(ուժը կորցրել է 15.08.17 թիվ 803-Ն հրաման)
i
103.1665.091215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 12 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10315480
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 դեկտեմբերի 2015 թվականի N 1665-Ն
i
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 16-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետի «ժը» կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն Հավելված N 1-ի,
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն Հավելված N 2-ի,
3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` համաձայն Հավելված N 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 1-ի
թիվ 1665-Ն հրամանի
ՁԵՎ 1-ՏՏ
(ամսական)
._____________________________________________________________________.
|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |Հավանության է արժանացել |
|ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |Հայաստանի Հանրապետության |
|ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ |վիճակագրության պետական խորհրդի|
|ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |2015թ.նոյեմբերի 13-ի |
| |թիվ 36-Ա որոշմամբ |
|_____________________________________________________________________|
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի թիվ |
|109 որոշմամբ հաստատված «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և |
|դրանցից տեղեկատվության ստացման» կարգի: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
| |
|Ներկայացնում է ______________________________________________________|
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը __________________________________________I__I__I__I__|
| (գործունեության իրականացման հասցեն, անհատ |
| ձեռնարկատիրոջ դեպքում` (փոստային դասիչ) |
| բնակության վայրը և գործունեության |
| իրականացման հասցեն) |
| |
|Մարզը, համայնքը / վարչական շրջանը, ________________________________ |
| |
|___________________________________I___I___I___I___I___I___I___I___I |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________ |
|_______________________________________________I___I___I___I___I___I |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) _______________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ____________________________@_________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Վարչական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև վարչական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
ԲԱԺԻՆ 1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի
հարկերի
._____________________________________________________________________.
|Ցուցանիշը |Տողի |Ծավալը|Արտա- |Ներմու-|
| |համարը | |հանում|ծում |
|_______________________________________|_______|______|______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|_______________________________________|_______|______|______|_______|
|Ընդամենը, (115, 120, տողերի գումարը) |110 | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այդ թվում` | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|Ծրագրային ապահովման մշակում, |115 | | | |
|խորհրդատվություններ և հարակից | | | | |
|գործունեություն համակարգչային | | | | |
|տեխնոլոգիաների բնագավառում, | | | | |
|ընդամենը (115.1-115.5 տողերի գումարը) | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այդ թվում` ծրագրային ապահովման մշակում |115.1 | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|խորհրդատվական գործունեություն |115.2 | | | |
|համակարգչային տեխնոլոգիաների | | | | |
|բնագավառում | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|համակարգչային համակարգերի կառավարման |115.3 | | | |
|գործունեություն | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն |115.4 | | | |
|վճարները` ոչ վերարտադրության և | | | | |
|տարածման նպատակով | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այլ |115.5 | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|Տեղեկատվական ծառայությունների մատուցում|120 | | | |
|ընդամենը (120.1, 120.2 տողերի գումարը) | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այդ թվում` Տվյալների մշակում, ցանցում |120.1 | | | |
|տեղեկատվության տեղաբաշխում և հարակից | | | | |
|գործունեություն, վեբ-պորտալների | | | | |
|հետ կապված գործողություններ, | | | | |
|ընդամենը (120.1.1- 120.1.2 տողերի | | | | |
|գումարը) | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այդ թվում` տվյալների մշակում, ցանցում |120.1.1| | | |
|տեղեկատվության տեղաբաշխում և հարակից | | | | |
|գործունեություն | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|վեբ-պորտալների հետ կապված |120.1.2| | | |
|գործողություններ | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|տեղեկատվության մատակարարման այլ |120.2 | | | |
|գործունեության, ընդամենը (120.2.1, | | | | |
|120.2.2 տողերի գումարը) | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այդ թվում` նորությունների |120.2.1| | | |
|գործակալությունների | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|այլ |120.2.2| | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|Համակարգիչների և ծայրամասային |125 | | | |
|սարքվածքների նորոգում, ընդամենը | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|Գրառված կրիչների բազմացում, ընդամենը |130 | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների |135 | | | |
|բնագավառին չվերաբերվող այլ | | | | |
|ծառայություններ | | | | |
|_______________________________________|_______|______|______|_______|
|որից` (նշել ծառայության տեսակը) |135.1 | | | |
| |135.2 | | | |
| |135.3 | | | |
._____________________________________________________________________.
