117.0049.060416
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 04 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11716114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 մարտի 2016 թվականի N 49-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1426-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 9-ի N 01/01.1/638-16 հանձնարարականը և Ասիական զարգացման բանկի փորձագետների կողմից դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի մոտ 2016 թվականի փետրվարի 18-ին կայացած խորհրդակցության արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրով» նախատեսված միջոցառումների ժամանակացույցի 1-ին կետի պահանջի ապահովման նպատակով`
1. Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրի» շրջանակներում նոր կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) դպրոցական շենքերի նախագծման և շինարարության համար կիրառել Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» և ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթեր» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն թույլատրելի մակարդակից բարձր և հուսալիության անհրաժեշտ գործակից ապահովող հետևյալ տեխնիկական պահանջներն ու պայմանները.
1) նոր կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) դպրոցների շենքերի նախագծման համար, բոլոր դեպքերում, անկախ գործող սեյսմիկ գոտիավորման քարտեզի համաձայն բնակավայրի տեղաբաշխման` սեյսմիկ ազդեցության հաշվարկային մակարդակն ընդունել 3-րդ` առավելագույն սեյսմիկ ուժգնության գոտու պայմաններին և պահանջներին համապատասխան,
2) նոր կառուցվող դպրոցական շենքերի կոնստրուկտիվ լուծումներում բացառել հավաքովի երկաթբետոնե կրող գծային կոնստրուկտիվ տարրերի (սյուներ, պարզունակներ, հեծաններ), ինչպես նաև ծածկի սալերի կիրառությունը: Կարկասային շենքերում արտաքին պատերն ընդունել բացառապես հիմնակմախքի կոնստրուկցիայի աշխատանքին մասնակցող,
3) սանդղավանդակների կոնստրուկցիաները (սանդղաբազուկներ, սանդղահարթակներ) իրականացնել միաձույլ երկաթբետոնից` ապահովելով սանդղահարթակների համատեղ աշխատանքը շենքի կրող կոնստրուկտիվ համակարգի հետ,
4) վերակառուցվող (ուժեղացվող) դպրոցների սեյսմազինվածության բարձրացման քանակական գնահատման ցուցանիշ ծառայող սեյսմազինվածության kCB գործակցի արժեքն ընդունել հավասար 1,0:
2. Սույն հրամանի մասին տեղեկացնել շահագրգիռ մարմիններին ու կազմակերպություններին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: