ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 1995 թվականի թիվ 348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 25-Ի թիվ 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 25-ի «Աշխատավորական կոլեկտիվներին «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 197 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Առաջին վճարումը կատարելուց հետո, 20-օրյա ժամկետում սեփականաշնորհման պայմանագրի` գնորդի մեղքով չկնքվելու դեպքում, վարչությունը դիմում է հանձնաժողովին` օբյեկտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար»: