040.0161.260216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2016 թվականի N 161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատողների թվաքանակը սահմանելու մասին» N 692-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի փետրվարի 25-ի
N 161-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 3-ի
N 692-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
.____________________________________________________________.
|ՀՀ արտաքին գործերի |Աշխատողների |որից` ղեկավարի |
|նախարարություն |առավելագույն|տեղակալներ |
| |թվաքանակը |____________________|
| | |ընդամենը |այդ թվում`|
| | | |առաջին |
| | | |տեղակալ |
|__________________________|____________|_________|__________|
|Նախարարության աշխատակազմ | 299 | 5 | - |
|__________________________|____________|_________|__________|
|այդ թվում` | | | |
|__________________________|____________|_________|__________|
|կառուցվածքային | 271 | 5 | - |
|ստորաբաժանումներ | | | |
|__________________________|____________|_________|__________|
|«Պետական արարողակարգի | 28 | 2 | - |
|ծառայություն» | | | |
|գործակալություն | | | |
.____________________________________________________________.
«: