040.0200.100316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2016 թվականի N 200-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 865-Ն որոշման N 1 հավելվածը
«._____________________________________________________________________.
|87. |Ցամաքային տրանսպորտային միջոցներ, |0 |
| |բացի գնացքների և տրամվայների | |
| |շարժակազմերից և դրանց մասեր ու | |
| |պարագաներ` բացառությամբ. | |
._____________________________________________________________________.
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«._____________________________________________________________________.
|8703 |Թեթև մարդատար ավտոմոբիլներ և |0 |
| |շարժիչային այլ տրանսպորտային |ԵԱՏՄ անդամ երկրից|
| |միջոցներ` բացառապես նախատեսված |ներմուծման |
| |մարդկանց փոխադրելու համար (բացի |դեպքում` |
| |8702 ապրանքային դիրքում ընդգրկված |1 |
| |շարժիչային տրանսպորտային | |
| |միջոցներից)` ներառյալ | |
| |բեռնաուղևորատար | |
| |ֆուրգոն-ավտոմոբիլները և | |
| |մրցարշավային ավտոմոբիլները | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