ԲԱԺԻՆ 2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ ՄԱՐԴ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշը |Տողի |Ընդամենը |
| |համարը | |
|___________________________________________________|_______|_________|
|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների |140 | |
|միջին ամսական թվաքանակը | | |
|___________________________________________________|_______|_________|
| | |Ընդամենը |
| | |(Տարեկան)|
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության աշխատողների ընդհանուր թվաքանակը |141 | |
|(մասնագիտական և տեխնիկական անձնակազմ) (հաստիքային | | |
|և պայմանագրային/ոչ հաստիքային աշխատակիցներ) | | |
|ընդամենը (142, 143, 144, 145, 149 տողերի գումարը),| | |
|որից` | | |
|___________________________________________________|_______|_________|
|Մասնագիտական/ |ՈՒսանող(բակալավր, մագիստրոս) |142 | |
|տեխնիկական անձնակազմ |_____________________________|_______|_________|
| |Բարձրագույն կրթությամբ |143 | |
| |(բակալավր) | | |
| |_____________________________|_______|_________|
| |Բարձրագույն կրթությամբ |144 | |
| |(մագիստրոս և բարձր) | | |
| |_____________________________|_______|_________|
| |Բարձրագույն կրթություն |145 | |
| |չունեցող աշխատակիցներ | | |
|___________________________________________________|_______|_________|
|Ղեկավար անձնակազմ (բացի տնօրենից) |146 | |
|(Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության նպատակով) | | |
|___________________________________________________|_______|_________|
|Վաճառքի/մարքեթինգի գծով աշխատակիցներ |147 | |
|(Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության նպատակով) | | |
|___________________________________________________|_______|_________|
|Սպասարկող անձնակազմ (անվտանգություն, մաքրություն |148 | |
|և այլն) (Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության | | |
|նպատակով) | | |
|___________________________________________________|_______|_________|
|Պայմանագրային/ոչ հաստիքային/ աշխատակիցներ |149 | |
|(քաղաքացիաիրավական պայմանագրով և համատեղությամբ | | |
|աշխատողներ) (Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության | | |
|նպատակով) | | |
|___________________________________________________|_______|_________|
|Աշխատողների թվաքանակի բաշխումն ըստ սեռի |Տղամարդ |150 | |
|(բացի սպասարկող անձնակազմից) (հաստիքային |________|_______|_________|
|և պայմանագրային/ոչ հաստիքային աշխատողներ)|Կին |151 | |
|(Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության | | | |
|նպատակով) | | | |
._____________________________________________________________________.
ԲԱԺԻՆ 3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ դրամ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշը |Տողի |Ծավալը |
| |համարը |(Տարեկան)|
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության ընդհանուր կապիտալում օտարերկրյա |152 | |
|բաժնեմասնակցությունը (նշել տոկոսային | | |
|հարաբերությամբ) | | |
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության կողմից կատարված ներդրումները ընդամենը |153 | |
|(154, 155, 156, 157 և 158 տողերի գումարը), | | |
|այդ թվում` | | |
|___________________________________________________|_______|_________|
|Աշխատակիցների մասնագիտական ուսուցմանը, |154 | |
|վերապատրաստմանն ուղղված ներդրումները | | |
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության սեփական արտադրանքի զարգացմանն ուղղված |155 | |
|ներդրումները | | |
|___________________________________________________|_______|_________|
|Սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումները |156 | |
|___________________________________________________|_______|_________|
|Ծրագրային ապահովման թարմացմանն ուղղված ներդրումները|157 | |
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության կողմից այլ ընկերության մեջ կատարված |158 | |
|ներդրումները | | |
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության կողմից կատարված ծախսերը ընդամենը (160, |159 | |
|161, 162 տողերի գումարը), այդ թվում` | | |
|___________________________________________________|_______|_________|
|Աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված ծախսերը |160 | |
|___________________________________________________|_______|_________|
|Ծրագրային ապահովման թարմացմանն ուղղված ծախսերը |161 | |
|___________________________________________________|_______|_________|
|Սարքավորանքի ձեռքբերմանն ուղղված ծախսերը |162 | |
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության ստացած արտաքին ֆինանսավորման չափը, |163 | |
|ընդամենը (164, 165, 166, 167, 168, 169 տողերի | | |
|գումարը), (Լրացվում է ՏՏ ոլորտի հետազոտության | | |
|նպատակով) այդ թվում` | | |
|___________________________________________________|_______|_________|
|Ընկերության ստացած արտաքին |Դրամաշնորհներ |164 | |
|ֆինանսավորման չափը |_______________________|_______|_________|
| |Վենչուրային հիմնադրամ |165 | |
| |_______________________|_______|_________|
| |«Հրեշտակ» ներդրողներ |166 | |
| |_______________________|_______|_________|
| |Բանկեր/միկրովարկեր |167 | |
| |_______________________|_______|_________|
| |Մատակարարներ |168 | |
| |_______________________|_______|_________|
| |Այլ աղբյուրներ |169 | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ __________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___» ______
