040.1302.171115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1302-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 303-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 26-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.
2) 27-րդ, 30-րդ, 47-րդ, 52-րդ, 55-րդ, 58-րդ, 68-րդ և 81-86-րդ կետերի 5-րդ սյունակները «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
3) 28-րդ կետի`
ա. 4-րդ սյունակում «2014 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով,
բ. 5-րդ սյունակի երկրորդ տողը լրացնել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով.
4) 29-րդ կետի 5-րդ սյունակում «ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ» բառերով.
5) 36-րդ կետի`
ա. 4-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2016» թվով,
բ. 5-րդ սյունակում «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերը փոխարինել «ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)» բառերով.
6) 45-րդ կետի 4-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.
7) 60-րդ կետի`
ա. 4-րդ սյունակում «չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «պարբերաբար» բառով,
բ. 5-րդ սյունակը «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերից առաջ լրացնել «ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)» բառերով, իսկ «ՀՀ պաշտպանության նախարարություն» բառերը հանել,
գ. 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջեով նախատեսել համապատասխան ֆինանսավորում» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված միջոցներ» բառերով.
8) 70-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.
9) 81-րդ կետի`
ա. 4-րդ սյունակում «2014 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երկրորդ եռամսյակ» բառերով,
բ. 5-րդ սյունակը «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» բառերից առաջ լրացնել «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերով.
10) 92-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.
11) 94-րդ կետի 3-րդ սյունակում «աշխատանքների կատարում» բառերը փոխարինել «պայմանների ապահովում» բառերով.
12) 97-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.
13) 101-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երկրորդ կիսամյակ» բառերով.
14) 114-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով.
15) 115-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով.
16) 116-րդ, 117-րդ, 118-րդ և 119-րդ կետերի 4-րդ սյունակներում «2014 թ. երրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