Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈ ...

 

 

041.0073.170216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2016 թվականի N 73-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Ս. Խաչատրյան       - ՀՀ Սյունիքի մարզպետ

 

    Մ. Մկրտչյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Վ. Դավթյան         - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

 

    Վ. Ադոնց           - ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ս. Խաչատրյան       - «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Լ. Սարգսյան        - «Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)».

 

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Կ. Սահակյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Թ. Մարության - Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ» բառերով,

բ. «Գ. Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու, դասախոս» բառերը փոխարինել «Ս. Հայրապետյան - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով.

4) «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ա. Բաբախանյան - Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Էվունց - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Հ. Բախշյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Իվանյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանող» բառերով,

գ. «Հ. Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մկրտչյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող» բառերով,

դ. «Ա. Դավթյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Ստեփանյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,

ե. «Մ. Նուրիջանյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մուսախանյան - Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով.

զ. «Գ. Բարխուդարյան - Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.02.2016
N 73-Ա
Որոշում