118.0127.220316
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 03 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11816089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 մարտի 2016 թվականի N 127-Ն
i
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2016 թվականի մարտի 2-ի
N 127-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |Փաստաթղթի հերթական համարը` |
|«Սահմանամերձ համայնքներում իրականացվող|_____________________________ |
|գործունեությունը հարկերից ազատելու |(լրացվում է հարկային մարմնի |
|մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի| կողմից) |
|3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» | |
|ենթակետով նախատեսված արտոնությունից | |
|հրաժարվելու վերաբերյալ | |
|______________________________________|______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|______________________________________|______________________________|
|2. Առևտրային կազմակերպության | |
|անվանումը | |
|______________________________________|______________________________|
|3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, | |
|ազգանունը | |
|______________________________________|______________________________|
|4. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
._____________________________________________________________________.
1. Հայտնում եմ, որ հրաժարվում եմ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունից:
2. Տեղյակ եմ, որ
1) «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունը չի կարող կիրառվել սույն հայտարարության ներկայացման օրվան հաջորդող օրվանից և հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեմ կարող օգտվել այդ արտոնությունից,
2) հայտարարության ներկայացման օր է համարվում`
ա. հայտարարությունը փոստով ներկայացվելու դեպքում` փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը.
բ. հայտարարությունն առձեռն ներկայացվելու դեպքում` հայտարարությունը հարկային մարմին հանձնելու օրը:
Ստորագրելու իրավասություն ունեցող անձի` ______________________________
(ստորագրությունը, անունը,
ազգանունը)