____________20___թ.
______________________________________________________________________
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն 011 597-142
Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 1-ի
թիվ 1665-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» ՁԵՎ 1-ՏՏ վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն էլեկտրոնային եղանակով /տեղեկատվական համակարգի միջոցով/` սույն հրահանգի Լրացման կարգով սահմանված պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.
1) իրացում,
2) սեփական կարիքների համար օգտագործում,
3) բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,
4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,
5) անհատույց փոխանցում և այլն:
6. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ)
(հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013 թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և
հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013 թ. թիվ 30(474).1 տեղեկագրում:
1) Ծրագրային ապահովման մշակում, (ծածկագիր) 62
խորհրդատվություններ և հարակից գործունեություն
համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում
ա. ծրագրային ապահովման մշակում (ծածկագիր) 62.01.0
բ. խորհրդատվական գործունեություն համակարգչային (ծածկագիր) 62.02.0
տեխնոլոգիաների բնագավառում
գ. համակարգչային համակարգերի կառավարման (ծածկագիր) 62.03.0
գործունեության
2) Տեղեկատվական ծառայությունների մատուցում (ծածկագիր) 63
տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության (ծածկագիր) 63.1
տեղաբաշխում և հարակից գործունեության,
վեբ-պորտալների հետ կապված գործողություններ
ա.տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության (ծածկագիր) 63.11.0
տեղաբաշխում և հարակից գործունեություն
բ. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ (ծածկագիր) 63.12.03)
տեղեկատվության մատակարարման այլ գործունեության (ծածկագիր) 63.9
ա. նորությունների գործակալությունների (ծածկագիր) 63.91.0
3) տեղեկատվության մատակարարման այլ գործունեության (ծածկագիր) 63.99.0
4) Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների (ծածկագիր) 95.11.05)
նորոգման
5) Գրառված կրիչների բազմացման (ծածկագիր) 18.20.0
7. Հաշվետվության դիմային մասի «Մարզը, համայնքը/վարչական շրջանը» տողը լրացվում է համաձայն Հայպետստանդարտի կողմից 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված N 57-2000 «Վարչատարածքային բաժանման միավորների դասակարգչի»:
8. Արտահանում (սյունակ 2). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի: Արտահանման ցուցանիշը կարող է ներառել նաև հաշվետու ամսին նախորդող ժամանակաշրջաններում արտադրված ապրանքների ու ծառայությունների ծավալը:
9. Ներմուծում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և անուղղակի հարկերի:
10. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից.
