040.1556.291215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2015 թվականի N 1556-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ենթակետում» բառը փոխարինել «ենթակետի «դ» պարբերությունում» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. 2016 թվականի մայիսի 1-ից` 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ կամ 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,».
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.
«դ. 2017 թվականի հունվարի 1-ից` սույն կետի 2-րդ ենթակետում չնշված 2013 թվականի կամ 2014 թվականի կամ 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