________  

    ազգանուն, կնիք)                    (ստորագրություն, անուն, ազգանուն)   

    _____-ը ________-ի 20____թ.        _____-ը ________-ի 20____թ. «:        

 

    Հայաստանի Հանրապետության           Հայաստանի Հանրապետության արտակարգ

    արտակարգ իրավիճակների              իրավիճակների նախարարության

    նախարարության աշխատակազմի          աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

    փրկարար ծառայության                վարչության պետ

կադրերի վարչության պետ

    _______________________________    __________________________________

    (ստորագրություն, կոչում, անուն,    (ստորագրություն, անուն, ազգանուն)

                ազգանուն)              _____-ը ________-ի 20____թ. «:

_____-ը ________-ի 20____թ.

 

Հավելված N 3

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հունիսի 7-ի

N 598-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ու քաղաքացու միջև «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության անցնելու ցանկություն հայտնած և ծառայության անցնելու համար Օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո, քաղաքացու և Նախարարության միջև կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`

1) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի լիազորած պաշտոնատար անձը.

2) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը:

3. Պայմանագիրը նախապատրաստում, շահագրգիռ պաշտոնատար անձանց հետ համաձայնեցնում է Նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչությունը:

4. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից` Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված` Պայմանագիրը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց հրամանով:

5. Պայմանագիրը կնքվում է երեք հավասարազոր օրինակներից, որի մեկ օրինակը պահվում է ծառայողի անձնական գործում, մեկ օրինակը` Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ մյուսը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
07.06.2016
N 598-Ն
Հրաման