1) ԲԱԺԻՆ 1` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2) ԲԱԺԻՆ 2` ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ
3) ԲԱԺԻՆ 3` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12. Բաժին 1-ի ծավալը (սյունակ 1) ցուցանիշի հաշվառումն իրականացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա, առանց ավելացված արժեքի ու այլ անուղղակի հարկերի` հաշվեգրման սկզբունքով:
13. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115 և 120 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
14. Տող 115-ը ներառում է ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվությունները և հարակից գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում:
1) Տող 115.1-ը`ծրագրային ապահովման մշակումը, ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբ կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին:
ա. Ծրագրերի ապահովման մշակման ծառայությունները չեն ներառում օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը սեփական միջոցներով, համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, երբ ծրագրային ապահովումը փոխկապակցված է համակարգչային համակարգի հետ և դրա անբաժան մասն է կազմում:
2) Տող 115.2-ը` խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները:
ա. Համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի խորհրդատվական ծառայությունները չեն ներառում համակարգչային տեխնիկական միջոցների կամ ծրագրային ապահովման առևտուրը, համակարգիչների տեղադրումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը, ծրագրային ապահովման տեղադրումը, խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը:
3) Տող 115.3-ը` համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:
4) Տող 115.4-ը` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները ոչ վերարտադրության և տարածման նպատակով, ներառում է հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրային ապահովման լիցենզիոն վճարները:
5) Տող 115.5-ը` այլ ծառայությունները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ծառայությունների բնագավառում այլ գործունեությունը, այն է` ծրագրային ապահովման տեղադրումը, խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:
ա. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը չի ներառում համակարգիչների տեղադրումը, համակարգչային ծրագրավորման գործունեությունը, համակարգչային խորհրդատվական գործունեությունը, համակարգչային միջոցների կառավարման գործունեությունը տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները:
15. Տող 120-ը` տեղեկատվական ծառայությունների մատուցումը, ներառում է ցանցում որոնման պորտալների (web search portals), կայքերի տեղաբաշխման (web hosting), տվյալների մշակման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև հիմնականում տեղեկատվության մատակարարմանն առնչվող այլ գործունեությունը:
1) Տող 120.1-ը` տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ պորտալների հետ կապված գործողությունները ներառում են ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակման և հարակից ծառայությունները, ինչպես նաև ինտերնետում որոնման համակարգերի և այլ պորտալների (ինտեգրված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վեբ-կայքերի) մշակումը և տեղադրումը:
2) Տող 120.1.1-ը` տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեությունը ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների կողմից տրամադրված կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայություններ) և հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում:
ա. Տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեությունը չի ներառում այն գործունեությունը, երբ ծառայություններ մատակարարողը օգտագործում է համակարգիչը որպես գործիք իր ծառայությունների մատուցման համար:
3) Տող 120.1.2-ը` վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, ներառում են գործողություններ կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:
ա. Վեբ-պորտալների հետ կապված գործողությունները չեն ներառում գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով:
16. Տող 125-ը` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ներառում է անհատական համակարգիչների ու նոութբուքերի նորոգումը և սպասարկումը, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշների և հիշողության այլ սարքվածքների, օպտիկական սկավառակատարերի, տպիչների, մոնիտորների, ստեղնաշարերի, մկնիկների, համակարգչային մանիպուլյատորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգումը, համակարգչային պրոյեկտորների, համակարգչային սերվերների, շարժական համակարգիչների նորոգումը և սպասարկումը և այլն:
17. Տող 130-ը` գրառված կրիչների բազմացումը, ներառում է ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառումը սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:
18. Տող 135-ը` ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից, ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:
1) Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.
ա. կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, վարձույթի և լիզինգի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, անձնական օգտագործման, կենցաղային արտադրատեսակների նորոգման և այլ սպասարկման ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 135.1-135.3 տողերում:
19. Բաժին 2-ի տող 140-ում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները և վարչական աշխատողները:
20. Տող 141-ում տարեկան կտրվածքով լրացվում է հաշվետվությունը լրացնելու պահին ընկերությունում աշխատող հաստիքային և ոչ հաստիքային/պայմանագրային աշխատողների ընդհանուր թվաքանակը: Տող 141-ն իրենից ներկայացնում է 142, 143, 144, 145 և 149 տողերի հանրագումարը: 143, 144 և 145 տողերում ներկայացվում է հաշվետվությունը լրացնելու պահին ընկերությունում աշխատող և ուսանող չհանդիսացող աշխատողների թվաքանակը:
21. Տող 142-ից մինչև տող 169-ը ներառյալ ընկերությունները լրացնում են տարեկան կտրվածքով, մինչև տվյալ տարվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Այդ տողերում ընդգրկված հարցադրումները, որոնք նախատեսված են ՏՏ ոլորտի հետազոտության համար, ներկայացվում են միայն վարչական ռեգիստրը վարող մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և որևէ այլ պետական գերատեսչության տրամադրման կամ փոխանցման ենթակա չեն:
22. Հաշվետվության 146-ից մինչև 151 տողերի ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում` նպատակ ունենալով պարզել ՏՏ ոլորտում զբաղվածների ընդհանուր թվի մեջ մասնագիտական և տեխնիկական աշխատողների, սպասարկող անձնակազմի, կին և տղամարդ աշխատակիցների, այլ մասնագիտական գործունեություն իրականացնողների (վաճառք, մարքեթինգ)` թվային ու տոկոսային հարաբերակցությունը:
23. 3-րդ բաժնի տող 152-ում լրացվում է հաշվետու տարում ընկերության ընդհանուր կապիտալում օտարերկրյա բաժնեմասնակցության չափը` տոկոսային արտահայտությամբ: Սույն ցուցանիշը տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չէ և հավաքագրվում է ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունների կտրվածքով օտարերկրյա բաժնեմասնակցության ընդհանուր տոկոսային մասնաբաժինը ձևավորելու համար:
24. Տող 153-ում լրացվում է հաշվետու տարում ընկերության կողմից կատարված ներդրումների ընդհանուր չափը` արտահայտված ՀՀ դրամով: Տող 153-ն իրենից ներկայացնում է 154, 155, 156, 157, 158 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում` պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականության արդյունավետության գնահատման ու զարգացման նպատակով: Ցուցանիշները տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն և հավաքագրվում են ՏՏ ոլորտի ընդհանուր ներդրումային ցուցանիշը ձևավորելու համար:
25. Տող 159-ում լրացվում է հաշվետու տարում ընկերության կողմից կատարված ծախսերը` արտահայտված ՀՀ դրամով: Տող 159-ն իրենից ներկայացնում է 160, 161, 162 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում և տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն: Դրանք հավաքագրվում են ՏՏ ոլորտում հաշվետու տարում ՏՏ ընկերությունների կողմից կատարված ծախսերի ընդհանուր գումարային ցուցանիշը ձևավորելու համար:
26. Տող 163-ում ընկերությունը տարեկան կտրվածքով տեղեկատվություն է տրամադրում իր ստացած արտաքին ֆինանսավորման մասին` արտահայտված ՀՀ դրամով: Տող 163-ն իրենից ներկայացնում է 164, 165, 166, 167, 168, 169 տողերի հանրագումարը: Սույն ցուցանիշները հավաքագրվում են ոլորտի հետազոտության շրջանակներում և տվյալ ընկերության մասով առանձին հրապարակման ենթակա չեն: Դրանք հավաքագրվում են ՏՏ ոլորտում հաշվետու տարում ՏՏ ընկերությունների ստացած արտաքին ֆինանսավորման չափի ընդհանուր ցուցանիշը ձևավորելու նպատակով:
Հավելված N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 1-ի
թիվ 1665-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները:
2. Վարչական վիճակագրական ռեգիստրը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների վերաբերյալ:
3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները թարմացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարչական վիճակագրություն իրականացնող մարմնին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը /այսուհետ` Լիազոր մարմին/ տրամադրվող տեղեկությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Լիազոր մարմինն իրավունք ունի`
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններից վարչական ռեգիստրի վարման համար սույն հրամանի Հավելված N 1-ով հաստատված հաշվետվության ձևով սահմանված անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ` պահպանելով վերջիններիս գաղտնիությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
2) սույն կարգի 3-րդ կետում նշված պետական մարմիններից ստանալ վարչական ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Լիազոր մարմինը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը փոխանցել ամփոփ պետական վիճակագրական հաշվետվությամբ պահանջվող տեղեկատվությունը:
6. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինը դիտարկումները և այլ աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
7. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Վարչական վիճակագրական ռեգիստրում տվյալները գրանցվում են էլեկտրոնային եղանակով` այդ նպատակով ստեղծված տեղեկատվական համակարգում /այսուհետ` Համակարգ/:
9. Վարչական ռեգիստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների մուտքագրումը, պահպանումը և փոփոխությունների կատարումը:
10. Տնտեսավարող սուբյեկտների կողմից Լիազոր մարմնին էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունները ներկայացվում են Համակարգում տվյալների էլեկտրոնային գրանցման միջոցով` տվյալ սուբյեկտի կողմից շահագործողի անվանման և գաղտնաբառի կիրառմամբ:
11. Լիազոր մարմինը կարող է իրականացնել Համակարգում դեռևս չգրանցված, սակայն իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տվյալների գրանցում` հետագայում Համակարգում տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից վերջինիս առնչվող տվյալների պարբերական թարմացման պայմանով:
12. Փոփոխությունները կատարվում են հետևյալ կարգով`
1) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ,
2) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում: